Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փափուկ Ք․ կարևոր է կլլման ակտի և խո սակցական ֆունկցիաների համար։ Ք–ի երկայնքով, միջին գծով, անցնում է մի սպիտակավուն գիծ (քմային կարանը), որը Ք–ի երկու կեսերի միաձուլման տեղն է։ Չմիաձուլվելու դեպքում առաջանում է Ք–ի ճեղքվածք, որն անվանում են գայչի երախ։ Ա, Սարաֆ յան․


ՔԻՅԱՐ (Quillard) Պիեռ [14․7․1864, Ֆոն տանի (այժմ4 Կոնդորսե)–4․2․1912, Փա– ՐիգԼ ֆրանսիացի հասարակական գոր ծիչ, լրագրող, բանաստեղծ, բանասեր։ 1885-ին ավարտել է Փարիզի համալսա րանի բանասիրական ֆակ–ը։ Տիրապեւոել է մի քանի լեզուների (հին հուն․, իսպանե րեն, հայերեն ևն)։ 1891-ից աշխատակցել է «Մերկուր դը Ֆրանս» («Mercure de France) հանդեսին։ 1893–96-ին դասա– վանդել է Ղալաթիայի Կեդր․ և Մխիթար յան վարժարաններում։ Ականատես է եղել սուլթան Համիդի կազմակերպած հայկ․ ջարդերին (1894–96), իր հոդված ներով արտահայտել է հայ անմեղ զոհե րի բողոքը ընդդեմ թուրք բարբարոսների։ Սերտ կապերի մեջ է եղել հայ մտավորա կանների հետ, նրանց ստեղծագործու թյունները գաղտնի փոխադրել է Եվրոպա, նպաստել դրանց հրատարակմանը։ 1897-ին Ք․ վերադարձել է Փարիզ, կազմա կերպել հավաքույթներ, հանդես եկել համիդյան հայաջինջ քաղաքականության դատապարտումով։ Ք–ի հիմնած «Պրո Արմենիա» («Pro Armenia», 1898 – 1908) երկշաբաթաթերթը ծառայել է հայ ժողո– վըրդի ճակատագիրը և նրա դարավոր մշակույթը Եվրոպային ծանոթացնելու գործին։ 1898-ին դարձել է մարդու իրա վունքների պաշտպանության լիգայի ան դամ, 1904-ից՝ կենտր․ կոմիտեի անդամ, 1907-ից՝ փոխպրեզիդենտ, 1911-ից՝ գլխ․ քարտուղարը։ Լույս են տեսել Ք–ի «Կռնատ աղջիկը» (1886), «Խոսքի փառքը» (1890), «Հերոսա կան ու վշտագին քնար» (1897) քնարական Ժողովածուները։ Բնագրից թարգմանել է Սոֆոկլեսի, Պորփյուրի և այլոց առանձին ստեղծագործություններ։ Ք․ սերտ կապեր է ունեցել Ա․ Չոպանյանի, ժ․ ժորեսի, Ա․ Ֆրանսի և ժամանակի հայ ու ֆրանս․ այլ մտավորականների հետ։ Գրկ․ A la memoire de Pierre Quillard, P․, 1912․tfu․ Կարաղեւյան


