Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դ, հայերեն այբուբենի չորրորդ ւոառը։ Անունն է դա։ Ստեղծել է Մեսրոպ Մաշ–տոցը՝ տառակերտման սևփական սկզբուն–քով, որից մի նուրբ գծի հավելումով ստեղծել է նախորդ Գ տառը՝ որպես կըրկ– նավոր։ Վերից վար ձգվող երկար գծի ձախ կողմից իջնում է կարճը և նուրբով երկարին միանում վերևից։ Աջ կողմի կենտրոնում է գտնվում լայնը և վերին ծայրից միանում երկարին՝ մեջտեղից։ Ունի բոլոր հինգ տառատեսակները։ Ա ղ յ ու ս ա կ կամ գրչագիր Դ գըր– վում է երկու տողագծերի միջև։ Երկար ուղղաձիգին զուգահեռ կարճը և լայնը նրան են միանում հորիզոնական ուղիղ նուրբերով՝ Դ։ Գրությունը դյուրագիծ Է։ Գրվում է և՛ տողին ուղղահայաց՝ Դ, և՛ աջ թեքված՝ Դ, խոշոր, միջինն մանր չափե–րով։ Իբրև գրչության հիմնական գիր օգտագործվել է մինչև XIII դ․։ Տետագա– յում կիրառվել է որպես բոլորգրի գլխա–գիր և օգտագործվել երկաթագիր գլխա–գրի հետ միասին։ Գործածվում է նաև այսօր՝ ցուցանակներում» վերնագրերում, գրքերի ձնավորումների մեջ։ Գլխա–գիր կամ երկաթագիր Դ ստեղծվել է գրչագրի հենքից։ Երկար և կարճ գծերն իրար են միանում կոր նուրբով՝ Դ։ Որպես գլխագիր օգտագործվելիս երկարը հաճախ իջնում է տողագծից ներքև և ավարտվում սուր ծայրով, իսկ լայնը հեռանում է երկարից ձգվող նուրբի ուղ–ղությամբ՝ դ~։ Գրչության (V–XIII դդ․) և վիմագրության (V դ․ մինչն այսօր) գիր է։ Բոչորգիր կամ բոլորակ գիր Դ ստեղծվել է իբրև առօրյա գրու–թյան գիր։ Կազմված է երեք ուղղաձիգ գծերից և երկու հորիզոնական նուրբե–րից։ Կարճը և երկարի վերին մասը իրար են միաևում ուղիղ նուրբով և ստեղծում բոլորակը, որով տառը նստում է տողի վրա, իսկ երկարի մնացած մասը իջնում տողագծից ներքև՝ Դ։ Լայնը միացած է երկարին տողագծի ուղղությամբ ձգվող նուրբով։ Արագագրության հետնանքով [այևը ընկնում է և մնում նուրբը՝ Դ։ XII – XIII դդ․ դառնում է գրչության հիմնական, իսկ XVI դ․՝ տպագրության գիր։ Շղագիր Դ նույն բոլորգիրն է՝ ա– ռանց հաստ ու բարակ գծերի։ Մասսա–յականացել է XVII –XX դդ․։ Նուորգիր Դ տարածում է ստացել XIV-XVII դդ․։ Նոտրգիր XV-XIX դդ․ Դ նշանագրում է հայերեն Դ բաղաձայնը։ Առաջնալեզվային ձայնեղ պայթական, պարզ հնչյուն է։ Արևելահայ գրական լևզվում երբեմն շնչեղ խլանալով (բառա–միջում և բառավերջում) հնչում է Թ (մարդ– մարթ, կարդալ–կարթալ)։ Արևմտահայ գրական լեզվում բոլոր դեպքերում ար–տասանվում է շնչևղ խուլ (դաշտ–թաշտ, ադամանդ–աթամանթ)։ Բարբառներում հանդես է գալիս բազմապիսի փոփոխու–թյուններով։ Դ, որպես այբուբենի չորրորդ տառ, նշանագրել է չորս և չորրորդ, բյուրի նշանով (Դ )՝ քառասուն ևազար։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվա–կանի արժեքով (Դ դասարան = չորրորդ դասարան, մասն Դ = մասն չորրորդ)։ Ա․ Մաթևոսյան

ԴԱԲԱՂ (Aphta Epizooticae), տավարի, խոզերի, այծերի, ոչխարների, ուղտերի, եղջերուների և այլ երկսմբակավոր կեն–դանիների՝ սուր ընթացող ու բացառիկ արագությամբ տարածվող ինֆեկցիոն հի–վանդություն։ Բնորոշ է բերանի խոռոչի լորձաթաղանթի, միջկճղակային և եր–բեմն էլ կբծի մաշկի ւ|րա յուրահատուկ բշտերի (ա ֆ թ ա ն և ր) առաջացմամբ։ Գ–ի նկատմամբ զգայունակ են նաև մար–դիկ։ Տիվանդության հարուցիչը քամվող վիրուսն է։ Ինֆեկցիայի հիմնական աղ–բյուրը հիվանդ և վիրուսակիր կենդանի–ներն են, որոնք վարակվում են հիվանդ–ների հետ անմիջական շփման, կերի, ջրի միջոցով։ Տիվանդության առաջին վւուլում կենդանու բերանի խոռոչի լորձաթաղան–թի վրա առաջանում են առաջնային աֆ– թաներ, որով էլ վերջանում է ավելի դի–մացկուն կենդանիների Գ–ի զարգացումը։ Սակայն ավելի հաճախ վիրուսը արյան միջով տարածվում է օրգանիզմում, և՝հի–վանդության երկրորդ փուլում լորձաթա–ղանթի ու մաշկի վրա ձևավորվում են երկրորդային աֆթաներ։ Մատղաշների Դ․ ընթանում է առանց աֆթաների, սուր սեպտիցեմիայի ձևով։ Դ–ի ժամանակ բարձ–րանում է օրգանիզմի ջերմաստիճանը, մեծանում են աֆթաները, միաձուլվում և լցվում՝ սկզբում ւցարզ, իսկ ապա պղտոր շճային հեղուկով։․ Նկատվում է առատ թքաևոսություն, երբեմն՝ լույծ, սիրտ–անո– թային համակարգի խանգարումներ։ Խո–զերը, այծերը և ոչխարները հիվանդանում են կճղակային ձևով (կենդանիները կա–