Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՎԻՏԱՄԻՆ D, կալցիֆերոլ, վիտա– մինների խումբ։ Ունեն հակառախիաային ազդեցություն։ Քիմ․ կաոուցվածքով մոա են սանրիններին։ Հանդիպում ին էրգո– կալցիֆերոլի (Վ․ D2) և խոլեկալցիֆերո– լի (Վ․ Da) ձևով, որոնք առաջանում են համապատասխանաբար էրգոսաերինից U դեհիդրոխոլեստերինից, ուլտրամանու– շակագույն ճառագայթների ազդեցու– թյամբ։ էրգոկալցիֆերոլը փոքր քանակու– թյամբ հայտնաբերված է բուս, մթերքնե– րում։ |սոլեկալցիֆերոլը պարունակվում է գլխավորապես կենդան․ մթերքներում (պանիր, կարագ, ձվի դեղնուց, որոշ ձըկ– ների լյարդ են)։ Ջրում անլուծելի են, լուծվում են օրգ․ լուծիչներում, կարգավո– րում են կալցիումի և ֆոսֆորի Փոխանա– կությունն օրգանիզմում։ Հիպո– և ավիտա– մինոզը հանգեցնում է կրծքի և վաղ ման– կական տարիքի երեխաների ռախիտի։

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ախտաբանական վիճակ, առաջանում է օրգանիզմում վիտամինների բացակայու– թյան կամ պակասի հետեանքով։ Վ․ ա․ փորձնական ճանապարհով առաջինն իրա– կանացրել է ռուս բժիշկ Ն․ Լունինը, 1880-ին։ Որեէ վիտամինի լրիվ բացակա– յությունն օրգանիզմում կոչվում է ավիտա– մինոզ (օրինակ՝ ավիտամինոզ A կամ Bi, В2, С են), իսկ մասնակի անբավարա– րությունը՝ հիպովիտամինոզ (թերվիտա– մինային վիճակ)։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրա– ժեշտ է վիտամինների որոշակի քանակու– թյուն, որի մի մասն ընդունվում է սննդի հետ, մյուսը՝ սինթեզում են աղիքների բակտերիաները։ Մարդու վիտամինային պահանջը մեծանում է ֆիզիկ, ծանր աշ– խատանքի, հղիության, ներզատիչ գեղ– ձերի և վարակիչ հիվանդությունների ժա– մանակ։ Ըստ առաջացնող պատճառի տար– բերում են արտածին (էքսոգեն) և ներծին (էնդոգեն) Վ․ ա․։ Արտածին կամ սննդային Վ․ ա․ պայմանավորված է սննդում վիտամինների անբավարար պարունակությամբ կամ բացակայու– թյամբ։ Հաճախ հետեանք է սննդամթերք– ների ոչ ճիշտ պահպանման կամ տեխնո– լոգիական մշակման կանոնների խախտ– ման (քայքայվում են վիտամինների մեծ մասը)։ Վիտամինային Փոխանակության նշված խանգարումները կարելի է վերաց– նել վիտամինացված սննդի ընդունմամբ։ Ներծին անբավարարության առա– ջացման երկու պատճառ գոյություն ունի, առաջինը պայմանավորված է վիտամին– ների քայքայման պրոցեսների ուժեղաց– մամբ, ստամոքս–աղիքային համակար– գում դրանց ներծծման խանգարմամբ, սինթեզի ընկճմամբ։ Դիտվում է հելմին– թոզների, լյամբլիոզի և լյարդի որոշ հի– վանդությունների դեպքում։ Երկրորդը հետեանք է օրգանիզմի վիտամինային պահանջի մեծացման և նյութափոխանա– կության պրոցեսների խանգարման։ Վ․ ա․ զարգանում է աստիճանաբար։ Ախտանշանները և բուժու– մ ը՝ ըստ պահանջվող վիտամինի։ Կանխարգել ու մը․ վիտամիննե– րով հարուստ սննդամթերքների, բանջա– րեղենի և մրգերի բավարար