Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոնցից Պագանը դառնում է Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տերություններից մեկը (մինչև XIII դ․ սկիզբը)։ XIV–XVII դդ․ P-ի խոշորագույն պետություններն էին Ավան և Պեգուն, որոնք պայքարում էին երկրում գերիշխանություն ձեռք բերելու համար։ XVIII դ․ Բ-ի տերիտորիան միավորվեց Ավայի կառավարողների իշխանության ներքո։ 1784–85-ին Բ-ին միացվեց Արականը, XIX դ․ 1-ին քառորդում՝ Մանիպուրը և Ասսամը։ XIX դ․ անգլ․ գաղութարարներն սկսեցին Բ-ի նվաճումը։ Առաջին (1824–26) և երկրորդ (1852) անգլո–բիրմական պատերազմների հետևանքով Բ․ զրկվեց Բրիտանական Հնդկաստանին սահմանակից իր բոլոր նվաճումներից, ինչպես նաև՝ Արականից, Տենասսերիմից և Պեգուից, որոնցից ստեղծվեց (1862) միացյալ անգլ․ գաղութ Բրիտանական Բիրման։ 1886-ին Բ․ որպես նահանգ մտցվեց մինչև այդ գաղութացված Հնդկաստանի կազմի մեջ (1897-ից՝ նահանգապետություն)։Բ-ի սոց–տնտ․ զարգացման գաղութային շրջանը ընդհանուր առմամբ բնութագրվում է կապիտալիստական հարաբերությունների առաջընթացով։ Սակայն գաղութային վարչակարգը կասեցնում էր երկրի տնտեսության բազմակողմանի զարգացումը՝ այն վերածելով հումքի (բրինձ, անտառանյութ, նավթ ևն) շտեմարանի օտարերկրյա արդյունաբերողների համար։ XIX և XX դդ․ սահմանագլխին Բ-ում վերելք ապրեց ազգային հակագաղութային շարժումը, որին մեծապես խթանեցին առաջին համաշխարհային պատերազմը և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Երկրում սկիզբ առավ քաղ․ բարենորոգոււհւեր հետապնդող շարժում, որը ղեկավարում էր Բիրմայական միությունների գլխավոր խորհուրդը (գործել է 1920–30-ին)։ 1918-ին սկսվեցին բանվորական գործադուլներ ու գյուղացիական ելույթներ։ Հատկապես հայտնի է Սայա Սանի խոշոր հակագաղութային ապստամբությունը (1930–32)։ 1939-ին հիմնադրվեց Բիրմայի կումոնիստական կուսակցությանը։ Ազգային զորեղացող շարժման ճնշման տակ անգլ․ գաղութարարներն ստիպված էին որոշ զիջումներ կատարել։ 1935-ին Բ․ ստացավ սահմանադրություն, ստեղծվեց գաղութային պառլամենտ (գործել է 1937–41-ին)։ 1937-ին Բ․ անջատվեց Հնդկաստանից և դարձավ առանձին գաղութ։ 1941-ի դեկտեմբերին ճապոնական զորքերը մտան Բ․ և մինչև 1942-ի մայիսը օկուպացրին երկրի հիմնական շրջանները։ Բ-ում հաստատվեց ֆաշիստական տիպի ռազմա–գաղութային վարչակարգ։ ճապոնական օկուպացիայի տարիներին Բ-ի հայրենասիրական և հեղափոխական ուժերը, ներառյալ կոմունիստները, համախմբվեցին ժողովրդական ազատության հակաֆաշիստական լիգայի (ԺԱՀԼ) մեջ (հիմն․ 1944)՝ Բ-ի ազգային հերոս Աան Սանի գլխավորությամբ։ Աուն Սանի, Նե Վինի և առաջադիմական ուժերի մյուս պարագլուխների ղեկավարությամբ բռնկվեց համազգային ապստամբություն (1945-ի մարտի 27), որը կարևոր դեր խաղաց Բ-ում՝ ճապոնական