Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(XVI դ․) դղյակները։ XIX դ․ 1-ին կեսին P-ի ճարտարապետությունը զարգանում է ոուսական կլասիցիզմի ազդեցությամբ (Գոմելի, Վիտեբսկի ևն պալատները)։ XIX դ․ 2-րդ կեսին XX դ․ սկզբին կառուցվեցին արդ․ և առևտրական շինություններ։

Սովետական իշխանության տարիներին ծավալվել է հասարակական–քաղաքացիական և արդ․ կառույցների շինարարություն։ 1930-ական թթ․ Մինսկում կառուցվել են Կառավարական տունը, Վ․ Ի․ Լենինի անվ․ գրադարանը, օպերայի և բալետի թատրոնը։ P-ի ժամանակակից ճարտարապետությունը կիրառում է քաղաքաշինական գիտության վերջին նվաճումները։ ճարտարապետների հանրապետական միությունը ստեղծվել է 1934-ին։ ԲՍՍՀ–ի քաղաքների կառուցմանը և նրանց գլխավոր հատակագծերի մշակմանը ակտիվորեն մասնակցել են ճարտարապետներ Ա․Պ․ Վոինովը, Գ․Վ․ Սիսոևը, Ս․ Ս․ Մուսինսկին, Ի․ Գ․ Լանգբարդը, Լ․ Պ․ Մացկևիչը, վ․ Ա․ Կորոլը, Գ․ Վ․ Զաբորսկին, Գ․ Փարսադանովը, Վ․ Ի․ Դուսևը։

Բ-ի տարածքում հայտնաբերվել են քարի դարի շրջանի կերպարվեստի հուշարձաններ։ Հնուց զարգացած է եղել ժող․ կիրառական արվեստը, հատկապես փայտի քանդակազարդումը, ինչպես և խեցեգործությունը, ոսկերչությունը, ջուլհակությունը, ասեղնագործությունը։ Համբավավոր վարպետներ էին Պոլոցկի ոսկերիչ Լազար Բոգշան (XII դ․), Պինսկում՝ քանդակազարդող Անանիան (XVI դ․), մոգիլյովցի վւորագրիչներ Մաքսիմ և Վասիլի Վոշչանկիները, Ֆեոդոր Անգիլեյկոն (XVII դ․)։ Համաշխարհային օռնամենտիկայի պատմության մեջ են մտել ոսկե և արծաթե թելերով նախշված Սլուցկի գոտիները։ Քրիստոնեություն ընդունելուց հետո զարգացել է սրբանկարչությունը, գրքի մանրանկարչությունը (Տուրովյան ավետարան, XI դ․, Մստիժյան ավետարան, XIV դ․ ևն), գրքի տպագրության հետ (1517)՝ Փորագրությունը։ XIX դ․ նկարիչներից առավել հայտնի են՝ Ս․ Կ․ Զարյանկոն, Ի․ Տ․ Խրուցկին, Ա․ Գ․ Գորավսկին, Ն․ Ցոլ․ Սիլիվանովիչը, մեդալագործ Ա․ Ֆ․ Վասյուտինսկին։ Կերպարվեստի բոլոր տեսակներն ու ժանրերն առանձնապես բուռն զարգացան սովետական ժամանակաշրջանում։ 1938-ին կերպարվեստի գործիչները միավորվեցին Բելոռուսիայի Սովետական նկարիչների միության մեջ։ Գեղանկարիչներ Ի․ Օ․ Ախրեմչիկի, վ․ Կ․ Ցվիրկոյի, Վ․ Վ․ Վոլկովի, Ե․ Ա․ Զայցևի, Մ․ Ա․ Սավիցկու, Վ․ Ի․ Ստեմաշոնոկի, Վ․ Ա․ Գրոմիկոյի, Կ․ Մ․ Կոսմաչյովի, Ի․ Ատասևիչի, Ա․ Լ․ Շիբնյովի գործերում լայն տեղ է գրավում սովետական իրականության թեմատիկան։ Գրաֆիկներից են՝ Ա․ Մ․ Կաշկուրևիչը, Ա․ Ա․ Պոսլեդովիչը, Գ․ Գ․ Պոպլավսկին, թատերական նկարիչներ՝ Ա․ Ֆ․ Նիկոլաևը, Պ․ Վ․ Մասլենիկովը, Օ․ Պ․ Մարիկսը, Ե․ Գ․ Զեմոդուրովը, Ա․ P․ Գրիգորյանցը։ P-ի քանդակագործության նվաճումներից են Ա․ Կ․ Գլեբովի, Ա․ Օ․ Բեմբելի, Զ․ Ի․ Ազգուրի, Ա․ Անիկեյչիկի, Ա․ Ի․ Աելիխանովի աշխատանքները։

