Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բ-ի քառակողմ ստատուսը ամբողջովին վերացվեց։ Քաղաքը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան՝ Դեմոկրատական Բ․ (տես Բեռլին՝ ԳԴՀ մայրաքաղաքը) և Արևմտյան (տես Բեռլին Արևմտյան)։ 1949-ի հոկտ․ 7-ին հռչակվեց Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը՝ Բ․ մայրաքաղաքով։

Տնտեսությունը։ Վ-ի տնտ․ նշանակությունը մեծացել է Գերմանական կայսրության քաղ․ կենտրոնի դերի ամրապնդման հետ միաժամանակ։ Նախկինում տարանցիկ կետ էր Հռենոսյան մարզից դեպի արլ․ և հվ․ շրջաններից Բալթիկ ծովը տանող ճանապարհների խաչմերուկներում։ Կապիտալիզմի զարգացման ժամանակաշրջանում Բ․ դարձավ Գերմանիայի բանկային կապիտալի, արդյունաբերության, առևտրի և մոնոպոլիստական միավորումների կենտրոնակետը, կապիտալիստական աշխարհի արդ․ գլխավոր հանգույցներից մեկը։ Տնտեսության զարգացմամբ պայմանավորվեց բնակչության արագ աճը և նրա սոցիալական կազմի խորը փոփոխությունը, հատկապես բանվոր դասակարգի տեսակարար կշռի խիստ մեծացումը։ 1939-ին Բ-ում հաշվվում էր 2,5 մլն վարձու աշխատող, որից 1,2 մլն բանվորներ էին։ Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը (1945) Բ․ ներկայացված էր առաջին հերթին մետաղամշակման ճյուղերի համալիրով։ Այստեղ էր կենտրոնացած Գերմանիայի էլեկտրատեխնիկական արդյունաբերության 50%-ը, ընդհանուր մեքենաշինության, ինչպես նաև օպտիզամեխանիկական, կարի արդյունաբերության, տպագրական և հրատարակչական գործի զգալի մասը։ Ռազմ, գործողությունների հետևանքով Բ-ի արդյունաբերությունը կորցրեց իր արտադրական հզորության մոտ 25%-ը, տրանսպորտի և էներգետիկ տնտեսության մեծ մասը։ Բ-ի կենտրոնական շրջանների բնակելի

Բեռլինի դղյակի արևմտյան ճակատը, հատված (1698-1706, ճարտ․ Ա․ Շլյուտեր) ֆոնդի և կուլտուրական հիմնարկների 75%-ից ավելին ավերվեց։ ճարտարապետությունը։ Բ-ում պահ-պանվել են միջնադարյան շառավղա օղակային հատակագծի առանձնահատկությունները՝ կենտրոնից տարածվող կամ վերացված քաղաքային կորագիծ պատերի ու հողապատնեշների ուղղությամբ երկարող փողոցներ։ Միջնադարյան շինությունները քիչ էին (Մարիենկիրխե, մոտ 1260-XIV դ․ կես, և Կլոստերկիրխե, մոտ 1290-300-ի գոթական եկեղեցիները)։ XVIII –XIX դդ․ Բ․ կառուցապատվել է «շախմատային» համակարգով, ստեղծվել են կանոնավոր հրապարակներ, ուղիղ, լայն փողոցներ (ունտեր-դեն-Լինդեն), բարոկկոյի (Ցոյգհաուզ, այժմ՝ Գերմանական պատմության թանգարանը), XVIII դ․ կլասիցիզմի (օպերայի թատրոնը, համալսարանը, Բրանդենբուրգյան դարպասները) և XIX դ․ կլասիցիզմի (նոր պահակատունը, դրամատիկ թատրոնը, հին թանգարանը) ոճի անսամբլներ ու շինություններ։ Բ․ աճելով դարձավ մի հսկա քաղաք, արդ․ տարածքներով և պրոլետարական շրջաններով (Վեդդինգ, Մոաբիա, Շպանդաու, Նյոյքյոլն ևն)։ Պրոլետարական անշուք շրջաններին հակադրվում էր շքեղ կենտրոնը՝ պետական շինություններով (Ռատուշա, Ռայխստագ), առևտրա–գործարարական (Ֆրիդրիխշտրասե, Լայպցիգերշտրասե, Կյուրֆյուրստենդամ փողոցները, Ալեքսանդերպլաց հրապարակը), ազնվականական և բուրժ․ բնակելի շրջաններով։

