Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(1954)։ 1954-ից եղել է Արթիկի շրջսովետի գործկոմի առողջապահության բաժնի վա– րիչ, այնուհետև նույն շրջանի գլխ․ բժիշկ, 1959-ից՝ առողջապահության մինիստրու– թյան կուրորտասանատորիական գլխ․ վարչության պետի տեղակալ, 1960-ից՝ Երևանի պրոֆ․ Ցոլյանի անվ․ կլինիկա– կան հիվանդանոցի գլխ․ բժշկի տեղակալ։ 1962-ից՝ ՀԿԿ ԿԿ վարչ․ մարմինների բաժնի հրահանգիչ, 1963-ից՝ Հայկ․ ՍՍՀ առողջապահության մինիստրի առաջին տեղակալ։ 1973-ից Վ․ ՀՍՍՀ Սինիստրնե– րի խորհրդի գործերի կառավարիչն է։ 1976–81-ին՝ ՀԿԿ ՎՀ–ի անդամ, 1981-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու, ՀՍՍՀ IX– XI գումարումների Գերագույն սովե– տի դեպուտատ, ՀՍՍՀ Մինիստրների խոր– հըրդի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի և «Պատվո նշան» (2) շքա– նշաններով։

ՎԱՐԴԱՆՅԱՆ Մարտին Սիմոնի (ծն․ 6․10․ 1900, Ալեքսանդրապոլ), հայ սովետա– կան քիմիկոս, ՍՍՀՍ–ում պլաստմասսա– ների արդյունաբերության կազմակերպիչ– ներից։ ՍՍՀՄ պատվավոր քիմիկոս։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է (1929) Լե– նինգրադի Մ․ Կալինինի անվ․ պոլիտեխ– նիկական ինստ–ը։ Աշխատել է Լենինգրա– դի պլաստմասսաների ինստ–ում (1932– 1940), մասնակցել է քիմ․ արդյունաբերու– թյան մեջ օգտագործվող հակակոռոզիոն ծածկույթների (N* 86, 88 լաքեր ևն) ստեղծման աշխատանքներին։ Նրա մաս– նակցությամբ է կազմակերպվել վինիլա– ցետատի արտադրությունը Երևանում։ Այդ կապակցությամբ Վ․ գործուղվել է Երևան և մեծ ծառայություններ ունի Երևանի «Պոլիվինիլացետատ» գործարա– նի ստեղծման, ինչպես նաև ՀՍՍՀ–ում քիմ․ արդյունաբերության զարգացման գործում։ 1938–39-ին եղել է Երևանի պո– լիտեխնիկական ինստ–ի քիմ․ ֆակուլտե– տի դեկան։ Աշխատել է Կուսկովոյի, Նո– վոսիբիրսկի և Պոդոլսկի քիմ․ գործարան– ներում (1941–73), որպես գլխավոր ինժե– ներ, դիրեկտորի տեղակալ և դիրեկտոր; Պարգևատրվել է Լենինի, Աշխատան– քային կարմիր դրոշի (2) և «Պատվո նշան» շքանշաններով։ Երկ․ Մարդիկ և պոլիմերներ, Ե․, 1983։

ՎԱՐԴԱՆՅԱՆ Յուրի Լազարի (ծն․ 20․8․ 1936, Նոր Բայազետ), հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան։ Ֆիզմաթ, գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1974)։ ՍՍԿԿ անդամ 1970-ից։ Ավարտել է Երևանի համալսարա– նը (1959)։ 1965-ից աշխատում է նույն համալսարանում․ 1974–83-ին՝ միջուկա– յին ֆիզիկայի ամբիոնի, 1983-ից՝ ալիքա– յին պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1975-ից միաժամանակ համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակ–ի դեկանն է։ Աշխատանքները վերաբերում են միջուկային նյութի տեսությանը և դրա աստղաֆիզիկական կիրառություններին։ Կարևոր արդյունքներ է ստացել գերխիտ այլասերված նյութի վիճակի հավասար– ման, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի հավասարակշռության և կայու– նության, բաբախումների, անհամասեռ պտույտի, սառեցման, գրավիտացիոն ճա– ռագայթման հարցերի վերաբերյալ։

ՎԱՐԴԱՆՅԱՆ Յուրի Նորայրի (ծն․ 13․6․ 1956, Լենինական), հայ սովետական ծանրորդ։ ՄՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1977)։ ՄՄԿԿ անդամ 1978-ից։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստ–ը (1980)։ Ծանրամարտի օլիմպիական չեմ– պիոն (1980), աշխարհի (1977 – 79, 1980 – 1981, 1983, 1985) և Եվրոպայի (1977– 1978, 1980-81, 1983) չեմպիոն, «Բա– րեկամություն –84» մրցումների հաղ– թող, ՍՍՀՄ չեմպիոն (1977, 1979, 1981) և գավաթակիր (1976)։ Սահմանել էtաշ– խարհի 43 ռեկորդ (1985)։ 1978–81-ին ճանաչվել է աշխարհի լավագույն ծան– րորդ։ 1980-ին, միջին քաշում առաջինը, Ցու․ Ն․ Վարդանյան երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ–ւ։ Մոսկովյան օլիմպիադայում (1980) արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցա– նակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ Տարբեր մրցություններում նվաճել է 111 ոսկե մեդալ (1985)։ ՀՍՍՀ X–XI գումա– րումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Կ․ Կարապետյան

