Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են Մոսկվան, սակայն 1572-ին երկու ան–գամ պարտություն կրել ռուս, զորքերից։ 1783-ին, Ղրիմը Ռուսաստանին միացվե–լուց հետո, վերջին խան Շահին–Գիրեյը ևրաժարվել է գահից։ ԳԻՐԻ Վարահագիրի Վենկատա (ծն․ 1894), հնդկական պետական և քաղաքական գոր–ծիչ։ Ավարտել է իռլաևդական Ազգային համալսարանի (Դուբլին) իրավաբանա–կան ֆակուլտետը։ Տայրենիք վերադառ–նալով, ընդգրկվել է ազգային–ազատա– գրական շարժման մեջ և հարել Հնդկա–կան ազգային կոնգրես կուսակցությանը։ 1922–29-ին մասնակցել է համահնդկա– կան արհմիութենական շարժմանը և դար–ձել դրա ղեկավարներից մեկը։ Անգլ․ գա–ղութային տիրապետության դեմ պայ–քարելու համար 1939–45-ին գտնվել է բաևտում։ Անկախության հռչակումից հե–տո Գ․ Տնդկասաանի դեսպանն էր Ցեյլո– նում (1947–51), իսկ 1952–54-ին՝ Տընդ– կաաոանի կենտրոնական կառավարու–թյան աշխատանքի մինիստրը, 1957– 1967-ին նահանգապետ՝ տարբևր նահանգ–ներում։ 1967–69-ին եղել է Հնդկաստանի փոխ–պրեզիդենտ, 1969–74-ին՝ պրեզի– դեևտ։ 1970-ի սեպտեմբերին այցելել է Սովետական Միություն։

ԳԻՐԻՆ, Ց զ ի լ ի ն, նահանգ Տյուսիս– Արևելյան Չինաստանում։ Տարածությու–նը՝ 290 հզ․ կմ2, բնակչությունը՝ մոտ 18 մյն․ (1971)։ Վարչական կենտրոնը՝ Չանչուն։

ԳԻՐՈԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ, օբյեկտի ընթացքի ուղղությունը և կողմնորոշվող ուղղության ազիմուտը (պելենգը) որոշող իրական (աշխարհագրական) միջօրեականի ուղ–ղության մեխանիկական ցուցիչ։ Մագ–նիսական կողւՌւացույցի համեմատ Գ–ի առավելություններն են՝ աշխարհագրա–կան (և ոչ թե մագնիսական) միջօրեակա–նի ուղղությունը ցույց տալը, տեղափոխ–վող մետաղե զանգվածների և մագնիսա–կան դաշաերէւ ավելի փոքր ազդեցու– թյուեը երա ցուցմունքի վրա և ավելի մեծ ճշգրտությունը։ Գ–ի աշխատանքի սկզբուն–քը հիմնված է գիրոսկոպի և Երկրի օրա–կան պտույտի ևատկությունների օգտա–գործման վրա։ Գ–ի գաղափարն առաջար– կել է ֆրանսիացի գիտնական Լ․ Ֆու– կոն։ Շարժվող օբյեկտներում լայնորեն կիրառվում են միա– և երկռոտոր Գ–ներ, որոնք հիմնված են եռաստիճան գիրոս– կոպների օգտագործման վրա։ Մ ի ա– ռոտոր ծովագնացական Գ–ում օգտա–գործվում է դիրքային գիրոսկոպ։ Ըստ ճոճանակի Էֆեկտի ստեղծման եղանակի տարբէտում են՝ ճոճանակով, սնդիկի անոթներով և անուղղակի վերուղղումով Գ–ներ։ Առավելապես կիրառվում են սըն– դիկի անոթներով Գ–ները (նկ․), որոնցում ռոտորը (1) և գիրոխցիկը (2) հավասա–րակշռված են այնպես, որ նրանց ծանրու–թյան ընդհանուր կենտրոնը համատեղ–ված է կախման կետի հետ։ Գիրոխցիկը, այսպես կոչված, թաթի (5) միջոցով կապ–ված է հաղորդակցվող, մասամբ սնդիկուլ լցված անոթների համակարգի (3) հետ։ Երբ գիրոսկոպի առանցքը շեղվում է հորիզոնի հարթությունից, անոթներից մեկում սնդիկի ավելցուկը պայմանավո–րում է ծանրության ուժի մոմենտի կիրա– ճոճանակով միառոտոր գիրոկողմնացույցի սկզբունքային սխեման․ 1․ ռոտոր, 2․ գիրո– խցիկ, 3․ բեռ, 4․ միացնող խողովակ, 5․ թաթ ռումը գիրոսկոպի վրա, որն առաջացնում է ռոտորի առանցքի պրեցեսիոն տատա–նումներ՝ միջօրեականի հարթության նկատմամբ։ Երկռոտոր Գ–ի զգա–յուն տարրի՝ գիրոգնդի մեջ տեղավորված են 2 գիրոսկոպ, սեփական տատանում–ները մարող հիդրավլիկական հանդար–տիչ և այլ տարրեր։ Գիրոգնդի ծանրու–թյան կենտրոնը գտնվում է նրա ուղղա–ձիգ առանցքի վրա, նրա աշխարհագրա–կան կենտրոնից ցած, որն ապահովում Է, ինչպես և միառոտոր Գ–ում, ճոճանա–կի անևրաժեշտ մոմենտը։ Երկու գիրոս–կոպի առկայությունը Էապես նվազեց–նում է սարքի սխալանքները նավի ճոճ–ման ժամանակ։ Գ․ ամենալայն կիրառու–թյուն ունի ծովային նավերում։ Տես նաև Գիրոսկուցային սարքեր։

