Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նոր Գելի, պրեզիդենտի պալատը ճարը (1938–39)։ 1950–60-ական թթ․ կառուցապատվել է բնակելի աների զանգ–վածներով։ Նոր Գ–ի հվ–արմ–ում ևն կենտ–րոնացված դեսպանատներն ու հյուրա–նոցները։ Դ․ ունի համալսարան, տեխնոլոգիա–կան ինստ․, Գեղարվեստի ազգային ակա–դեմիա, երաժշտության, պարի ու դրամա–յի ակադեմիաներ, Գիտական և արդյու–նաբերական հետազոտություևևերի խոր–հուրդ, Բժշկական գիտություևևերի հա– մահնդկական ինստ․, հանրային գրադա–րան, թանգարաններ ու թատրոններ։ ԳԵԼԻ, Գելի միութենական տերիտորիա, վարչա–քաղաքական միավոր Տնդկաստանի հյուսիս–արնմոսո– քում, Ջամնա գետի ավազանի միջին մասում։ Ղեկավարում է կենտրոնական կառավարությունը։ Տարածությունը՝ 1,5 ևզ․ կմ2, բնակչությունը՝ 4 մլն (1971)։ Ունի ֆաբրիկա–գործարանային արդյու–նաբերություն (հիմնականում Գելի քա–ղաքում), տնայնագործություն ն մերձ–քաղաքային գյուղատնտեսություն։

ԴԵԼԻԲ (Delibes) Կլեման Ֆիլիբևր Լեռ (21․2․1836, Սեն–ժերմեն–դյու–Վալ, Սար– տա – 16․1․1891, Փարիզ), ֆրանսիացի կոմպոզիտոր, Ֆրանսիայի ինստ–ի ան–դամ (1884)։ Սովորել է Փարիզի կոնսեր–վատորիայում (1881-ից՝ պրոֆեսոր)։ 1855-ին գրել է իր առաջին գործը՝ «Երկու սուի ածխիկներ» օպերետը։ ճանաչվել է «Առվակ» բալետով (համահեղինակ՝ Լ․ Մինկուս, 1866) ն Ադանի «Կորսար» վերականգնված բալետի դիվերտիսմենտի երաժշտությամբ (1867)։ Տանրահայտ են Դ–ի «Կոպելիա կամ Էմալե աչքերով աղ–ջիկը» (1870), «Սիլվա կամ Դիանայի Նիմֆը» (1876, ՍՍՏՄ–ում՝ նոր լիբրետո–յով՝ «Ֆադետտա») բալետները։ Դ․ ձգտել է նոր տիպի երաժշտախորեոգրաֆիկ ներ– կայացման, կերպարայիև, բովանդակա–լից բալետային ձների։ Դ–ի երաժշտու–թյունն առանձնանում է մեղեդայնությամբ, նրբագեղությամբ։ Գրել է ևան օպերաներ, թատերակաև երաժշտություն, ռոմանս–ներ։ Դ–ի լավագույն օպերան «Լակմե»-ն է (1883)։ Երնանում բեմադրվել են «Կոպե– լիա»-ն (1926, 1948) ն «Լակմե»-ն (1937, 1949)։ Րարսամյան

ԴԵԼԼՅՈՒԿ (Delluc) Լուի (1890-1924), ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, կինո–տեսաբան։ Նրա հայացքներն ու ռեժիսո–րական գործունեությունը 1918-ին իր գըլ– խավորությամբ ստեղծված ֆրանս․ կինո–յի «Ավանգարդ» ուղղության գեղագիտա–կան հիմքն են հանդիսացել։ Դ․ է առաջ քաշել ֆոտոգենիայի (կինոարտահայտ չականության) ևասկացությունը։ «Լռու–թյուն» (1920), «Տենդ» (1921) ն այլ կինո–նկարներում վեր է հանել հերոսների ներաշխարհն ու գործողության էմոցիոնալ միջավայրը։ Ֆրանս, կիևոքննադատների ընկերությունը 1949-ին սահմանել է ֆրանս․ լավագույն ֆիլմի՝ Դ–ի անվ․ ամե–նամյա մրցանակ։

