Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձգվող սլաքաձև կամարների վրա։ 1887-ին Աղթամաբի խաչատուր Բ Շիրոյան կա– թողիկոսը եկեղեցուն հվ–ից կից կառուցել է ուղղանկյուն, առանց խորանի մատուռ։ Գրկ․ Լ ա լ ա յ ա ն ց Ե․, Վասպուրականի նշանավոր վանքերը, Թ․, 1912։ Մ․ Հասրաթյան․

ՓՈՒԼԱՅԻՆ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, սին ՈԼԱՈի– ղային մեներանգ ալիքի հաստատուն փուլի մակերևույթի տեղափոխման արա– գություն։ Այսպիսի սահմանումը պայմա– նավորված է նրանով, որ ալիքների տա– րածումը հնարավոր չէ նկարագրել մի արագության միջոցով, քանի որ ալիքի փուլը, ճակատը, էներգիան և ալիքի կրած այս կամ այն ինֆորմացիան ընղհանուր դեպքում տեղափոխվում են տարբեր արա– գություններով։ Մեներանգ հարթ ալիքը –► –> նկարագրվում է A=A0cos(cot–кг) ար– տահայտությամբ, որտեղ Ao-ն ալիքի ամպ– լիտուդն է, օօ–ն՝ շրջանային հաճախա– կանությունը, k-ն՝ ալիքային վեկտորը, r-ը՝ տեղափոխությունը։ Փ․ ա․ կարելի է ստանալ cot–кг փուլի հաստատուն լի– նելու պայմանից․ d(cot–kr)/dt=0, այս– տեղից էլ՝ Уф=с1г/сИ;=со/к։ էլեկտրա– մագնիսական ալիքի Փ․ ա․ հենց լույսի արագությունն է (с)։ Դիսպերսոդ միջա– վայրերում Փ․ ա․ հավասար է c/n-ի (ո–ը միջավայրի բեկման ցուցիչն է)։ Մեկից փոքր բեկման ցուցիչով միջավայրում Փ․ ա․ գերագանցում էշ–ն։ Դա չի հակասում հարաբերականության հատուկ տեսու– թյան դրույթներին, քանի որ նյութական բնույթ ունեցող ոչ մի մեծություն Փ․ ա–ով չի տեղափոխվում։ Փ․ա–ով չի տեղափոխ– վում նաև ալիքի կրած ինֆորմացիան։ Ինֆորմացիա կրող ալիքը կոչվում է մո– դուլված ալիք, այն մի քանի ալիքների վերադրում է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր Փ․ ա․։ Ալիքների այդպիսի հա– մախմբի տարածումը նկարագրվում է խմբային արագությամբ։tU․ Հովսեփյան

ՓՈՒՂԻՆՅԱՆ Նիկողայոս (1834, Թիֆլիս – 1880, Թիֆլիս), հայ դրամատուրգ։ Ավար– տել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակ–ը, գործել Թիֆլիսում։ Մասնակցել է Թիֆլիսի «Հայոց թատրոնական կոմի– տետի» (1863) կազմակերպմանը։ Փ․ հայ կենցաղային կատակերգության ճանաչ– ված դեմքերից է։ Նրա ֆարս–վոդևիլների նյութը ժող․ խավերի կյանքն է, Թիֆլիսի հայկ․ միջավայրը՝ իր ազգ․ ցայտուն կո– լորիտով ու բարբառով։ Այդ պիեսներում («Հազար թումնանոց կաբա», 1863, «Դա– լալ Ղաղո», 1863 ևն) դրամատուրգը ծաղ– րել է քաղքենիությունը, մտավոր սահմա– նափակությունը, հարստանալու մոլուց– քը, համակրանք է արտահայտել հայ պանդուխտների նկատմամբ։ Փոխադրել է Մոլիերի «Բռնի ամուսնություն» կատա– կերգությունը, որը բեմադրվել է «Վուր տրաքվիս, պիտի պսակվիս» վերնագրով։ Գրկ․ Թերզիբաշյան Վ․, Հայ դրա– մատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե․, 1964։ Լ․ Աաէարյան

