Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցերում, հանդես եկան Տաթևի փիլ․ դպրո– ցի ներկայացուցիչները (Հովհան Որոտ– նեցի, Գրիգոր Տաթևացի, Մատթեոս Զու– ղայեցի)։ Ս․ Արևշատյան ԲՆԻԿ (լատ․ Aborigenes, aborigene – սկզբից) տվյալ երկրի հիմնական բնա– կիչները ի տարբերություն եկվորների։

ԲՆՈՐԴ (լատ․ natura – բնություն), մարդ, որ արվեստագետի ստեդծագործելու պա– հին նրա առջև կեցվածք է ընդունում և պատկերի համար օրինակ ծառայում։ P-ի կեցվածք ընդունելը պրոֆեսիոնալ զբաղմունք է։

ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ԿՈՆ, Մ UI խ ի կոն, ոչ մածուցիկ գազի գերձայնային հոսքում թույլ գրգռումների կետային աղբյուրից սկիզբ առնող ձայնային ալիքների տի– րույթը սահմանափակող կոնական մակե– րևույթ։ P․ կ–ի ծնիչով և առանցքով կազմ– ված անկյունը կոչվում է բնութագրա– կան անկյուն՝ Մախի անկյուն, և որոշվում է a=arcsin – (M-ը Մախի թիվն է) բանաձևով։

ԲՆՈՒԹԱԳՐԻՉ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, 1․ A= = II aij || ոո մատրիցի P․ հ․ det(A– ХЕ) = 0 հանրահաշվական հավասարումն է, որ– տեղ E-ն միավոր մատրիցն է։ P․ հ․ կիրառ– վում է մաթեմատիկայի տարբեր բնագա– վառներում, մեխանիկայում, ֆիզիկայում։ Բ․ հ–ման են հանգում նաև աստղագիտու– թյան մեջ՝ մոլորակների դարավոր խոտո– րումները որոշելիս, որտեղից էլ նրա երկ– րորդ անվանումը՝ դարավոր հա– վա սար ում։ 2․ a0y(n) H-aiyC11՜1)-!- ․․․+ -i-an_iy–1 + any = 0 հաստատ ու ն գործակիցներով գծային դի– ֆերենցիալ հավասարման P․ հ․ aoXn4-aiXn–1+ ․․․+an_iX+an = 0 հանրա– հաշվական հավասարումն է։

ԲՆՈՒԹՅԱՆ ԴԻԱԼԵԿՏԻԿՍ», Ֆ․ էնգեչսի նշանավոր փիլիսոփայական երկը։ Մնա– ցել է անավարտ, մեզ է հասել ձեռագիր վիճակում, բնության մեջ դիալեկտիկայի դրսևորման շուրջը գրված առանձին հոդ– վածների ու ֆրագմենտների ձևով։ Գըր– վել է 1873–86-ին, առաջին անգամ հրա– տարակվել է ՍՍՀՄ–ում՝ 1925-ին (գերմա– «Բնության դիա– լեկտիկայի հայե՞ րեն առաջին հրատարակության տիտղոսաթերթը ներեն և ռուսերեն)։ Գրքում՝ բնագիտու– թյան պատմության նյութի հիման վրա, էնգելսը հիմնավորում է դիալեկտիկական մատերի ալիզմի և բնագիտության փոխ– ազդեցության դրույթը, տալիս է մետաֆի– զիկայի, մեխանիստական մատերիալիզ– մի, բնագիտության մեջ դրսևորվող իդեա– լիստական կոնցեպցիաների քննադատու– թյունը, դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից վերլուծում էներգիայի պահ– պանման օրենքը, թերմոդինամիկայի երկ– րորդ սկզբունքը, մաթեմատ․ աբստրակ– ցիաների բնույթը, դարվինիզմը, բջջի տեսությունը ևն։ Գրքում հատուկ տեղ է գրավում շարժման ձևերի և, դրանց համա– պատասխան, գիտությունների դասակար– գումը։ Չնայած գրքի առանձին մանրա– մասներ՝ կապված կոնկրետ գիտություն– ների զարգացման հետ, այժմ հնացել են, բայց բնագիտության հարցերի դիալեկ տիկական մատերիալիստական վերլու– ծությունը և փիլ․ ընդհանուր մոտեցումը մինչև այսօր էլ պահպանում են իրենց նշանակությունը։ «Բ․ դ․» հայերեն լույս է տեսել չորս անգամ (1936, 1950, 1957, 1969)։ վ․ Բաղդասարյան

ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, պետա– կան ու հասարակական միջոցառումների համալիր, որի նպատակն է պահպանել բնական հարստությունները, նպաստել դրանց վերարտադրմանը և ապահովել արդյունավետ օգտագործումը ժողովրդա– կան տնտեսության մեջ։ Բնական ռեսուրս– ների օգտագործման ժամանակ մարդու գործունեությունը անխուսափելիորեն հան» գեցնում է շրջապատող բնության փոփո– խության։ Դրական ներգործության հետ (վայրի կենդանիների ընտելացում, բույ– սերի նոր սորտերի ստեղծում և աճեցում, հողերի բերրիության բարձրացում ևն) այն ունենում է նաև բացասական հետե– վանքներ՝ նյութերի շրջապտույտի բնա– կանոն ընթացքի խախտում, բնության վե– րականգնող ուժերի վնասում (վայրի կեն– դանիների և թռչունների, ձկների ոչնչա– ցում, ջրի և օդի աղտոտում, հողերի էրո– զիա)։ P․ պ–յան միջոցառումներից են՝ բնական հարստությունների օգտագործ– ման ընդհանուր կարգավորումը (բուսա– կան և կենդանական աշխարհի, ինչպես նաև կենդանիների և բույսերի առանձին տեսակների ևն), ջրամբարների և օդի պահպանումը աղտոտվածությունից, կեն– դանիների և բույսերի տեսակների քանա– կական կարգավորումը, կենդանական և բուսական աշխարհի հարստացումը, ար– գելանոցների և արգելավայրերի կազմա– կերպումը, ազգային պարկերի ստեղծու– մը, ինչպես նաև բնության առանձին հու– շարձանների պահպանումը (կենդանի և անկենդան)։ ՍՍՀՄ–ում Բ․ պ․ իրականաց– վում է կենտրոնական ու տեղական պետա– կան մարմինների միջոցով։ Գիտական աշխատանքները կատարում են ՍՍՀՄ և հանրապետական ԳԱ–ները։ 1972-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի սեպտեմբեր– յան նստաշրջանը քննարկել է «Բնության պահպանության և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման հետագա բա– րելավման միջոցառումների մասին» հար– ցը։ ՍՍՀՄ Մինիստրների սովետը հանձնա– րարել է բոլոր մինիստրություններին, գերատեսչություններին և միութենական հանրապետությունների մինիստրների սո– վետներին, սկսած 1974-ից, մշակել Բ․ պ–յան և բնական հարստությունների ար– դյունավետ օգտագործման միջոցառումնե– րի պլաններ, որոնք կմտնեն երկրի ժողո– վըրդական տնտեսության զարգացման հա– մապետական պլանի մեջ։ ՀՍՍՀ Գերա– գույն սովետը 1958-ի մայիսի 14-ին հրա– պարակել է Բ„ պ–յան մասին օրենք, որով պետական հսկողության տակ են վերցվում հանրապետության հողերը, անտառները, բուսական և կենդանական աշխարհը, հանքային հարստությունները, ջրերն ու օդը, տեսարժան վայրերը։ Գործում է բնության և նրա ռեսուրսների պահպանու– թյան միջազգային միություն։ ՀՍՍՀ–ում գործում են Բ․ պ–յան հասարակական եր– կու կազմակերպություն՝ ՀՍՍՀ բնության պահպանության ընկերությունը և ԳԱ բնության պահպանության գիտական խոր– հուրդը։ ՀՍՍՀ բնության պահպանության և հարստացման համար 56 հզ․ հա տարա– ծության վրա ստեղծված են Խոսրովի և Դիլիջանի արգելանոցները, Արզականի, Հեր–Հերի, Գյուլագարակի, Շիկահողի և այլ արգելավայրերը, վերանայված են որսորդության և ձկնորսության կանոննե– րը և ժամկետները, պայքար է տարվում հողի էրոզիայի դեմ։ Պատկերազարդումը տես 320–321 էջե– րի միջև՝ աղյուսակ XIV։ Գրկ․ Միրիմանյան Խ․ Պ․, Բնու– թյան պահպանության հիմնական խնդիրները, Ե», 1961։ Мириманян X․ П․, Природа должна стать богаче, М․, 1961․ իք, Միրիմանյան

ԲՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄ, մարդու կող– մից բնական պայմանների փոփոխում, նրա բարելավման, բնական ռեսուրսների լիակատար օգտագործման ու բնական վնասակար պրոցեսների հակազդման հա– մար։ Բ․ վ․ պետք է սկսվի բնական պայ– մանների, ռեսուրսների և պրոցեսների աշխարհագրական ուսումնասիրմամբ։ Բ․ վ–ման հիման վրա և պետության պահանջ– ներին համապատասխան կազմվում է յուրաքանչյուր շրջանի տնտ․ զարգացման ծրագիրը, ուր հաշվի են առնվում տեղա– կան առանձնահատկությունները և բա– ցահայտվում մարզի պոտենցիալ հարըս– տությունները։ ՍՍՀՄ–ում Բ․ վ–ման կարե– վորագույն նպատակն է գյուղատնտեսու– թյան արտադրողականության և կուլտու– րայի բարձրացումը։ Դրան հասնելու հիմ– նական միջոցներն են․ ա․ ջերմությունը և խոնավությունը գյուղատնտ․ կուլտու– րաների համար ամենաշահավետ հարա– բերակցության բերելու նպատակով ջրա– յին բալանսի և ջերմային բալանսի վերա– փոխումը, բ․ էրոզիան դադարեցնելու և գյուղատնտ․ հողահանդակների մշակումը հեշտացնելու համար միկրոռելիեֆի վե– րափոխումը։ ՀՍՍՀ–ում հսկայական աշ– խատանքներ են կատարվում Բ․ վ–ման համար։ Կառուցվել և կառուցվում են ջրամբարներ (Ապարանի, Մանթաշի, Տո– լորսի ևն), ջրանցքներ (Արզնի–Շամի– րամի, Արտւսշատի ևն), յուրացվում են խոպան և աղակալած հողերը (Արարատ– յան դաշտ), ոռոգվում են հողերը, կարգա– վորվում է Սևանա լճի մակարդակը (Ար– փա–Սևան ջրատար), կատարվում են անտառատնկումներ։

ԲՆՈՒԹՅՈՒՆ, առավել լայն իմաստով՝ գոյություն ունեցող ամեն ինչ իր բազմա– զան դրսևորումներով։ Այդ իմ աստով Բ, հասկացությունը համընկնում է Տիեզեր– քի, ընդհանուր առմամբ նաև մատերիա,