ԴԵԼԿԱՍԵ (Delcasse՛) Թեոֆիլ (1852– 1923), ֆրանսիական պետական գործիչ, դիվանագետ։ 1894–96-ին եղել է գաղութ–ների մինիստր, նպաստել ֆրանս․ գաղու–թային էքսպանսիային Աֆրիկայում, 1898–1905-ին՝ արտաքին գործերի մի–նիստր։ Նկատի ունենալով Գերմանիայի հետ բախվելու անխուսափելիությունը՝ ձգտել է ամրապնդել ֆրանս․–ռուս, դա–շինքը։ Նպաստել է 1904-ի անգլո–ֆրանս․ համաձայնագրի կնքմանը։ 1911 –13-ին Դ․ ծովային մինիստր Էր, 1913-ին՝ դես–պան Պետերբուրգում։ Առաջին համաշ–խարհային պատերազմի ժամանակ դար–ձյալ եղել է արտաքին գործերի մինիստր (1914–15)․ շարունակել է Ֆրանսիայի իմպերիաւիստական քաղաքականությու–նը Արնմտյան Տայաստանի ն հայերի նկատմամբ, գաղտնի բանակցություններ վարել Անտանտի երկրների հետ Ասիա– կան Թուրքիայի (այդ թվում Արնմտյան Տայաստանի) ապագա բաժանման շուր–ջը՝ պահանջելով Կիլիկիան։ Պատերազմա– վարության հարցերում քաղ․ ն ռազմ, ղեկավարության հետ ունեցած տարա–ձայնությունների պատճառով հրաժարա–կան է տվել և հեռացել քաղ․ ասպարեզից։

ԴԵԼՅԱՆՈՎ Դավիթ Արտեմի (Տարությու– նի) (1761 –1830), ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ–մայոր (1812)։ ԴեւյանովԱերի աոհմից։ Սովորել է կադե–տական կորպուսում (Պետերբուրգ)։ Մաս–նակցել է 1792-ի ն 1794-ի լեհական արշա–վանքներին, Նապոլեոնի դեմ պատերազ–մին, աչքի է ըհկևլ Ֆրիդլյանդի ճակատա–մարտում (1807)։ 1812-ի Տայրենական պատերազմի ժամանակ Դ․ Սումիի ևու– սարական գնդի հրամանատարն էր․ մասնակցել է Րորոդինոյի ն Մոժայսկի ճակատամարտերին, ռուս․ բանակի 1813– 14-ի արտասահմանյան արշա–վանքներին, ռուս, զորքերի հետ մտել Փարիզ։ Տետագայում ծառայել է դրա– գունյան ն հուսարական դիվիզիաներում։ Պարգնատրվել է շքանշաններով։ Վ․ Դիւոյան

ԴԵԼՅԱՆՈՎ Իվան Դավիդովիչ (Դավթի) (1818–1897), ռուսական պետական գոր–ծիչ, կոմս (1888-ից)։ Դեւյանովներքւ տոհ–մից, Դ․ Ա․ ԴեԱւսնովքւ որդին։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանա–կան ֆակուլտետը (1838)։ 1857–97-ին զբաղեցրել է պետ․ կարնոր պաշտոններ։ 1874-ից Պետ․ խորհրդի անդամ էր։ 1861 – 1882-ին եղել է Պետերբուրգի Կայսերա–կան հանրային գրադարաևի (այժմ՝ Սալ– տիկով–Շչեդրինի անվ․) անօրեն, 1882– 1897-ին՝ ժող․ լուսավորության մինիստր։ Դ․ հետադիմական գործիչ էր․ որն իրա–գործում էր ցարիզմի ևակաժողովրդական քաղաքականությունը։ Դ–ի օրոք մտցվեց (1884) համալսարաևական նոր կանոնա–դրություն, որը համալսարանները զրկում էր նախկին ինքնավարությունից, փակվե–ցին (1886) կանանց բարձրագույն դասըն–թացները։ 1887-ի հունիսի 18-ին նրա հրա– պարակած շրջաբերականով սահմանափակ–վում էր ազնվական ծագում չունեցող երե–խաների մուտքը գիմնազիաներ, իսկ «կա–ռապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաները» չէին կա–րող ընդունվել միջնակարգ ուս․ հաստա–տությունները։ Սահմանվեց տոկոսային չափ ուս․ հաստատություններ ընդունվող հրեաների համար։ Նրա օրոք փակվեցին (1885) հայկ․ բազմաթիվ դպրոցներ։