ԲԷՌԼԻՆ (Berlin), Գերմանական Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) մայրաքաղաքը, քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային գլխավոր կենտրոնը։ Գտնվում է Շպրե գետի ափին։ Տարածությունը 403 կմ2 է, 1090 հզ․ բն․ (1973)։

Պատմական տեղեկանք։ 1949-ի հոկտ․ 10-ին Բ–ում տեղի ունեցավ Սովետական զինվորական վարչության կողմից իրականացվող կառավարչական բոլոր պարտականությունների հանդիսավոր հանձնումը ԳԴՀ կառավարությանը։ Բ–ում են գտնվում ԳԴՀ ժողովրդական պալատը, Պետական խորհուրդը, Մինիստրների խորհուրդը, Դեմոկրատական Գերմանիայի Ազգային ճակատի ազգային խորհուրդը, Պաշտպանության ազգային խորհուրդը, մինիստրությունները, քաղ․ կուսակցությունների, Գերմանական ազատ արհմիությունների միավորման ղեկավար մարմինները։


ԳԴՀ-ի ժող․ իշխանության մարմինները տարիներ շարունակ հանդես են եկել հարաբերությունները Արևմտյան Բեռլինի հետ կանոնավորելու օգտին, բայց ապարդյուն։ 1961-ի օգոստ․ 13-ին ԳԴՀ կառավարությունը միջոցներ ձեռնարկեց Արևմտյան Բեռլինի հետ սահմանների վերահսկողությունը ուժեղացնելու ուղղությամբ՝ արգելելով թշնամական տարրերի մուտքը ԳԴՀ։ ԳԴՀ մայրաքաղաքի և Արևմտյան Բեռլինի հարաբերությունները կարգավորելու ճանապարհին կարևոր քայլ էր 1971-ի սեպտեմբերին կնքված քառակողմ (ՍՍՀՄ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա) համաձայնագիրը և դրա հիման վրա ԳԴՀ, ԳՖՀ ու Արևմտյան Բեռլինի միջև ձեռք բերված (1971-ի դեկտեմբեր) համաձայնությունը քաղաքացիների փոխայցելությունների և տարանցիկ հաղորդակցության վերաբերյալ։

Տնտեսությունը։ Բ․ ինդուստրիալ խոշոր քաղաք է։ Ետպատերազմյան շրջանում վերականգնվել են պատերազմից ավերված արդյունաբերությունը, տրանսպորտը, էներգետիկ տնտեսությունը, ստեղծվել են արդ․ նոր ձեռնարկությունների համալիրներ ու շրջաններ։ Սոցիալ տնտեսական արմատական վերափոխումների հետևանքով սոցիալիստական ձեռնարկությունները արդեն 1957-ին տալիս էին արդ․ արտադրանքի հիմնական մասր։ Աճել է արդյունաբերության բոլոր ճյուղերի արտադրանքը (1968-ին, 1950-ի համեմատությամբ, ավելի քան 4,5 անգամ), կատարվել են կառուցվածքային կարևոր փոփոխություններ։ 1967-ին արդ․ արտադրանքի 90%-ից ավելին տվել են սոցիալիստական սեկտորի ձեռնարկությունները։ Բ․ ԳԴՀ էլեկտրատեխնիկական, տրանսպորտային մեքենաշինության, քիմ․, սննդի և թեթև արդյունաբերության, պոլիգրաֆ արտադրանքի կարևոր կենտրոնն է: Խոշոր ձեռնարկություններից են էլեկտրաապարատուրայի գործարանը և Կլինգենբերգ էլեկտրակայանը (Տրեպտով), Կ․ Լիբկնեխտի անվ․ տրանսֆորմատորների գործարանը, կաբելի, ռադիո, հեռուստաէլեկտրոնիկայի (Կյոպենիկ), «Բերգման-Բորզիգ» էյեկտրամեքենաշինական (Պանկով), հղկիչ մեքենաների (Վեյսենզե և Լիխտենբերգ) գործարանները, «Ֆ որտշրիտ» կարի ֆաբրիկան