Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԷՔՍՈԳԵՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ, տես ԱրաաՏին պրոցեսներ:

ԷՔՍՈԹԵՐՄԱՅԻՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ (հան. egcD– դուրս, արտաքինից և dep|ir| – ջերմություն), քիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են ջերմություն անջա– տելով: Ջերմային էֆեկտը կախված է փոխազդող նյութերի բնույթից, ռեակցիա– յին մասնակցող նյութերի ագրեգատային վիճակից են: է. ռ. են այրումը, չեզոքաց– ման և այլ ռեակցիաներ:

ԷՔՍՈՍՖԵՐԱ, ց ր մ ա ն ոլորտ, մըթ– նոլորտի արտաքին, առավել նոսր շերտ: Սկսվում է 600–800 կմ բարձրություննե– րից, վերին սահմանը գտնվում է երկրի մակերևույթից մի քանի հզ. կմ բարձրու– թյան վրա և համընկնում է միջմոլորակա– յին տարածությունների հետ: է–ի «օդի» զանգվածը կազմում է մթնոլորտի զանգ– վածի 10՜10 մասը: Ստորինն միջին մասե– րը հիմնականում կազմված են Օ–ի և N-ի ատոմներից: Ըստ բարձրության մեծանում է H-ի ու He-ի հարաբերական քանակը, և դանդաղ աճում ջերմաստիճանը, որը հասնում է 1500–2000 Kc-i: Բարձր ջեր– մաստիճանի և խիստ նոսրության հետե– վանքով մասնիկների շարժման արագու– թյունը հասնում է տիեզերական երկրորդ արագության, և տեղի է ունենում առավել թեթև մասնիկների ցրում դեպի միջմոլո– րակային տարածություններ: է–ում կատարվող ֆիզիկական երևույթ– ների վրա ազդում են Երկրի մագնիսա– կան դաշտը և Արեգակի ինտենսիվու– թյունը: Ռ. Քարւոաշյաև

ԷՔՍՊԱՆՍԻԱ (լատ. expansio – ընդլայ– նում, տարածում), կապիտալիստական ձեռնարկությունների, խմբերի, մոնոպո– լիստական միավորումների, ինչպես նաև կապիտալիստական պետությունների գերիշխանության տարածում տ ն տ ե– ս ա կ ա ն (օրինակ, կապիտալի արտա– հանում, արժութային քաղաքականու– թյուն ևն)և արտատնտեսական (ռազմ, զավթումներ, դիվանագիտական ճնշում ևն) մեթոդներով: Տես նաև Իմպե– րիափզմ;

ԷՔՍՊԵՐԻՄԵՆՏԱԼ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ

ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍ», լույս է տես նում Երևանում, 1961-ից, տարին 6 հա– մար: Խմբագիր՝ Բ. Ֆանարջյան: Հրատա– րակություն ՀՍՍՀ ԴԱ կենսաբանական բաժանմունքի: Լուսաբանում է վիրաբու– ժության, դեղաբանության, հոգեբուժու– թյան, ուռուցքաբանության, նյարդախ– տաբանության, թերապիայի, ֆիզիոլո– գիայի և բժշկագիտության այլ բնագա– վառների փորձագիտական ու կլինիկա– կան կարևորագույն պրոբլեմները: Հան– դեսը հրատարակում է ռուսերեն և հայե– րեն հոդվածներ (ռուսերենը՝ հայերեն, հայերենը՝ ռուսերեն ամփոփումով): Աշ– խատակցել են Հ. Բակլավաջյանը, Ս. Բա՜ կունցը, Ա. Ալեքսանյանը, Ի. Դևորգյանը, Ա. Մեհրաբյանը, Ա. Միրզոյանը, Ռ. Ստամ– բոլցյանը, Զ. Դոլաբջյանը, Վ. Ֆանարջյա– նը և ուրիշներ: 1961-ին անվանվել է «Տե– ղեկագիր ՀՍՍՀ ԴԱ» (բժշկական գիտու– թյուններ): 1968-ից հրատարակվում է հանդեսի «Արյան շրջանառություն» հա– վելվածը (տարեկան 1 գիրք):