ՓՈՒՆՋ», հայ և օտար գրականության կի– սամսյա հանդես (1940-ից՝ ամսագիր)։ Լույս է տեսել 1925–46-ին, Ալեքսանդրիա– յում, ապա՝ Կահիրեում (1930-ից)։ Խըմ– բագիրներ՝ Մ․ Քարամյան, Լ․ Աճեմյան։ Նախատեսված էր միջին դպրոցական տա– րիքի երեխաների համար։ «Հայրենագի– տություն» խորագրով լուսաբանել է Սո– վետական Հայաստանի տնտ․, մշակութ․ ձեռքբերումները։ Հայրենական մեծ պա– տերազմի շրջանում ներկայացրել է կար– միր բանակի հայ զորավարներին, հերոս ռազմիկների սխրանքները։ Տ․ Վարդանյան

ՓՈՒՆՋ», եռօրյա, ապա՝ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1863–1907-ին, Կ․ Պոլսում։ Տնօրեն–խմբագիրներ՝ Հ․ Ալաճաճյան, Ս․ Չմյոմլեկճյան (1906–07-ին)։ Ունե– ցել է պահպանողական ուղղություն, ազգի հարատևման հիմք համարել լեզուն, կրո– նը և պատմությունը։ «Ազգային», «Քաղա– քական», «Ներքին», «Խառն լուրեր» բա– ժիններում ներկայացրել է Կ․ Պոլսի և արևմտահայ գավառների կյանքը, տե– ղական թուրք, իշխանությունների և քըր– դական վերնախավի դաժանությունները հայերի նկատմամբ։ Լուսաբանել է կրո– նական–երեսփոխանական ժողովների ըն– թացքը, պատրիարքարանի գործունեու– թյունը։ 1880-ական թթ․ սկզբներին, հա– միդյան գրաքննության խստացման պայ– մաններում, հասարակական հարցերը «Փ․»-ում իրենց տեղը զիջել են կրոն․, կեն– ցաղային, բարոյախոսական հոդվածնե– րին ու թարգմանական նյութերին։ Ա․ յխառաայան

ՓՈՒՆՋ», գրականության և գեղարվեստի պարբերական։ Լույս է տեսել 1933–34-ին, Աթենքում։ Խմբագիր՝ Օ․ Թոփուզյան, ար– տոնատեր՝ Դ․ Ազիզյան։ Հունահայ գրա– սեր երիտասարդների հրատարակություն։ Խմբագրության աշխատանքներին մաս– նակցել են Լ․ էսաճանյանը, Ն․ Տեր–Պո– ղոսյանը և ուրիշներ։ Քննադատել է դաշ– նակցության գործունեությունը համայն– քում։ Փակվել է ֆաշիստ, հետապնդում– ների պատճառով։ ՓՈՒՇ ԹՈՒ, աֆղաներեն, աֆղան– ների լեզուն, Աֆղանստանի երկու պետ․ լեզուներից մեկը։ Պատկանում է հնդ– եվրոպ․ լեզվաընտանիքի հնդիրան․ ճյու– ղի արլ․ իրան, խմբին։ Խոսվում է նաև Պակիստանի հս–արմ–ում և արմ–ում։ Խո– սողների թիվը4 մոտ 20 մլն (մոտ կեսը՝ Պակիստանում)։ Ունի 2 բարբառախումբ՝ հվ–արմ կամ կանդագարյան և հս–արլ․ կամ փեշավարյան։ Հարուստ է բաղա– ձայնական համակարգը, ձայնավորները քիչ են։ Դոյականն ունի հոլովի, սեռի, թվի, բայը՝ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի, քերականական սեռի, կերպի կարգեր։ Գրավոր առաջին նմուշները XIII դարից են։ Փ․ օգտագործում էtարաբա– պարսկ․ այբուբեն։