XVI․ Երաժշտությունը

Բելոռուսական երաժշտական բանահյուսության հիմնական բնագավառը երգաստեղծումն է։ Երգերին բնորոշ է քնարականությունը։ Ամենահին խմբական երգեցողությունը միաձայն է, ավելի ուշ՝ երկձայնեռաձայն (հիմնական մեղեդին ներքևի ձայնով, վերին ձայնով՝ մենակատարային իմպրովիզացիա)։ Երաժշտական բանահյուսությունում գլխավորապես ավանդական «տոմարային», ընտանեկան–ծիսական և քնարական երգեր են, կատակերգեր, հեղափոխական, պարտիզանական երգեր։ Բելոռուսական պարեղանակներում գերակշռողը մաժորն է, արագ տեմպը, զույգ չափը։ Բազմաթիվ պարերից առավել հանրահայտներն են «Լյավոնիիւա»-ն, «Բուլբա»-ն, «Ցանկա»-ն, «Կրիժաչոկ»-ը, «Միկիտա»-ն, «Ցուրաչկա»-ն։ Երաժշտական գործիքներն են՝ ցիմբալը, ժալեյկան (թութակ), բելոռուսական քնարը, ջութակը, բասետլյան, դուդկան (շվի), դուդան (պարկապզուկ), դափը։ Երաժշտությունը եղել է ժող․ դրամաների, տիկնիկային թատրոնի (բատլեյկա) ներկայացումների անբաժան մասը։ Բելոռուսական առաջին՝ «Գեղջկուհին» (երաժշտ․ Ա․ Մոնյուշկոյի, տեքստը՝ Վ․ Գունին–Մարցինկևիչի) օպերան բեմադրվել է 1852-ին, Մինսկում։ Բ–ի պրոֆեսիոնալ երաժշտությունը կազմավորվել է սովետական տարիներին։ Հիմնադրվել են կոնսերվատորիա, օպերայի և բալետի թատրոն, ֆիլհարմոնիա, որի կազմում են ԲԱՍՀ պետ․ սիմֆոնիկ նվագախումբը, ԲՍՍՀ պետ․ ժողովրդական նվագախումբը վհիմնադիր և ղեկավար՝ Ի․ Ի․ ժինովիչ), Ակադեմիական կապելլան (հիմնադիր և ղեկավար՝ Գ․ Ռ․ Շիրմա), Պետական ժող․ երգչախումբը (Գ․ Ի․ Ցիտովիչ), Պարի պետական անսամբլը։ Գործում է 8 երաժշտական ուսումնարան։ Ազգային օպերային և բալետային երկացանկի ստեղծմանը մասնակցել են Ե․ Տիկոցկին, Ա․ Բոգատիրյովը, Ա․ Տուրենկովը, Ն․ Ալադովը, Դ․ Լուկասը, Գ․ Պուկսւոը, Յու․ Աեմենյակոն, Մ․ Կրոշները, Վ․ Զոլոտարյովը, Ե․ Գլեբովը, Գ․ Վագները։ Բելոռուսական հայտնի կոմպոզիտորներից են՝ Ն․ Չուրկինը, Ն․ Աոկոլովսկին, Վ․ Օլովնիկովը, Ցոլ․ Սեմենյակոն, Դ․ Կամինսկին, Պ․ Պոդկովիրովը, Դ․ Աբելիովիչը։ Վոկալ արվեստի վարպետներից են՝ Լ․ Ալեքսանդրովսկայան, Ի․ Բոլոտինը, Մ․ Դենիսովը, Ռ․ Մլոդեկը, Տ․ Նիժնիկովան, Մ․ Վորվուլևը, Զ․ Բաբիյը։

