Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

qi= (qi-ն ընդհանրացված կոորդի– նատներն են, է–ն ժամանակն Է): Մեխա– նիկական համակարգի կինետիկ Էներ– գիայի (T), Ը. ա–յան և ընդհանրաց– ված շարժման քանակի (Pi) dT կապն արտահայտվում է Pi = –- առնչու– թյամբ:

ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ, ցանկացած չափայնության միմյանցից ան– կախ պարամետրեր՝ q,(i=l, 2, …, s), որոնց թիվը հավասար է մեխանիկական համակարգի ազատության աստիճաննե– րի թվին: Ը. կ. միարժեքորեն որոշում են համակարգի դիրքը: Ը. կ–ի դեպքում հա– մակարգի շարժման օրենքը տրվում Է qi = qi(t) տեսքի s հավասարումներով (է–ն ժամանակն Է): Ը. կ. գործածվում են շատ խնդիրների լուծման ժամանակ, հատ– կապես, երբ համակարգը ենթարկվում Է շարժումը սահմանափակող կապերի, ընդ որում զգալիորեն փոքրանում է շարժումը նկարագրող հավասարումների թիվը՝ դեկարտյան կոորդինատներով հավա– սարումների համեմատ (տես Լագրանժի հավասարումներ): Ազատության անվերջ թվով աստիճաններով համակարգերում (հոծ միջավայրեր, դաշտեր) Ը. կ. տարա– ծական կոորդինատների և ժամանակի հատուկ ֆունկցիաներ են, որոնք կոչվում են պոտենցիալներ, ալիքային ֆունկցիա– ներ:

ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՖՈՒՆԿՑԻԱ, ֆունկ– ցիայի դասական գաղափարն ընդհանրաց– նող մաթեմատիկական հասկացություն, որի հիմքում ընկած է այն փաստը, որ ամեն մի x£Rn կետի շրջակայքում ըսա Լեբեգի ինտեգրելի f(x) ֆունկցիան (f ^ Li(loc)) որոշվում է (համարյա ամենու– րեք), եթե հայտնի են Jfcpdx ինտեգրալնե– րի արժեքները «փորձնական» {<p} ֆունկ– ցիաների որոշակի D = {cp} բազմության վրա: Ը. ֆ–ների տեսությունն առավել բեղմնավոր է ստացվում, երբ D-ն այն անվերջ դիֆերենցելի ֆունկցիաների բազ– մությունն Է, որոնցից յուրաքանչյուրը