ԴԵԼՅԱՆՈՎՆԵՐ, հայկական ծագումով ռուսական ազնվականական (1888-ից՝ կոմսի տիտղոսով) տուն։ Նախնիները եղել են ջուղայեցի վաճառականներ, որոնք XVIII դ․ սկզբներին Պարսկաս–տանից գաղթել են Ռուսաստան ն բնակու–թյուն հաստատել Աստրախանում։ Նույն դարի կեսերին Տարություն Դալլաքյանը (որի ազգանունը ռուսականացվել է «Դել– յանով» ձնով) տեղափոխվել է Պետեր– բուրգ, ստացել ազնվականի կոչում։ XVI11դ․ վերջին Դ–ի մի ճյուղը հաստատվել է Կ․ Պոլսում, այնտեղից անցել Վալախիա, ապա՝ Բեսարաբիա։ Դ․ տոհմանունը գրանցվել է Կալուգայի ն Բեսարաբիայի նահանգների տոհմամատյաններում։

ԴԵԼՅՈՒՎԻԱԼ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ (ЦШП․ de- luo – լվանում եմ), դ և լ յ ու վ ի ի, ապարների հողմնահարման նյութերի կու–տակումներ։ Գենետիկորեն կապված են բեկորային նյութերի ծանրության ուժի, ձնհալի ու անձրնաջրերի ազդեցությամբ տեղափոխման ն բարձրությունների լան–ջերին ու ստորոտներում կուտակման հետ։ Դ․ ն–ում հաճախ հանդիպում են ոսկու, անագի, վոլֆրամի, այլ մետաղների ցրոն–ներ։ ԴԵ–ԼՈՆԳԻ ԿՂԶԻՆԵՐ, կղզիների խումբ (ժաննետտայի, Տենրիետայի, Բեննետտի, Վիլկիցկու, ժախովի անվան) Արնելա– Սիբիրական ծովում, Ցակուտական ԻՍՍՏ կազմում։ Տարածությունը՝ 228 կւ(2, բարձ–րությունը՝ մինչև 426 մ (Բեևևետսփ կղզի)։ Տարածությաև գրեթե կեսը սառցապատ–ված է։ Աևվաևվել է ի պատիվ բևեռա–խույզ Ջ․ Դև–Լոևգի։

ԴԵԼՈՆԵ (Delaunay) Ռոբեր (1885-1941), ֆրաևսիացի ևկարիչ։ Սկզբևակաև շրջա–նում կրել է նեոիւհցրեսիոնիզւէի ազդե–ցությունը («Լուսնի աշտարակևերը»), իսկ Պ․ Սեղանի գեղագիտություևը ևրաև մղել է մոևումենտալ ոճի ստեղծման («Սան– Սներեն եկեղեցին»)։ Մասնակցել է կու–բիստների շարժմանը ն ստեղծել «Փարիզ քաղաքը» (1911 – 12) կոմպոզիցիոն մե–ծածավալ կտավը։ 1912–13-ին կատարել է «Շրջանագծային ձևեր» ևկարաշարը, որը Ֆրանսիայում վերացակաև նկարչու– թյան առաջին դրսնորումներից Է։ Դրանք թիրախի ձնով պարզ գունային շրջանա–գծեր են։ Դ–ի ստեղծագործությունների դինամիզմը և տեսական հոդվածները