Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

IX․ Լուսավորությունը 1959-ից հանրակրթական բոլոր հիմ–նարկները պետականացված են։ 1968-ից Գ․ Տ–ում գործում են տարրական (քառամ–յա), ոչ լրիվ միջնակարգ (կոլեջ, հնգամյա), միջնակարգ (լիցեյ, եռամյա) դպրոցներ։ Տարրական և ոչ լրիվ միջնակարգ դպրոց–ների դասատուներ են պատրաստում նոր–մալ դպրոցները, լիցեյի ուսուցիչներ՝ Կան– կանի պոլիտեխնիկական ինստ–ը, տնտե–սագետներ՝ Բարձրագույն վարչական դըպ– րոցը։ ՍՍՏՄ–ի օժանդակությամբ 1963-ին Կոնակրիում հիմնվեց պոլիտեխնիկական ինստ․ (բնական գիտությունների, քաղա–քացիական շինարարության, երկրաբա–նության, լեռնային գործի և այլ ֆակուլ–տետներով)։ Կոնակրիում է գտնվում Ազ–գային գրադարանը (հիմնվել է 1960-ին), Ազգային թանգարանը (1960)։ X․ Մամուլը, ռադիոհաղորդումները 1961-ից հրատարակվում է Գվինեայի դեմոկրատական կուսակցության (ԳԴԿ) օրգան «Տորոյա» («Ногоуа») թերթը։ Լույս է տեսնում «ժուռնալ օֆիսիել դը լա Ռեպյուբլիկ դը Գինե») («Journal officiel de la I^publique de Guinee») պաշտոնա–կան երկամսյա տեղեկագիրը։ 1958-ից գործում է ազգային ռադիոհաղորդումնե–րի ծառայությունը, ներքին հաղորդում–ները՝ ֆրանս․ և Գ․ Տ–յան ժողովուրդ– ների լեզուներով, արտասահմանյանը՝ անգլ․, պորտուգ․, արաբ, և աֆրիկյան լե–զուներով։ XI․ Գիտական հիմնարկները Մինչև անկախություն ձեռք բերելը Գ․ Տ–ում կային միայն գյուղատնտ․ փորձա–ռական կայաններ (ֆրանս․ ինստ–ների բաժանմունքներ) և Արևմտյան Աֆրիկայի պատմության, ազգագրության, ճարտարա–պետության պրոբլեմներով զբաղվող գի– տահետազոտակաև ինստ․ (Կոնակրի)։ 1958-ին Կոնակրիում ստեղծվեց Գիտա–կան հետազոտությունների, վւաստագըր– ման ազգային ինստ․՝ հումանիտար գի– лптрзт’и՝иърр, ֆիզիկայի, մաթեմատիկայի և տեխնիկայի բաժանմունքներով։ Բժշկա–գիտական ուսումնասիրություններ են տարվում Կինդիայի գվինեական պաստ– յորյան ինստ–ում (Փարիզի պաստյորյան ինստ–ի բաժանմունք)։ Տետազոտվում են բրինձը, պտղային կուլտուրաները (անանաս, փյունիկյան արմավենի, ցիտ–րուսներ), քինաքինայի ծառը և լեռնային կուլտուրաները։ Գիտական աշխատանք–ներ են վարում նաև լեռնաերկրաբանա– կան վարչությունը, Կոնակրիի Ազգային օդերևութաբանական կայանը։ XII․ Գրականությունը Գվինեայի ժողովուրդներն ունեն հա–րուստ բանահյուսություն։ Գրող և պատ–մաբան Ջիբրիլ Թամսիր Նյանը 1960-ին հրատարակել է XIII դ․ Մալիի տիրակալ Սունդյաթայի մասին տարածված վարկած–ներից մեկը։ Գ․ Տ–ում ստեղծվում է պոե–զիա՝ ֆրանսերենով։ 1955-ին Ռայ Օթրան և Կ․ Նենեկհալի Քամարան հրատարա– կել են բանաստեղծությունների ժողովա–ծուներ։ Տայտնի են գրողներ Ա․ Սեկու Տուրեն և Քամարա Լեյը։ Է․ Սիսեն «Ասիա– տուն սեպտեմբերին» (1959) վեպում ար–տացոլել է հանուն անկախության պայ–քարը։ Գվինեական Հանրապետության ժողովուրդ– ների կերպարվեստի նմուշներ․ 1․ «Թռչուն», փայտ, 2․ փայտե դիմակ (երկուսն էլ՝ անտա–ռային շրջաններից), 3․ արձանիկ, փայտ, Բագա ժողովուրդ (Բրիտանական թանգարան, Լոնդոն) XIII․ Արվեստը Կոնակրիում ծավալվել է հասարակա–կան և արդ․ շենքերի շինարարություն, որին մասնակցում են ՍՍՏՄ–ը և սոցիա–լիստական մյուս երկրները։ Արվեստի բնորոշ նմուշներից եև քարե արձանիկնե–րը; փայտե և ոսկրե ծիսական դիմակները։ Տարածված են հարդե հյուսածոները (պա–յուսակներ, հովհարներ, խսիրներ), գործ–վածքների դաջումը կապույտ, նարնջա–գույն և կարմիր երկրաչափական նախշե–րով։ Պրոֆեսիոնալ արվեստը զարգացած չէ։ Գ․ Տ–յան յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր երգերը, պարերը, երաժշտական գործիքները։ Երգերի մեղեդիները հիմ–նականում դիատոնիկ են։ Գործիքներից են՝ տարբեր ձևերի ու չափերի թմբուկնե րը, բալաֆոնը (քսիլոֆոնի տիպի նվագա–րան), կորան (բազմալար կսմիթային նվա–գարան), բոլյոնը (եռալար), կերոնան (ին– նալար կիթառ), երկայնական ֆլեյտան։ Գյուղերում հնուց տոնական պարերը հա–ճախ վերածվել են թատերական ներկա–յացումների (ներկված դեմքեր և մարմին–ներ, դիմակներ, ևանպատրաստից երկ–խոսություններ, մնջախաղ)։ Պրոֆեսիո–նալ կատարողները թափառել են գյուղե–րում և ներկայացրել կենցաղային տեսա–րաններ։ 1948-ին Փարիզում կազմակերպ–վել է «Աֆրիկյան բալետներ» անսամբլը, որի հիման վրա 1958-ին ստեղծվել է «Գ․ Տ–յան աֆրիկյան բալետներ» կոլեկ– տիվը։ Նրա խաղացանկը կազմված է պա–րերից, մնջախաղերից, երաժշտա–դրամա– տիկական տեսարաններից։ Գրկ․ Туре Секу, Независимая Гви–нея․ Статьи и речи, пер․ с франц․ М․, 1960․ Новейшая история Африки, 2․ изд․, М․, 1968․