որոշակի R

Փ (Փո, ո–>օօ զուգամիտությունը նշանակում Է, որ բո– լոր Փո–երը հավասար են զրոյի միևնույն R շառավղով գնդից դուրս և բոլոր dkcpn 5k;«-rtc.“ = Da,)n* («=(»••-an). k = ai+ • • • -f an) ածանցյալները հավասա– րաչափ զուգամիտում են: Այդ դեպքում D-ն գծային տոպոլոգիական (հաշվելի–նորմա– վորված) տարածություն է և հետևաբար կարելի է դիտարկել նրա համալուծ տա– րածությունը, այսինքն՝ f :D–*R* գծային (անընդհատ) ֆունկցիոնալների տարա– ծությունը: Յուրաքանչյուր այդպիսի ք(փ) ֆունկցիոնալ կոչվում է Ը. ֆ.: Ընդ որում ք(փ)՜Ի փոխարեն ընդունված Է գրել նաև (ք, փ): Այսպիսով, Ը. ֆ. որոշ– ված է D փորձնական ֆունկցիաների դասում և ընդունում է իրական ար– ժեքներ, իսկ f £ Li(loc) դասական ֆունկցիաները D՝–ի մեջ են ընդգրկվում այն իմաստով, որ համապատասխան (f, փ) C* ֆ– կարելի է սահմանել (ք, փ) = = Jfcpdx բանաձևով, քանի որ աշ մասը պատկանում է D՝–ին: D՝–ը շատ լայն դաս Է: Մասնավորապես այդ դասին է պատ– կանում ֆիզիկայում հայտնի 8(x–x0) Դիրակի ֆունկցիան, այսինքն՝ (8(x– –ճ0),փ) = Փ(*օ) ֆունկցիոնալը: Daf, (f D՝) սահմանվում է որպես (0“ք,փ) = = (f,(– 1) la|D°^) ֆունկցիոնալ, ուստի Ը. ֆ–ներն ունեն բոլոր կարգի ածանց– յալներ: Ը. ֆ–ի այս գաղավւարը մտցրել Է Ս. Լ. Սոբուեը, իսկ նրա հետագա զար– գացումը և կիրառությունները կապված են առաշին հերթին Լ. Շվարցի անվան հետ: Ը. ֆ–ներն այժմ լայն կիրառություն են գտել մաթեմատիկայում և ֆիզիկայում՝ մասնավորապես քվանտային տեսության մեշ: <,. Ներսիսյան ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, դասական ձևական տրամաբանության մեշ՝ 1. հասկացու– թյան կազմավորմանը մասնակցող մտա– վոր գործողություն, երբ առարկաները վերցվում են ըստ վիատեսակ (նույնական) հատկանիշների, որոնք կազմում են հաս– կացության բովանդակությունը: 2. Հաս– կացության Ը.՝ նրա բովանդակությունից տեսակային հատկանիշը բացառելու տրա– մաբանական գործողությունը, որի միջո– ցով ստացվում է ավելի լայն ծավալի (սեռային) նոր հասկացություն: 3. Ին– դուկտիվ Ը.՝ առանձին փաստերին վերա– բերող նախադրյալներից ինդուկտիվ եղա– նակով ընդհանրական եզրակացության բխեցումը: Իմացաբանական և մեթոդաբանական առումով Ը. ներկայանում է որպես (ա) Էմպիրիկ օրինաչափության ձևակերպում, որն ի մի է բերում փորձնական տվյալնե– րի համախմբությունը, (բ) որևէ գաղա– փարի կամ սկզբունքի առաջադրում, որը միասնական բացատրություն է տալիս փորձից հայտնի երևույթներին, (գ) տե– սության հասկացություններն ու սկզբունք– ները վերացարկման ավելի բարձր աստի– ճանի հասցնելը՝ տեսության Ը., որը հնարավորություն է տալիս այն մեկնաբա– նելու առարկայական նոր բնագավառնե– րում: <,. Գևորգյան ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻ– ՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ(ԸԱՔԻ), գիտահետազոտական հիմնարկ Երևա– նում: Հիմնադրվել է 1970-ին, ՍՍՀՄ քի– միական արդյունաբերության մինիստրու– թյան Երևանի քիմիայի գիտահետազոտա– կան ինստ–ի հիմքի վրա, ակադեմիկոս Մ. Դ. Մանվելյանի նախաձեռնությամբ: Ունի 4 բաժին, սինթետիկ սիլիկահողի ու երևանիտի, տեխնոլոգիական, անօրգա– նական աղերի, թթուների ու հիմքերի, ֆիզիկաքիմիական հետազոտություննե– րի ու չափումների: Ինստ–ի 17 լաբորատո– րիաներում գիտաշխատողները զբաղվում են