ՎԱՐԴԱՆՅԱՆ Ռուզաննա (Ռ ու զ ա ն) Տիգրանի [15(27)․3․1897, Շամաիփ –9․12․ 1957, Երևան], հայ սովետական դերասա– նուհի։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1944)։ Զբաղվել է ուսուցչությամբ, 1921-ից մաս– նակցել Ստավրոպոլի Հայկ․ թատրոնի ներկայացումներին, որոնք կազմակեր– պել և ղեկավարել է եղբայրը՝ Վ․ Վար– դանյանը։ 1927-ից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվ․) դերասանուհի։ Հանդես է եկել երիտա– սարդ հերոսուհիների դերերում՝ Պոլինա, Լարիսա (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1929, «Անօժիտը», 1946), Ռոզի (Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»), Շուրկա (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշ– ները», երկուսն էլ՝ 1933), Լիդա (Կոռնեյ– չուկի «Պլատոն Կրեչնտ», 1935), Լուիզա (Շիլլերի «Սեր և խարդավանք», 1938), Դեզդեմոնա, Օֆելյա (Շեքսպիրի «Օթել– լո», 1940, «Համլետ», 1942) ևն, որոնց նա կերտել է մարդկային բարձր նկարագրով՝ կանացիությամբ, վայելչագեղությամբ, բանաստեղծական խառնվածքով, գեղե– ցիկ ու հուզական խոսքով։ Վ․ ստեղծել է հայ կանանց բազմաթիվ կերպարներ։ Լա– վագույններից են՝ Սուսան, Մարգարիտ (Շիրվանզադեի «Նամուս», 1936, «Պատ– Ռ․ Տ․ Վարդանյան վի համար», 1939), Հերիքնազ («Հացի խնդիր», ըստ Պռոշյանի), Արեգ (Ա․ Գու– լակյանի «Արշալույսին», երկուսն էլ՝1937), Սառա («Սպանված աղավնի», ըստ Նար– Դոսի, 1945)։ Ստեղծագործական կյանքի երկրորդ շրջանում Վ․ խաղացել է բնու– թագրական և դրամատիկ դերեր, որոնցից ուշագրավ են՝ Հաննա Լիխտա (Վիրտա– յի «Դատապարտվածների դավադրությու– նը», 1949), Ռանևսկայա (Չեխովի «Բալե– նու այգին», 1951), Արուսյակ (Բորյանի Ռ, Վարդան– յանը Լարիսայի դերում (Ա․ Օաո– րովսկու «Անօժի– տը») «Նույն հարկի տակ», 1957) ևն։ 1944-ից բեմական խոսք է դասավանդել Երևանի թատերական ինստ–ում։ Գրկ․ Հակոբյան ժ․, Ռուզաննա Վար– դանյան, Ե․, 1957։ Վ․ Գրիգորյան,

ՎԱՐԴԱՆՅԱՆ Մարգիս Զատիկի (1․5․1914, Կարս –10․4․1962, Երևան), հայ սովետա– կան մարզիկ, ՄՍՀՄ սպորտի վաստ․ վար– պետ (1952), ՀՍՍՀ վաստ․ մարզիչ (1962)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ 1940, 1949, 1952-ին եղել է դասական, 1947-ին՝ ազատ ոճի ըմբշամարտի ՍՍՀՄ չեմպիոն։ 1958-ից մարզել է դասական ըմբշամարտի ՀՍՍՀ հավաքականը, 1957–62-ին եղել ըմբշա– մարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ։ Լուրջ ներդրում ունի հանրա– պետությունում ըմբշամարտի ձևերի մաս– սայականացման և զարգացման գործում։ 1963-ից Երևանում անցկացվում է Վ–ի հիշատակին նվիրված հանրապետական (1972-ից՝ համամիութենական) դասական ըմբշամարտի ավանդական մրցաշար։ Ռ․ Աթորսն

ՎԱՐԴԱՆՅԱՆ Մարգիս Համբարձումի [ծն․ 20․9․1917, գ․ Շահումյան (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Մառնեուլի շրջանում)], հայ սովե– տական քիմիկոս։ ՀՄՍՀ ԳԱ ակադեմի– կոս (1977, թղթ․ անդամ 1971), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի համալսա– րանի քիմ․ ֆակ–ը (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941 – 1945)։ Զորացրվելուց հետո աշխատել է ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ում․ 1955-ից՝