ՔԻՆ (Kean), անգլիացի դերասանների ըն տանիք։ էդ մ ունդ Ք․ (1787–1833), անգլ․ բեմական ռոմանտիզմի ներկայա ցուցիչ։ 12 տարեկանից եղել է թափառա կան դերասան, 14-ից՝ խաղացել գավառա կան թատրոններում, ուր ստեղծել է իր լավագույն դերերը (այդ թվում նաև Շեքս պիրի ողբերգություններում)։ 1814-ին առաջին անգամ Շայլոկի (Շեքսպիրի «Վե նետիկի վաճառականը») դերով հանդես է եկել «Դրուրի–Լեյն» (Լոնդոն) թատրո նում, ուր ավելի ուշ դարձել է Անգլիայի լավագույն ողբերգակ դերասանը։ Դերե րից են՝ Ռիչարդ III, Համլետ, Մակբեթ, Օթելլո, Ցագո (Շեքսպիրի «Ռփչարդ III», «Համլետ», «Մակբեթ», «Օթելլո»), սըր Օվեռիչ (Մեսսինջերի «Հին պարտքերը հատուցելու նոր միջոց»)։ Հումանիստ դերասան Ք․ ձգտել է ստեղծել բարոյա կան մեծ մաքրությամբ օժտված կերպար– է․ Ք ի ն ը Ռիչարդ II I-ի դերում (Շեքսպիրի «Ռի չարդ 111>) ներ։ Օթելլոյի դերում ավելի շեշտել է տանջանքի խորությունը, քան խանդը, Համլետում՝ տարերային բողոքը ստի և անգլ․ հասարակության երեսպաշտության դեմ։ Անգլ․ թատրոնի պատմության մեջ արտասովոր հաղթանակից հետո անգլ․ հասարակության հետադիմական շրջան ները սկսել են բացահայտ հալածել Ք–ին։ Նրան արգելել են գլխավորել «Դրուրի– Լեյն»-^ ԱՄՆ–ի հյուրախաղերից հետո (1825–26) Ք․ համարյա ելույթ չի ունե ցել։ Չարլզ Զոն Ք․ (1811–1868), էդմունդ Ք–ի որդին։ Առաջին ելույթը՝ «Դյուրի–Լեյն»-ում։ Խաղացել է մելոդրա մաներում։ 1850-ին գլխավորել է «Փրին– սես» թատրոնը (Լոնդոն), որի խաղացան կի հիմքը մելոդրամաներ և Շեքսպիրի պիեսներն էին։ Բեմադրություններում ա– վելի ուշադրություն է դարձրել դեկորա ցիային, զգեստներին, բեմադրական է– ֆեկտներին՝ ի վնաս բովանդակության։ Ք․ ձգտել է հասնել իրադրության պատմ․ վավերականության, հաղորդել ժամանա կի մթնոլորտը։ 1859-ին հեռացել է թատ րոնից։


ՔԻՆԱԾԱՌ (Cinchona), տորոնազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշտադալար ծառեր են 10–15 մ բարձրությամբ (եր բեմն՝ մինչև 25 մ)։ Տերևները հակադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր։ Ծաղկա բույլը հուրան է։ Պսակը՝ դեղնասպիտակ կամ վարդագույն։ Պտուղը երկբուն տու փիկ է, պարունակում է բազմաթիվ թևա վոր սերմեր։ Հայտնի է մոտ 40 (այլ աղբ յուրներով՝ 100) տեսակ։ Մշակվում է Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Հընդ– կաչինում, Կենտր․ և Հվ․ Ամերիկայում։ Ք–ի կեղևը և այլ մասերը պարունակում են քինին, ցինքոնին և այլ ալկալոիդներ, որոնք ունեն հակամալարիային, տոնուսը բարձրացնող և հականեխիչ ազդեցու թյուն։ Սելեկցիայի շնորհիվ ալկալոիդ– ների քանակը կեղևում 2–2,5 %-ից հասցվել է 16%-ի։ Մշակվում են Լ և ջ ե– ր ի Ք․ (C․ ledgeriana), դեղորայ քային Ք․ (C․ officinalis), կ ա ր մ– ր ա հ յ ու թ կամ կարմրակեղև (C․ succirubra) և այլ տեսակներ, ինչպես նաև բազմաթիվ հիբրիդային ձևեր։ ՍՍՀՄ–ում մշակվում է Կովկասի սևծովյան ափին՝ որպես միամյա կուլտուրա (ձմռա նը շիվերը և մայրաբույսերը պահում են ջերմատներում)։


ՔԻՆԳ (King) Մարտին Լյութեր (1929– 1968), ԱՄՆ–ի նեգրական շարժման գոր ծիչ։ 1955-ին ավարտել է Բոստոնի համալ սարանը։ Փիլիսոփայության դ–ր։ 1957-ին կազմակերպել և գլխավորել է «Քրիստո նեական ղեկավարման հարավային կոն ֆերանս» նեգրական կազմակերպությու նը։ Ք․ մշակել և լայնորեն կիրառել է քաղաքացիական իրավունքների համար պայքարի զանգվածային ակտիվ, ոչ բըռ– նի գործողությունների տակտիկա։ Նեգ րական առաջնորդներից առաջինն էր, որ հանդես եկավ Վիետնամում ԱՄՆ–ի ագ րեսիայի դեմ։ Խաղաղության նոբելյան մրցանակ (1964)։ Սպանել են ռասիստ ները։