ԳՏԻՉԻ ՎԱՆՔ, Գտչավանք, Գտիչ, Ք թ ի շ, միջնադարյան հայ ճարտարա–պետության համալիր։ Գտնվում է Լեռնա– յին Ղարաբաղի ԻՄ–ի Տադրութի շրջանի Տող գյուղի մոտ։ Իբրև եպիսկոպոսանիստ՝ պատմական աղբյուրներում հիշատակվում է սկսած V դարից։ VIII դ․ վերջից համա–նուն բերդի հետ գտնվում էր Առանշահիկ իշխանական տոհմի Դիզակի ճյուղի հո–վանավորության ներքո։ Այժմյան համալի–րի գլխավոր եկեղեցին կառուցել են Սար– գիս և Վրթանես եպիսկոպոս եղբայրները, 1241-ին։ Այն ունի գմբեթավոր դահլիճի հորիևվածք, մեկ զույգ որմնամույթերով և բեմի կիսաշրջանաձև աբսիդի երկու կող–մերում երկհարկ ավանդատներով։ Գըմ– բեթն ունի գլանաձև թմբուկ և հովհարաձև ծածկ։ Արտաքին ճակատները մշակված են եռանկյունաձև զույգ խորշերով։ Եկե–ղեցուն արմ–ից կից է կիսամշակ բազալ–տից կառուցված թաղածածկ գավիթը, որը ծառայել է որպես իշխանական տոհ–մական տապանատուն։ Տուշարձանախմբի հս․ կողմում կանգուն է միանավ, թաղա–ծածկ, ուղղանկյուն բեմով 2-րդ եկեղեցին, իսկ արմ․ կողմում մնացել են բնակելի շինությունների և պարսպի ավերակները։ Վանքի համալիրը հարուստ է խաչքարե–րով, վիմական արձանագրություններով։ Պահպանվել են Գ․ վ–ում ստեղծված ձե–ռագրեր։ Գրկ․ Բարխուդարյանց Մ․, Ար–ցախ, Բաքու, 1895։ Բ․ Ոււուբւսբյւսն, Մ․ Հասրաթ յան Գտիչի վանքի (1241) ընդհանուր տեսքը հա– րավ–արեելքից

ԳՐԱԲԱՐ, հայոց հին գրական լեզուն, որ գործածության մեջ է եղել V դարից մինչև XIX դարի կեսը՝ գործառության ոլորտների աստիճանական սահմանափա–կումով։ Գ–ի պատմությունը բաժանվում է երկու մեծ դարաշրջանների՝ հինհայե– րենյան և ետհինհայերենյան։ Տինհա– յերենյան դարաշրջանն սկսվում է V դ․ սկզբից (գրերի գյուտից) մինչև XI դ․, երկրորդ դարաշրջանն ընդգրկում է XI – XIX դդ․։ Առաջին դարաշրջանում Գ․ հայ ժողո– վըրդի ընդհանուր լեզուն էր, իր երկու տարբերակով (գրական ու խոսակցական) և բարբառային որոշ տարբերակային ձևե–րով։ Այս դարաշրջանի Գ․ բաժանում են դասական կամ մեսրոպյան, հնում՝ «ոս– կեդարյան» (գրերի գյուտից մինչև V դ․ կեսը), ետդասական կամ ետմեսրոպյան, հնում՝ «ետոսկեդարյան» (V դ․ երկրորդ կեսից մինչև VIII դ․ կեսերը) և ետին կամ նախամիջին (VIII –X դդ․) շրջանների։