ԷՔՍՊՈ&ԻՑԻԱ, ն ախադրություն (<լատ. expositio – բացատրություն, ցու– ցադրում, շարադրում), 1. գ ր ա կ ա ն ու– թյան մեջ. գեղարվեստական երկի սյուժեի բաղկացուցիչ մասերից: է–ում նկարագրվում է այն միջավայրը, որտեղ ձևավորվել է հերոսների բնավորությու– նը, տրվում են գործողությունների ծա– վալման նախադրյալները: 2. Թ ա ն գ ա– րաններում և ցուցահանդես– ն և ր ու մ որոշակիորեն համակարգված նյութի ցուցադրումը: 3. և ր ա ժ շ տ ու– թ յ ա ն մեջ. սոնատային ձևի կամ ֆու– գայի առաջին մասը, որտեղ շարադրվում են հիմնական թեմաները: Սոնատային ալեգրոյի (սոնատային ձևի) է. կազմված է մի քանի նվագամա– սից՝ գլխավոր, կապող, օժանդակ և ամ– փոփող:

ԷՔՍՊՐԵՍԻՍ (լատ. expressio – արտա– հայտություն), արտահայտչականություն, զգացմունք, ապրումների արտահայտման աստիճան, տես Արտահայտիչ շարժում– ներ՝. ԷՔՍՊ ՐԵՍ ԻՈՆ ԻձՄ( < ֆրանս. expression- արտահայտություն), արվեստի ուղղու– թյուն: Ձևավորվել է XX դ. սկզբին, Արև– մըտյան Եվրոպայում: է–ի աշխարհայաց– քային բովանդակությունը հակասական է: Արտահայտում է բողոք՝ ընդդեմ իմպե– րիալիզմի դարաշրջանին հատուկ այլան– դակ երևույթների: Դեղարվեսնւական ստեղծագործության ոլորտում վարկա– բեկված իրականության մերժումը վերած– վում է զգայական ռեալության նկատմամբ անվստահության և իմպրեսիոնիզմին բնո– րոշ «կերպավորումից» շրջադարձ է կա– տարում առանձնահատուկ «արտահայտ– չականությանը»: Արվեստագետի խըն– դիրն է՝ արտահայտել «քողարկվածը», գաղափարը՝ իրերի տրանսցենդենտալ էությունը: Շեշտելով կերպարի ողբեր– գականությունը՝ է–ի ներկայացուցիչները ձգտում էին մարտահրավեր նետել բուր– ժուական հասարակության բարոյական նորմերին, սակայն նրանց աշխարհ– զգացողության խոր սուբյեկտիվիզմը, նրանցից մի քանիսի ստեղծագործության միստիկական նախահիմքը, ամենակոր– ծան ուժի մասին պաթետիկ դեկլարա– ցիաները այդ բողոքին տարերային բնույթ էին հաղորդում: Փիլ. հիմնավորմամբ է. առավել համահնչուն է նեոկանտակա– նությանը, մասնավորապես է. Կասիրե– րի և Ս. Լանգերի՝ արվեստի լեզվի սիմ– վոլիկության և «էքսպրեսիվ ձևերի» յուր– օրինակ իմաստաբանության գաղափար– ներին: էությունը, ըստ է–ի, կարելի է ար– տահայտել միայն արվեստին հատուկ լե– զու ստեղծելու ուղիով: Այստեղից էլ այն նշանակությունը, որ է–ի գեղագիտության մեջ ձեռք են բերում ձևական և չափորոշ– ված բնութագրերը, հնարավորության դեպքում նաև համակարգված գեղար– վեստական լեզվի ստեղծման պրոբլեմը: է. ինտելեկտուալիստական հոսանք է, սակայն թե՝ ծագումով և թե՝ ըստ էության բովանդակում է իռացիոնալիստական և հոգեբանականացման միտումներ, որոնք էլ իրենց արտահայտությունն են գտնում ուշ է–ում, հատկապես սյուրռեալիզմին և աբստրակցիոնիզմին մերձենալիս: Կերպարվեստ ու մ. է–ի սկզբնա– վորողների