ՔԻՆԵ (Quinet) էդգար (1803–1875), ֆրանս․ քաղ․ գործիչ, պատմաբան։ 1841-ից Կոլեժ դը ֆրանսի պրոֆեսոր, որտեղից հեռացվել է 1846-ին հետադեմ կաթոլիկ հոգևորականության և ճիզվիտ ների դեմ պայքարելու (իր համախոհ ժ․ Միշչեի հետ) համար։ Ք․ մասնակցել է 1848-ի Փետրվարյան հեղափոխությանը, եղել է Հիմնադիր ու Օրենսդիր ժողովնե– րի անդամ։ 1851-ի դեկտ․ 2-ի պետ․ հե ղաշրջումից հետո, 1852-ին վտարանդվել է (Ֆրանսիա է վերադարձել 1870-ին)։ 1860-ական թթ․ անցել է առավել աջ խըմ– բավորումների կողմը։ Ք–ի բազմաթիվ աշխատություններից առավել հայտնի է Ֆրանս, մեծ հեղափոխությանը նվիրված «Հեղափոխությունը» (հ․ 1–2, 1865) ստեղ ծագործությունը, որտեղ ի հայտ է գալիս Ք–ի ազատության վերացական ըմբռնու մը, պատմության մեջ անհատի դերի գե րագնահատումը, անվստահությունը ժո ղովրդի քաղ․ ակտիվության հանդեպ։


ՔԻՆԻՆ, ալկալոիդ, պարունակվում է քի– նածւսռի կեղևում։ Մաքուր վիճակում առա ջին անգամ անջատել են 1820-ին՝ ֆրան սիացի քիմիկոսներ Պ․ Պելտյեն և ժ․ Կա– վանտուն։ 1944-ին ամերիկացի քիմիկոս ներ Ռ․ վուդվորդը և Վ․ Դերինգը իրակա նացրին Ք–ի լրիվ սինթեզը։ Քիմ․ կառուց վածքով Ք․ բարդ բազմացիկլիկ միացու թյուն է։ Հիմք է, վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում, եթերում, քլորոֆորմում։ Բուժիչ դեղաչափերով ազդում է օրգանիզ մի տարբեր համակարգերի վրա․ ընկճում է ջերմակարգավորման կենտրոնները, իջեցնում սրտամկանի դրդողականու– թյունը, նվազեցնում կծկողունակությու– նը, դրդում է արգանդի մկանունքը և ուժե ղացնում կծկումները։ Ք․ հակամալարիա– յին դեղամիջոց է։ Թունավոր դեղաչափե րով Ք․ ճնշում է գլխուղեղի կեղևի գործու նեությունը, առաջացնում շշմածություն, գլխապտույտ, փսխումներ և թունավոր ման այլ ախտանշաններ։


ՔԻՆՈԼԻՆ, 2,3-բենզապիրիղին, C9H7N, օրգ․ նյութ, հետերոցիկլային միացու թյուն։ Բնորոշ քաղցրավուն հոտով, ան գույն հեղուկ է, եռում է 238°Շ–ում։ Վատ է լուծվում ջրում, լավ՝ սպիրտում և եթե րում։ Հիմք է, պարունակ վում է քարածխի խեժում, որտեղից էլ անջատում են։ Ստանում են նաև սինթե զով, օգտագործվում է որ պես լուծիչ։ Բազմաթիվ ւակւաոիդնեքւ(քինին, ֆազարին ևն), դե ղամիջոցներ (ատոֆան, էնտերոսեպտոլ ևն), որոշ ցիանինային ներկանյութեր Ք–ի ածանցյալներն են։


ՔԻՆՈՆՆԵՐ, ցիկլիկ երկկետոններ, որոնց կարբոնիլային (C=0) խմբերը մասնակ–