օկուպանտների ջախջախման գործում։ 1945– 1947-ին անգլ․ գաղութարարների դեմ պայքարը ղեկավարում էր ԺԱՀԼ։ Բիրմայական Միության պետ․ անկախությունը հռչակվեց 1948-ի հունվ․ 4-ին։ Ու Նուի կառավարության մեջ մտան ազգային և մանր բուրժուազիայի ներկայացուցիչները, ինչպես նաև ծայրամասերի ֆեոդալները։ 1948-ին Բ․ ընդունվեց ՄԱԿ, դիվանագիտական կապեր հաստատեց տարբեր երկրների հետ (Մովետական Միության հետ՝ 1948-ի փետր․ 18-ից)՝ վարելով խաղաղության և դրական չեզոքության արտաքին քաղաքականություն։ 1955-ին կնքվեց սովետա–բիրմայական առևտրական համաձայնագիր, տեղի ունեցան սովետական և բիրմայական ղեկավարների փոխայցելություններ։ Բ․ Բանդունգի կոնֆերանսի (1955) կազմակերպիչներից և ակտիվ մասնակիցներից էր։ Ու Նուի կառավարությանը չհաջողվեց վերջնականապես կայունացնել երկրի ներքաղաքական վիճակը և ԺԱՀԼ–ի պառակտման հետևանքով (1958-ի մայիս–հունիս) հարկադրված իշխանությունը հանձնեց բանակին (հոկտեմբեր), որը անցումային կառավարություն կազմեց գեն․ Նե Վինի գլխավորությամբ։ Պառլամենտական երրորդ ընտրություններում (1960) հաղթանակ տարան Ու Նուի կողմնակիցները և ստեղծվեց Դաշնակցային կուսակցության կառավարություն։ Սակայն 1962-ի մարտի 2-ին Բ-ում տեղի ունեցավ պետական հեղաշրջում և իշխանությունն անցավ հեղափոխականորեն տրամադրված սպաներից (Նե վինի գլխավորությամբ) կազմված Հեղափոխական խորհրդի ձեռքը։ 1962-ի ապրիլի 30-ին Հեղավւոխական խորհուրդը հանդես եկավ «Բիրմական ուղին դեպի սոցիալիզմ» քաղ․ դեկլարացիայով, որը մերժում էր զարգացման կապիտալիստական ուղին։ 1963–66-ին Բ–ում ազգայնացվեցին արդյունաբերության հիմնական ճյուղերը, ներքին ու արտաքին առևտուրը, բանկերը։ 1964-ին Հեղափոխական խորհուրդը ընդունեց «Ազգային միասնության պաշտպանության մասին» օրենք, որով արձակվում էին բոլոր քաղ․ կուսակցություններն ու կազմակերպությունները (ինչպես նաև արհմիությունները), բացառությամբ՝ Բ-ի սոցիալիստական ծրագիր կուսակցության։ Բ-ի կառավարությունը վարում է խաղաղության և դրական չեզոքության քաղաքականություն, բարեկամական հարաբերությունների պահպանում ՍՍՀՄ–ի հետ։ VI․ Քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպություն– ները Բ ի ր մ ա յ ի կ ո մ ու ն ի ս տ ա կ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1939-ին (1948-ից գործում է ընդհատակում)։ Բ ի ր մ ա յ ի ս ո ց ի ա լ ի ս տ ա կ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն ստեղծվել է 1939-ին (1948-ից գործում է ընդհատակում) Բ ի ր մ ա յ ի ս ո ց ի ա լ ա կ ա ն ծ ր ա գ ի ր կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ԲՍԾԿ): Հիմնվել է 1962-ի հուլիսին։ Ըստ կանոնադրության հանդիսանում է աշխատավորության կուսակցություն, որը պետք է դառնա «հեղափոխության իսկական առաջնորդը»։ Ունի 1125 