Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

կոմպոզիտոր և երգեհոնահար։ Սովորել է երգեհոնահար հոր մոտ։ Եղել է Ամատերղամի Հին եկեղեցու (Oude Kerk) երգեհոնահար (1580-ից)։ Երգեհոնային խոշորագույն դպրոցներից մեկի հիմնադիրը։ Զարգացրել է Նիդերլանդական դպրոցի ավանդույթները։ Գրել է երգեհոնի (ֆանատզիաներ, կապրիչչոններ, տոկատներ) և կլավիրի բազմաթիվ պիեսներ, մոտետներ, երգեր են։ Հեղինակ է «Կոմպոզիցայի կանոնները» աշխատության, որտեղ հենվում է Ջ․ Ցաոլինոյի տեսական դրույթների վրա։

ՍՎԵՄՊ Լեռ (1897-1975), լատիշ նկարիչ։ ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963)։ Սովորել է Մոսկվայի Վխուտեմասում (1918), Ի․ Ի․ Մաշկովի մոտ։ Դասավանդել է Լատվիայի ՍՍՀ Գեղարվեստի ակադեմիայում (1940-1941-ին, 1944-52-ին և 1954-ից, պրոֆեսոր՝ 1947-ից, ռեկտոր՝ 1961-ից): 1965-1968-ին եղել է Լատվիայի ՍՍՀ նկարիչների միության վարչության նախագահը։ Սվեմպի հասուն շրջանի նատյուրմորտներն ու բնակարաններն առանձնանում են պայծառ տրամադրությամբ, վառ, հագեցած, գույների հակադրությամբ («Հին Ռիգա», 1927, «Լրագրով նատյուրմորտ», 1967, երկուսն էլ՝ Լատվիայի ՍՍՀ գեղարվեստական թանգարան, Ռիգա)։ ՍՍՀՄ 7-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Լատվիայի ՍՍՀ պետական մրցանակ (1957)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշանով։

ՍՎԵՆՍԵՆ, Սվենդսեն (Svendsen) Յուհան Սևերի (1863-67-ին՝ Լայպցիգի կոնսերվատորիայում։ Հանդես է եկել որպես ջութակահար։ 1868-70-ին ապրել է Փարիզում, ապա՝ Լայպցիգում։ 1872-77-ին և 1880-83-ին գլխավորել է Օսլոյի համերգային ընկերությունը (մինչև 1874-ը՝ Է․ Գրիգի հետ), 1883-1908-ին Կոպենհագում եղել է պալատական կապելմայստեր։ Սվենսենը նորվեգիական ազգազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Կրելով գերմանական ռոմանտիզմի ազդեցությունունը, այնուամենայնիվ, իր նվագախմբային երկրում (Սվենսը նորվեգիական առաջին սիմֆոնիաների և ժողովրդական թեմաներով սիմֆոնիկ ռապսոդիաների հեղինակն է) մարմնավորել է նորվեգիական արվեստի ժողովրդայնության և ազգային ինքնատիպության սկզբունքները։ Հայտնի են Սվենսի նվագախմային երկերը, «Զորահայդա» սիմֆոնիկ պոեմը, նովերգական 4 ռապսոդիաները, «Նորվեգիայի արվեստագետների կառնավալը», «Կառնավալ Փարիզում»,Ջութակի ու նվագախմբի համար ռոմանսը։

ՍՎԵՏԼԱՆՈՎ Եվգենի Ֆեոդորովիչ (ծն․6․9․1928, Մոսկվա), սովետական դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1968)։ 1951-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվ․ երաժշտա-մանկավարժական ինստիտուտը, 1955-ին՝ կոնսերվատորիան։ 1955-ից՝ Մեծ թատրոնի դիրիժոր, 1963-65-ին՝ գլխ․ դիրիժոր Շչեդրինի «Ոչ միայն սերը» (1961) Մուրադելու «Հոկտեմբեր» (1964) օպերաների, Կարանի «Ամպրոպի արահետով» (1959) Բալանչիաձեվի «Կյանքի էջերը» (1961), «Գիշերային քաղաք» (1962, ըստ Բարտոկի երաժշտություն), «Պագանինի» (1963, ըստ Ռախմանինովի եչաժշտության) բալետների առաջին բեմադրությունների ռեժիսոր: 1965-ից ՍՍՀՄ-ում սովետական և արտասահմանյան կոմպոզիտորների բազմաթիվ գործերի (ՀԱոնեգերի «Ժաննա Դարկը խարույկի վրա», Մեսսիանի«Տուրանգալիյա», Շյոնբերգի «Վկան Վարշավայից») առաջին կատարողն է: Գրել է սիմֆոնիյա (1957), կանտատ, սիմֆոնիկ պոեմներ, լարային կվարտետ, վոկալ և գործիքային երկեր: Հոյուրախաղերով լիանում է արտասահմանում: Լենինյան մրցանակ (1972): ՍՍՀՄ պետական մրցանակ (1983): «Գլան պրի» (Ֆրանսիա) Պ. ի. Չայկովսկու բոլոր սիմֆոնիաների ձայնագրման համար: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, ինչպես և բուլղարիական Կիրիլի և Մեֆոդիի առաջին աստիճանի շքանաշանքով:

ՍՎԵՏԼՈՎ Միխայիլ Արկադևիչ (1903 - 1964), ռուսական սովետակական բանաստեղծ: Ծնվել է չքավոր հրեայի ընտանիքում: 1919-ից՝ կոմերիտական, 1920-ին՝ Եկատերինոսլաբի 1-ին տերիտորիալ գնդի կամավոր հրաձիգ: Սովորել է Մասկվայի համալսարանում (1927 - 28): Առաջին ժողովածուներն են՝ «Ռելսեր» (1923), «Բանաստեղծություններ» (1924), «Արմատներ» (1925): Սվետլովի ձիրքի ռոմանտիկական բնույթն ամբողջ ուժով դրսևորվել է քաղաքացիական կռիվներին նվիրված բանաստեղծութոյւններում («Գրենդա», 1926, «Բանֆակի սանուհուն», 1925, «Հետգախուզությունում», 1927):«Գիշերային հանդիպումներ» (1927) գրքում երգային-հերոսական բանասետեղծութոյւններին փոխարինելու են գալիս նէպի ժամանակաշրջանի տագնապներն ու շփոթությունը արտացոլող բանաստեղծութոյւնները, միաժամանակ խորանում են հեղափոխական ռոմանտիկայի վերաբերյալ հեղինակի ունեցած պատկերացումները: 30-ական թվականներից Սվետլովը քիչ է հանդես եկել որպես քնարերգու: Այդ ժամանակի լավագույն գործերից է «Երգ Կախովկայի մասին» (1935, երաժշտական Դունանևսկու) բանաստեղծությունը: 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սվետլովը եղել է «Կրասնայի զվեզդա» («Красная звезда») թերթի հատուկ թղթակիցը Լենինգրադյան ռազմաճակատում,, ճակատային մի շարք թերթերի թղթակից: Պատերազմական տարիների ստեղծագործություններից առանձնանում է «Իտալացին» (1943) բանաստեղծությունը՝ կառուցված որպես մտովի մենախոսություն, որը հաստատում է խաղաղության, մարդկանց եղբայրության երազանքը: 50-ական թվականներից կեսերից, զգալի ընդմիջումից հետո, Սվետլովի ստեղծագործական ուժերի հորդացում է ապրում: «Հորիզոն» (1959) բանաստեղծությունների ժողովածուի և «Որսորդական տնակ» (1964) գրքի համար բնորոշ է ռոմանտիկական հանդիսավորութոյւնից ու երգայնությունից բնական խոսակցականի անցնելը: Ռոմանտիկայով ու քնարակաությամբ է հատկանշվում նաև Սվետլովի դրամատուրգիան «Խուլ անկյուն», «Հեքիաթ» (1939), «Քսան տարի անց» (1940), «Ցանկության հրավանդանը», «Ուրիշի երջանկութոյւնը» (1953) են: Սվետլովի բանաստեղծութոյւնները թարգմանվել են շատ լեզուներով: «Վերջի տարիների բանաստեղծություններ» գրքի համար նրնան շնորհվել է լենինյան մրցանակյ: Պարգևատրվել է երեք շքանշանով:

ՍՎԵՏԼՈՎԱ Ռեմա Քրիստափորի (ծնվել է 19.10.1927, Երևան), ովետական պետական և կուսակցական աշխատող: ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվանակն պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը (1950): 1950-ից ՝ Երևանի Ս.Մ. Կիրովի անվանական սինթետիկ կաուչուկի գործարանի ինժեներ, 1957-ից աշխատել է ՀՄՍՀ ժողտնտխորհի քիմիական արդյունաբերության վարչությունում: 1958-ին ընտրվել է ՀԿԿ Երևանի Լենինյան շրջկոմի քարտուղար, 1959-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար: 1961-66-ին եղել է ՀԿԿ ԿԿ-ի արդյունաբերության և տրանսպարտի բաժնի վարչի տեղակալ, 1966-ից՝ սննդի և թեթև արդյունաբերության բաժնի վարիչ: 1971 - 1983-ին ՀՄՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ: 1983-ի օգոստոսից՝ ՀՍՍՀ գների պետական կոմիտեի նախագահ: 1975-ից՝ ՀԿԿ ԿԿ-ի անդամ: ՀՄՍՀ VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է