XVII․ Թատրոնը Բ-ի թատերարվեստի ակունքները հին ծեսերն ու ժող․ խաղերն են։ XVI դարից Ժող․ թատրոնի տարածված տեսակներից էր «բատլեյկան»՝ տիկնիկային թատրոնը։ XVI XVII դդ․ գոյություն է ունեցել նաև դպրոցական թատրոնը, ուր բեմադրվել են կրոնա–բարոյախոսական և աշխարհիկ թեմաներով պիեսներ։ XVIII դ․ կազմակերպվել են՝ Շկլովում Ս․ Զորիչի, Նեսվիժում Ռաձիվիլ իշխանների, Սլոնիմում Ի․ Օգինսկու թատրոնները, ինչպես և տոնավաճառային թատրոններ, սկզբնավորվել է ժողովրդական դրաման, բեմադրվել են Աիմեոն Պոլոցկու պիեսները։ 1907-ին դերասան և ռեժիսոր Ի․ Տ․ Բույնիցկին սիրողական խմբերի հիման վրա ստեղծել է բելոռուսական առաջին պրոֆեսիոնալ թատրոնը։ Ազգային թատրոնի ձևավորմանը մեծապես նպաստել է Յա․ Կոլասի դրամատուրգիան։ Ազգային արվեստի, այդ թվում և թատրոնի ծաղկումը սկսվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ 1920-ին Մինսկում հիմնադրվել է Բելոռուսական պետական դրամատիկական առաջին թատրոնը (1945-ից Ցա․ Կուպալայի անվ․), 1926-ին Վիտեբսկում ստեղծվել է Բելոռուսական պետական դրամատիկական երկրորդ թատրոնը (1945-ից Ցա․ Կոլասի անվ․)։ 1920-ից Բ–ում գործել է դերասան և դրամատուրգ Վ․ Գոլուբոկի շրջիկ թատրոնը, որ 1932-ին վերանվանվել է Բելոռուսական պետական դրամատիկական երրորդ թատրոն (Գոմել)։ 1930-ական թթ․ Մոզիրում և Բոբրույսկում ստեղծվել են կոլտնտեսային–սովխոզային թատրոններ։ Հիմնադրվել են Բելոռուսական օպերայի և բալետի պետական թատրոնը (1932), Բելոռուսական պատանի հանդիսատեսի թատրոնը։ Հայրենական մեծ պատերազմի նախօրյակին ԲՍՍՀ–ում հաշվվում էր 23 թատրոն։ 1940-ական և 1950-ական թթ․ մարզային թատրոններ են կազմակերպվել Բրեստում, Գրոդնոյում, Մոգիլյովում, Գոմելում։ Բելոռուսական սովետական թատրոնի ստեղծմանը ակտիվորեն մասնակցել են Վ․ Գոլուբոկը, Ֆ․ ժդանովիչը, Ե․ Միրովիչը, Վ․ Կրիլովիչը։ Թատերական արվեստի գործիչներից են՝ Վ․ Պ․ Գլեբովը, Վ․ Ի․ Վլադիմիրսկին, Պ․ Ա․ Մոլչանովը, Բ․ Վ․ Պլատոնովը, Ն․ Ա․ Միցկևիչը, Լ․ Ի․ Ռժեցկայան, Կ․ Ն․ Աաննիկովը, Վ․ Ի․ Դեդյուշկոն, Լ․ Գ․ Ռախլենկոն, Զ․ Բ․ Ատոման։

XVIII․ Կինոն

Բ–ում առաջին խրոնիկալ–վավերագրական սյուժետները նկարահանվել են 1919 - 1920-ին։ 1924-ին Լենինգրադում ստեղծ–