ընդունում, սննդի արդյունաբերության, հասարակա– կան սննդի ձեռնարկություններում և կեն– ցաղում սննդամթերքի ճիշտ պահպանու– թյուն և տեխնոլոգիական մշակում։ Վի– տամինային պատրաստուկներ, վիտամի– նացված սնունդ։ Կանխարգելման միջո– ցառումները նշանակություն ունեն հիմ– նականում արտածին ավիտամինոզների դեպքում։ Դյուղատնտ․ կենդանինե– րի Վ․ ա․ արտահայտվում է հիպովիտա– մինոզների, հազվադեպ՝ ավիտամինոզ– ների ձևով։ Այն կարող է պայմանավոր– ված լինել սննդում վիտամինների պակա– սով, դրանց ներծծման և յուրացման պրո– ցեսների դժվարացմամբ, ինչպես նաև հակավիտամինների (թիամինազներ, սուլֆանիլամիդներ, որոշ անտիբիոտիկ– ներ ևն) ազդեցությամբ։ Դրսևորվում է հիմնականում անասունների մսուրային շրջանում։ Վ․ ա․ հաճախ դիտվում է մատ– ղաշի աճման շրջանում, հղի անասուննե– րի և բարձր մթերատու կենդանիների օր– գանիզմում։ Առաջացնում է մթերատվու– թյան, պտղատվության նվազում, հիվան– դացության (հատկապես մատղաշի) բարձ– րացում, մայրերի և արտադրողների գըլ– խաքանակի տնտ․ օգտագործման ժամ– կետների կրճատում։ Վ․ ա–յան դեպքում կենդանիներից ստացվում են կենսաբանո– րեն ոչ լիարժեք սննդամթերք (կաթ, միս, ձու ևն), ցածրորակ հումք (բուրդ,, կաշի, մորթի)։ Р ու ժ ու մ ը և կանխարգել ու– մ ը․ զոոհիգիենային պայմանների բա– րելավում, լիարժեք, վիտամիններով հա– րուստ կերեր, վիտամինային պատրաս– տուկների ներարկումներ։ Գրկ ․Домбровская Ю․ Փ․, Вита– минная недостаточность у детей, М․, 1963; Джеллифф Д․ Б․, Оценка состояния питания населения, пер․ с англ․, М․, 1967; Витамины в питании и профилактика вита– минной недостаточности, под ред․ В․ В․ Ефремова, М․, 1969․

ՎԻՏԱՄԻՆՆԵՐ (< լատ․ vita-կյանք), քիմ․ տարբեր բնույթի օրգ․ նյութեր, որոնց չնչին քանակությունն անհրաժեշտ է մար– դու և կենդանիների կենսական պրոցես– ների բնականոն ընթացքի համար։ Շատ Վ․ կոֆերմենտների նախորդներ են, որոնց կազմում մասնակցում են տարբեր ֆերմենտային ռեակցիաների։ Վ–ի սկըզբ– նաղբյուրը սովորաբար բույսերն են։ Մար– դը և կենդանիները Վ–ի մեծամասնությու– նը ստանում են սննդի հետ։ Որոշ Վ․ առա– ջանում են աղիքային մանրէների գործու– նեության հետևանքով։ 1880-ին ռուս բժիշկ Ն․ Լունինը ցույց է տվել, որ կենդանի օրգանիզմի բնականոն գործունեության համար, բացի սննդի հիմնական բաղկա– ցուցիչ մասերից՝ սպիտակուցներից, ճար– պերից և ածխաջրերից, անհրաժեշտ են նաև այլ միացություններ, որոնց բացա– կայությունը հանգեցնում է զանազան հիվանդությունների կամ մահվան։ Այ– նուհետև նիդերլանդացի բժիշկ, մանրէա– բան Ք․ էյկմանը ցույց տվեց, որ մարդ– կանց բերի–բերի հիվանդության պատ– ճառը թեփահանված բրնձի օգտագործումն է և այն կարելի է բուժել բրնձի թեփի պատրաստուկներով։ 1912-ին լեհ բժիշկ Կ․ Ֆունկը բրնձի թեՓից անջատեց մի