թվին սովորաբար դասել են հոլանդացի Վ. Վան Դոգին, նորվեգացի է. Մունկին, բելգիացի Ջ. էնսորին, շվեյ– ցարացի Ֆ. Հոդլերին: է. հատկապես տարածվել է գերմանական արվեստում, կազմավորվել «Կամուրջ» միության շրջա– նակներում (1905, Դրեզդեն, նկարիչներ է. Լ. Կիրխներ, է. Հեկկել, Կ. Շմիդտ– Ռոտլուֆ, Մ. Պեխշտայն և նրանց հարող է. Նոլդե), «Նոր գեղարվեստական միու– թյունում» (1910, Մյունխեն), որի հիման վրա հետագայում ստեղծվել է «Կապույտ հեծյալ» ընկերությունը (1911–12, նկա– րիչներ վ. Վ. Կանդինսկի, Ֆ. Մարկ, Պ. Կլեե, Ա. Մակկե, Դ. Մյունտեր, Ա. Ցավ– լենսկի, Լ. Ֆայնինգեր): Ավստրիացի էքսպրեսիոնիստ Օ. Կոկոշկան հարել է «Դրոհ» խմբակցությանը (Բեռլին): Այդ խմբակցություններից դուրս աշխատել են քանդակագործներ է. Բառլախը և Վ. Լեմբ– րուկը: է. առավել զարգացել է առաջին համաշխարհային պատերազմից հետո (1918–22), երբ մի շարք արվեստագետ– ների մոտ այն ստացավ հակապատերազ– մական երանգավորում (նկարիչներ ժ. Դրոսը, Օ. Դիքսը, քանդակագործ է. Բառլախը, գրողներ Ֆ. Ֆոն Ունրուհը, Վ. Հազենկլեվերը, Դ. Կայզերը, ռեժիսոր– ներ Կ. Խ. Մարտինը, Ռ. Վեյխերը, կինո– ռեժիսորներ Ռ. Վին են, Պ. Լենին՝ Դեր– մանիայում, Ֆ. Վերֆելը՝ Ավստրիայում): է–ի ձախ թևին են պատկանում բանաս– տեղծներ 6ո. Բեխերը և Բ. Բրեխտը: 1920- ական թթ. առաջադեմ նկարիչներ Կ. Կոլ– վիցի (Գերմանիա) և Ֆ. Մազերելի (Բել– գիա) ստեղծագործությունները մերձե– նում են է–ին: Միաժամանակ է–ի հիվան– դագին–ձևապաշտական գծերը դրսևոր– վել են Մ. Բեկմանի, Կ. Հոֆերի և գերմա– նացի այլ նկարիչների գործերում: 1930- ական թթ. սկզբներին է–ի ազդեցությունը նվազել է և ձուլվել նորագույն այլ ուղղու– թյունների (դադաիզմ, սյուրռեալիզմ): Դեռևս 1910-ական թթ. է–ի մի շարք ներ– կայացուցիչներ (Վ. Վ. Կանդինսկի, Ֆ. Մարկ) հարեցին աբստրակտ արվես– տին: է. որոշ աշխուժացում է ապրել երկ– րորդ համաշխարհային պատերազմի սկըզ– բին (Կոկոշկա, Դիքս): Երաժշտական է–ին բնորոշ է ծայրահեղ լարվածության արտահայտու– մը, հոգեբանական սուր վիճակներ, բարդ ենթագիտակցական զգացողություններ հաղորդելու ձգտումը: Երաժշտական տես– անկյունից է. ուշ ռոմանտիզմի որոշ գծերի ծայրահեղ զգացումն է: Երաժշտ. է–ին հատուկ է դինամիկ դիապազոնի ընդար– ձակությունը, հարմոնիայի հետագա հա– գեցումը ալտերացիաներով, որը հանգեց– նում է տոնային կայունության վերացմա– նը, ատոնալիզմի (տես Աաոնաչ երաժըշ– ւոությոէն), ավանդական ձևերի ժխտմանը ևն: Վառ դրսևորվել է Դերմանիայում և Ավստրիայում: Նրա բնորոշ գծերը նկա– տելի են դեռևս Ռ. Շտրաուսի և Դ. Մալե– րի ստեղծագործություններում, ամբող– ջական զարգացում է ապրել Ա. Շյոնբեր– գի ու նրա դպրոցի ներկայացուցիչներ Ա. Բերգի և Ա. Վեբեռնի գործերում: XXդ. կոմպոզիտորներ Բ. Բարտոկը, Կ. Շի–