անդամ, 300 հգ․ թեկնածու, ավելի քան 730 հզ․ համակրող (1970)։ Ա զ գ ա յ ի ն դ ե մ ո կ ր ա տ ա կ ա ն մ ի ա ց յ ա լ ճ ա կ ա տ (ԱԴՄՃ)՝ ընդհատակյա կուսակցությունների և կազմակերպությունների բլոկ, հիմնվել է 1959-ին։ Միավորել է Բիրմայի կոմունիստական կուսակցությունը և մի շարք ազգային փոքրամասնական կազմակերպություններ։ Պ ա ռ լ ա մ ե ն տ ա կ ա ն դ ե մ ո կ ր ա տ ի ա յ ի կ ու ս ա կ ց ու թ յ ուն։ Հիմնվել է 1969-ին։ Հասարակական կազմակերպությունները։ ժողովրդական բանվո– րական խորհուրդներ։ ժ ո ղ ո վ ր դ ա կ ա ն գ յ ու ղ ա ց ի ա կ ա ն խ ո ր հ ու ր դ ն ե ր։ Հ ա մ ա բ ի ր մ ա յ ա կ ա ն բ ու դ դ ա յ ա կ ա ն վ ա ն ա կ ա ն ն ե ր ի մ ի ու թ յ ու ն։ Պ ա տ ե ր ա զ մ ի վ ե տ ե ր ա ն ն ե ր ի բ ի ր մ ա յ ա կ ա ն մ ի ու թ յ ու ն, հիմնվել է 1949-ին։ Ս Ս Հ Մ–ի հ ե տ բ ա ր ե կ ա մ ու թ յ ա ն և մ շ ա կ ու թ ա յ ի ն կ ա պ ե ր ի բ ի ր մ ա յ ա կ ա ն մ ի ու թ յ ուն, հիմնվել է 1952-ին։ VII․ Տնտեսա–աշխարհագրական ակնարկ Բ․ ագրարային երկիր է։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը բրնձի մշակությունն է։ Ֆաբրիկա–գործարանային արդյունաբերությունը թույլ է զարգացած, արտադրության մեջ գերակշռում է արհեստագործությունը։ Ներմուծում է արդ․ սարքավորումներ, արտահանում բրինձ, գունավոր մետաղներ, ամուր փայտանյութ, հատկապես՝ տիք։ Գ յ ու ղ ա տ ն տ ե ս ու թ յ ա ն դերը մեծ է Բ–ի էկոնոմիկայում։ Անկախություն հռչակելուց հետո ագրարային վերափոխումների շնորհիվ պետությունը գյուղացիությանը հանձնեց մշակվող հողատարածությունների ը, ստեղծեց մեքենավարձութային կայանների լայն ցանց։ ՍՍՀՄ տեխնիկական և տնտ․ աջակցությամբ 1967-ին շահագործման է հանձնվել Չեմոլթաուի ոռոգման համակարգը։ Ցանքատարածությունների 60%-ը զբաղեցնում է բրինձը։ Բրնձի ցանքատարածությունների 80%-ը գտնվում է Ներքին Բ–ում։ Տանինաայի ծովափում և Իրավադիի դելտայում աճեցվում են կաուչուկատուներ։ Անասնապահությունը տալիս է գյուղատնտ․ արտադրանքի արժեքի ը։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ։ Արդյունաբերությունը։ 1967–68–ին արդյունաբերության մեջ աշխատողների թիվը կազմում էր 900 հզ․, որից 770 հզ․ զբաղված էր մշակող արդյունաբերության մեջ։ Երկրի տնտեսության մեջ ինքնուրույն տեղ է գրավում անտառարդյունաբերությունը։ Տարեկան մթերում է մոտ 1,4 մլն մ3 գերան, այդ թվում՝ 0,3 մլն մ3 տիք։ Լեռնային արդյունաբերությունը արդյունահանում է նավթ, գունավոր մետաղներ, բնական գազ, ածուխ, այրվող թերթաքարեր։ ՍՍՀՄ տեխնիկական օժանդակությամբ ընդլայնվում է կապար–վոլֆրամի արդյունահանումը։ Հետազոտվել են պղնձի, երկաթի, նիկելի, քրոմի, մանգանի, տիտանի, թորիումի, ուրանի, ոսկու, բարիտի ևն արդ․ նշանակություն ունեցող այլ հանքավայրեր։ Վաղուց ի վեր Բ․ հռչակվել է իր նեֆրիտով,