բյուրեղային նյութ, որը բուժում էր բե– րի–բերին, ցույց տվեց, որ այն պարունա– կում է ազոտ (ամին խմբի ձևով) և անվա– նեց Վ․, ապա ընդհանրացնելով եղած կլի– նիկական և Փորձառական տվյալները, ապացուցեց, որ որոշ հիվանդություններ վիտամինային անբավարարության ար– դյունք են։ Այժմ պարզվել է, որ ոչ բոլոր Վ․ են պարունակում ազոտ։ Սննդում Վ–ի քա– նակի պարբերաբար պակասը կամ զա– նազան պատճառներով քայքայումը օր– գանիզմում առաջացնում է հիպովիտամի– նոգ (թերվիտամինային վիճակ), իսկ բա– ցակայությունը՝ ավիտամինոզ։ Վ․ ներկայումս գլխավորապես սինթեզ– վում են քիմ․ և մանրէաբանական եղա– նակներով։ Վ․ օրգանիզմ են ներմուծվում մաքուր վիճակում կամ դրանցով հարստա– ցած սննդի հետ։ Վ․ անվանվում են լատ․ տառերով, ըստ քիմ․ կառուցվածքի կամ ֆիզիոլոգիական ազդեցության։ 1956-ին ընդունվել է Վ–ի միասնական դասակար– գում։ Վ․ բաժանվում են երկու խմբի՝ ջրա– լույծ և ճարպալույծ։ Ջրալույծ են Վ․ C-ն (ասկորբինաթթու), P-ն (ցիտրին), PP-ն (նիկոտինաթթու), H-ը (բիոտին), В խմբի Վ․՝ Bi-ը (աներին), Вз-ը (ռիբոֆլավին), Вз-ը (ւցանտոտենաթթու), Be-ը (պիրիդ– օքսին), Bia-ը (ցիանակոբաւամին) ևն։ Մարդու ավիտամինոզին (Վ․ Ва-ով) հատ– կանշական են աչքերի հոգնածությունը, ակնագնդի բորբոքումը, որը հանգեցնում է ոսպնյակի մթագնման։ Վ․ Ва-ով հարուստ են կենդան, հյուսվածքները և խմորա– սնկերը։ Այն պարունակվում է մսեղենում, ձկնեղենում, ձվի, կաթի մեջ։ Մարդու օրական պահանջը 2–2,5 մգ է։ Վիտամին Be-ը առաջին անգամ անջա– տել են լյարդից և խմորասնկերից (1938)։ Բացակայությունը հանգեցնում է մարդու մաշկի բորբոքային երևույթների։ Մեծ քանակությամբ պարունակվում է բրնձի թեփում, ընդավոր բույսերում, երիկամ– ներում, լյարդում, մկաններում։ Մարդու օրական պահանջն է 1,5 մգ։ Վիտամին H-ի (բիոտին) բացակայու– թյան ժամանակ ևս բորբոքվում է մաշկը։ Պարունակվում է խմորասնկերում, լյար– դում, ձվի դեղնուցում, երիկամներում, կաթում և բուս, մթերքներում։ Առաջա– նում է նաև աղիքային միկրոֆլորայի գոր– ծունեության հետևանքով։ Վիտամին Bc-ն (ֆոլաթթու) պարունակ– վում է բոլոր կենդանի բջիջներում։ Կա– րող է առաջանալ աղիքային միկրոֆլորա– յի գործունեության հետևանքով։ Խթանում է օրգանիզմի արյունաստեղծ ֆունկցիա– ները, մասնակցում պուրինային և պիրի– միդինային հիմքերի, որոշ ամինաթթու– ների սինթեզին։ Մննդում հիմնական աղ– բյուրն է բանջարեղենը, լյարդը, խմորա– սնկերը։ Սակավարյունության որոշ ձևերի բուժման արդյունավետ միջոց է։ Մարդու օրական պահանջն է 0,1–0,5 մգ։ Վիտամին P-ի քիմ․ կազմում կան կեն– սաֆլավոնիդներ, որոնք (հատկապես Վ․ С-ի զուգորդությամբ) ընդունակ են ամ– րացնելու մազանոթների պատերը։ Անբա– վարարությունը բնութագրվում է մազա– նոթների թափանցելիության խախտմամբ։ Պարունակվում է մասուրի, ցիտրուսային