հանրապետության լեռնաապարների (անդալուզիտ, նեֆելինային սիենիտ– ներ ևն), տուֆերի, պեռլիտների և կոմպ– լեքս վերամշակման այլ հարցերով: Ինստ–ին կից փորձնական գործարանում ստուգվում ու մշակվում են վերոհիշյալ նյութերի արտադրության տեխնոլոգիա– կան պրոցեսները: Ինստ–ում ստացվել և ժողտնտեսության մեջ կիրառություն են գտել արժեքավոր նյութեր, օրինակ, նատ– րիումի, կալցիումի և կարբոնացված մե– տասիլիկատներ, տարբեր տեսակի ցե– մենտներ, բժշկ. ապակիների հումք, երե– վանիտներ ևն ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, տես Ընղ– հանուր ուսուցում: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՊՐՈՖԵ– ՍԻՈՆԱԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍ ՏԻՏՈՒՏ Ն. Բ. Հակոբյանի ան– վան, հիմնվել է 1959-ին, Հրազդանում (1971-ին տեղափոխվել է Երևան): Մինչե 1971-ը՝ աշխատանքի հիգիենայի և պրո– ֆեսիոնալ հիվանդությունների ինստ.: Բաղկացած է հիգիենայի սեկտորից և պրոֆեսիոնալ հիվանդությունների կլի– նիկայից: Հիգիենայի սեկտորն ընդգԸՐ՜ կում է աշխատանքի, կոմունալ հիգիենա– յի և ակուստիկայի բաժինները, որոնց 14 լաբորատորիաներում հետազոտում են աշխատանքի հիգիենայի, թունագիտու– թյան, արտադրական միկրոկլիմայի ու աերոզոլների, ճառագայթային հիգիենա– յի, ալերգոլոգիայի, ջրամբարների և մըթ– նոլորտային օդի սան. պաշտպանության, ախտաբանա–մորֆոլոգիական, սոցիա– լական, երեխաների ու դեռահասների հիգիենայի, արտադրասանիտարական ակուստիկայի հարցերը: Կլինիկական բա– ժինն ընդգրկում է ստացիոնար (200 մահ– ճակալով), կլինիկա–ախտորոշիչ, կենսա– քիմիական և կլինիկական լաբորատորիա– ները, ուր ուսումնասիրվում են շնչառա– կան, սիրտ–անոթային, նյարդային, ար– յան և այլ օրգան–համակարգերի պրոֆե– սիոնալ բնույթի հիվանդությունները, մշակվում վաղաժամ ախտորոշման, բուժ– ման և բանվորների աշխատունակության որոշման մեթոդական հարցեր: Ինստ–ի գիտական կոլեկտիվը հետազոտել և բա– ցա հայտել է ՀՍՍՀ–ի արդյունաբերության մի շարք ճյուղերում (գունավոր մետաղնե– րի* Քիմ., մեքենաշինական) հանդիպող վնասակար գործոնների ազդեցությունն օրգանիզմի վրա, մշակել սանիտարա– տեխնիկական արդյունավետ միջոցա– ռումներ, ինչպես նաև արտադրական ձեռ– նարկությունների նախագծմանը և շա– հագործմանը վերաբերող հիգիենիկ .նոր– մեր: Ինստ–ը 1962-ից հրատարակում է «Դիտական աշխատություններ»: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱ», տես Եվրոպական տնտեսական համագործակցություն: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» 1952, Բոննի պայմանագիր, անջատ պայմանագիր մի կողմից ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, մյուս կողմից՝ ԴՖՀ–ի միջև: Մտորագրվել է մայիսի 26-ին, Բոննում: Նպատակ ուներ պայմաններ ստեղծել ԴՖՀ–ի ռազմականացման և արմ. տերությունների ռազմ, խմբավո– րումների մեջ ներքաշման համար: «Ը. պ.» հռչակում էր օկուպացիոն ռեժիմի վերացում ԴՖՀ–ում, բայց ֆեդերալ կա– ռավարության իրավասությունից դուրս էին մնում / Գերմանիայի վերամիավոր– ման և խաղաղ կարգավորման հարցերը: «Ը. պ.» որոշ ուղղումներով մտցվեց 1954-ի Փարիզի համաձայնագրերի մեջ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, գույ– քի պատկանելությունը երկու կամ ավելի անձանց (ֆիզիկական, իրավաբանական): Կարող է պատկանել ինչպես անհատ ան–