ՓՈՒՇՄԱՆ (Փ ու շ մ ա ն յ ա ն) Հովսեւի Թովմասի (9․5․1877, Դիարբեքիր –11․2․ 1966, Նյու Ցորք), հայ նկարիչ։ 1888– 1894-ին սովորել է Կ․ Պոլսի Գեղարվեստի վարժարանում, ավարտին շահել առաջին մրցանակ։ 1896-ին, համիդյան կոտորած– ներից հետո, ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ։ 1910-ին ընդունվել և սովորել է Փարիզի ժյուլիան ակադեմիայում (դա– սատուներ՝ ժ․ Լեֆեբր, Թ․ Ռոբեր Ֆլյոր, Ա․ Դեշընո)։ 1911-ից մասնակցել է ֆրանս․ նկարիչների սալոններին, շահել մրցա– Հ․ Թ․ Փուշման նակներ։ Ապրել և ստեղծագործել է Փա– րիզում և ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում։ Անհատական առաջին ցուցահանդեսնե– րը բացվել են 1915-ին, Միլուոկիի, Սենտ Լուիսի (ԱՄՆ) արվեստի թանգարաննե– րում, 1916-ին՝ Չիկագոյի արվեստի ինստ–ում։ Այնուհետև, մինչև 1943-ը, ամեն տարի, երբեմն տարին մի քանի անգամ ցուցահանդեսներ է ունեցեւ ԱՄՆ–ի խո– շոր քաղաքներում, իսկ 1922-ին և 1926-ին՝ Ֆրանսիայում (Փարիզ)։ Ամեր․ Գրանդ Սենթրալ Արթ Գալերիս կազմակերպու– թյան 1929-ի ցուցահանդեսում, որին մաս– նակցում էին ամեր․ 250 նկարիչ, Փ–ի «Երբ իջնում է երեկոն» նկարը շահել է առաջին մրցանակ։ Զերծ մնալով ժամանակի գեղանկարչա– կան ծայրահեղ մոդեռնիստական հոսանք– ների ազդեցությունից՝ Փ․ ստեղծել է դի– մանկարներ ու ինքնատիպ նատյուրմորտ– ներ, որոնց հորինվածքում պատկերել է հայկ․ մագաղաթե ձեռագրեր, թալիս– մաններ, խնկամաններ, հնագույն զարդեր ևն, յուրօրինակ լուսավորությամբ շեշտել այս կամ այն առարկան, կարծես բացա– հայտելով նրանց դարավոր գաղտնիքնե– րը։ Փ–ի երփնագրին բնորոշ է գույների (կարմիր, դեղին, կապտականաչ, մանու– շակագույն) նուրբ, մեղմ ներդաշնակու– թյունը, լուսաստվերի արտահայտչականու– թյունը։ Ակտիվորեն նպաստել է «Անի» հայ արվեստագետների խմբակցության ստեղծմանը, եղել նրա առաջին նախա– գահը։ 1928-ին հեռակա ընտրվել է Սովե– տական Հայաստանի նկարիչների միու– թյան պատվավոր անդամ։ Փ–ի գործե– րը պահվում են Նյու Ցորքի Մետրո– պոլիտեն, Փարիզի Փըթի Պալե, Միննեա– պոլիսի, Ռոքֆորդի թանգարաններում, Միլուոկիի արվեստի ինստ–ում, Լեյթն պատկերասրահում և այլուր, մասնավոր բազմաթիվ հավաքածուներում։ Նրա «Նկարչի կնոջ դիմանկարը», «Կենաց ակունքը», «Կյանքի ոսկյա մայրամուտը», «Արևի ճաճանչները» կտավները որդինե– րի՝ Արսեն և Արման Փ–ների նվիրատվու– թյամբ գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։ Պատկերազարդումը տես 353-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Գալեմքյարյան Զ․, Հասկա– քաղ, Ե․, 1965։ Լ․ Չուգասզյան

ՓՈՒՍԱՆ, Պ ու ս ա ն, քաղաք և նավա– հանգիստ Հարավային Կորեայում, Կո– րեական նեղուցի ավւին։ Վարչականորեն հավասարազոր է նահանգի։ 3160 հզ․ բն․ (1980)։ Կարևոր տրանսպորտային հան– գույց է, արդ․ խոշոր կենտրոն։ Ունի մի– ջազգային օդանավակայան։