ԳԻՐՈՂԵԿ (<հուն․ yupeuco – պտտվել և ղեկ), տես Ավւոողեկ։

ԳԻՐՈՍԿՈՊ (<;հուն․ – պատվել ե ахолЕШ – դիտել), արագ պատվող պինդ մարմին, որի պտտման առանցքը տարածության մեջ կարող է փոխել իր դիրքը։ Գ–ի պարզագույն օրինակ է իր առանցքի շուրջը արագ պտտվող հոլը (նկ․ 1)։ Տոլի առանցքի А ծայրը ազատ Է, Նկ․ 1․ հոլ․ OA-ն առանցքն է, P-ն՝ ծանրության ուժը հետևաբար առանցքը տարածության մեջ կարող է փոխել իր դիրքը։ Տեխնիկայում կիրառվող Գ–ի առանցքի ազատ պտույտն ապահովեյու համար այն տեղադրվում է շրջանակների մեջ (նկ․ 2)։ Նման Գ․ ունի ազատության երեք աստիճան և կարող է միաժամանակ կատարել երեք անկախ պտույտ, տվյալ դեպքում AB, DE և GK առանցքների շուրջը, որոնք հատվում են Գ–ի հիմքի նկատմամբ ան–շարժ О կենտրոնում։ Եթե ծանրության կենտրոնը համընկնում է О անշարժ կե– տի հետ, ապա Գ․ կոչվում է հավասարա–կշռված, հակառակ դեպքում՝ ծանր։ Ազատության երեք ատտիճան ունեցոզ Գ–ի թափանիվն արտաքին ուժի կամ ուժազույգի ազդեցությամբ ձգտում է պահ–պանել իր պտտման հարթությունը։ Р ուժի ազդեցությամբ (նկ․ 3) Գ–ի АВ առանց–քի А ծայրը շեղվում է ոչ թե այդ ուժի ուղ ղությամբ, ինչպես չպտտվող թափանիվի դեպքում, այլ այդ ուժի ուղղությանն ուղ–ղահայաց ուղղությամբ։ Թափանիվը հաս–տատուն անկյունային արագությամբ 1 շրջանակի հետ սկսում է պտտվել DE առանցքի շուրջը։ Գ–ի առանցքի այսպիսի շարժումը կոչվում է պրեցեսիա, որի արա–գությունը հակադարձ համեմատական է թափանիվի պտտման անկյունային արա–գությանը։ Պրեցեսիայի ուղղությունը կախ–ված է թափանիվի պտտման ուղղությու–նից, ինչպես նաև այն հանգամանքից, թե ուժը առանցքի որ ծայրում է կիրառ–ված։ Պրեցեսիան դադարում Է, երբ ուժն այլևս չի ազդում, այսինքն այն օժտված չէ իներցիայով։ Գ–ի առանցքը պրեցեսիա– յից բացի օժտված է նաև նուտացիայով։ Նկ․ 2․ ազատության երեք աստիճան ունեցող գիրոսկոպ։ С ռոտորը, բացի АВ առանցքի շուրջը պտտվելուց, / շրջանակի հետ պտտվում է նաև DE առանցքի շուրջը և 2 շրջանակի հետ՝ GK առանցքի շուրջը Նուաացիան Գ–ի առանցքի փոքր, բայց արագ (սովորաբար աչքի համար անտե–սանելի) տատանումն է։ Արագ պտտվող Գ–ի նուաացիան շատ փոքր է և շփման հետևանքով արագ մարում է, այդ իսկ պատճառով խնդիրներ լուծելիս հաշվի է առնվում միայն պրեցեսիան (Գ–ի տարրա–կան տեսություն)։ Պրեցեսիոն շարժում կատարում է նաև մանկական հոլը (նկ․ 4ա), որի անշարժ կենտրոնը հենման О կետն է։ Եթե այդ հոլի առանցքը թեքենք ուղղաձիգի նկատ–մամբ որոշ անկյունով և բաց թողնենք, ապա առանցքը ծանրության Р ուժի ազ–դեցությամբ կշեղվի ոչ թե այդ ուժի ուղ–ղությամբ, այսինքն ներքև, այլ ուղղահա–յաց ուղղությամբ և կսկսի պրեցեսիա կա–տարել ուղղաձիգի շուրջը։ Շփման պատ–ճառով հոլի պտտման անկյունային արա–գությունը նվազում է, իսկ պրեցեսիայի արագությունը՝ աճում։ Երբ հոլի պտտման անկյունային արագությունը դառնում է որոշակի մեծությունից փոքր, հոլը կորցը– նում է կայունությունը և ընկնում։ Դանդաղ պտտվող հոլի նուաացիան բավական նկատելի է և պրեցեսիայի հետ էապես փոխում է հոլի շարժման պատկերը, առանցքի А ծայրը ուղղաձիգի շուրջը