Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ավերել են աֆղանները, սակայն շուտով վերականգնվել է: 1786-ին Ղաջարական դինաստիայի հիմնադիր Աղա–Մահմեդ խանը Թ. դարձրել է Իրանի մայրաքաղա– քը: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Թ. դարձել է հեղափոխական շարժումների կենտրոն: 1943-ին Թ–ում կայացել է երեք մեծ տերությունների (ՍՍՀՄ, ԱՄՆ և Անգ– լիա) ղեկավարների կոնֆերանսը: Թ. բուռն զարգացում է ապրել երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո: Թ–ի արդ. ձեռնարկությունները տալիս են Իրանի արդ. արտադրանքի ինքնարժեքի 35% –ը: Թ–ում է կենտրոնացած երկրի արդ. բանվորների մոտ 1/4-ը: Կա բազմա– ճյուղ մեքենաշինություն և մետաղամշա– ^ոա (uiquin-u յւսքնաթյւռահավաքման 12 գործարան), վերանորոգման գործարան– ներ (ռադիոսարքավորման, հեռուստա– ցույցների, լվացքի մեքենաների, սառնա րանների արտադրություն), քիմ., նավ– թավերամշակման, մետալուրգիական. տեքստիլ, սննդի, կաշվի–կոշկեղենի ար– դյունաբերություն, շինանյութերի, ապա– կե, հախճապակե և ճենապակե իրերի ար– տադրություն: Պահպանվել է տնայնա– գործական արտադրությունը: 1947-ին ՍՍՀՄ–ի միջոցներով Թ–ում կառուցվեւ է հիվանդանոց, ուր օգնություն է ցույց տրվում բժշկական բոլոր հիմնական մաս– նագյւտությունների գծով: Հիվանդանո– ցին կից գործում են պոլիկլինիկա և 145 մահճակալանոց ստացիոնար, ինչպես նաև մի շարք մասնաճյուղեր Իրանի տարբեր քաղաքներում: 1947–77-ին հիվանդանոցն ընդունել է ավելի քան 3 մլն հիվանդ, կա– տարել 50 հզ. ավելի վիրահատություն: Հիվանդանոցի նկատմամբ մշտական հո– գատարություն է ցուցաբերում ՍՍՀՄ Կար– միր խաչի և Կարմիր մահիկի ընկերու– թյունների միությունը, որը բարձրորակ բժիշկներ և բուժքույրեր է գործուղում ՍՍՀՄ առաջատար բժշկական ինաո–ներից ու կլինիկաներից: Թ. կազմված է հին (վերակառուցվել է 1870–72-ին) և նոր (շինարարությունը սկսվել է XX դ. 30-ական թթ.) քաղաքնե– րից: Թ–ի հատակագծային հորինվածքի հիմքում կանոնավոր կառուցապատման սկզբունքն է՝ փողոցների ուղղանկյուն ցանցով, հրապարակներով, պուրակներով, բազմահարկ, ժամանակակից ոճով կա– ռուցված վարչական, հասարակական ու բնակելի շենքերով: Աբաս–Աբադի շրջա– նում մինչև 1990-ական թթ. նախատեսվում է կառուցել նոր «քաղաք՝ քաղաքի մեջ», որտեղ պետք է կենտրոնացվեն կառավա– րական ու վարչական գլխավոր հիմնարկ– ները, դեսպանությունները: ճարտ. հուշ– արձաններից են՝ Գոլեստան պալատը (XVIII դ. վերջ– XIX դ.), Սելահսալար և Շահի (XIX– XX դդ.) մզկիթները: ժա– մանակակից իրանական ճարտ. լավա– գույն նմուշներից են՝ «Ասիա» կինոթատ– րոնի (1950-ական թթ., ճարտ. Հ. Սեյ– հուն) և պաուամենտի (1959) շենքերը: Հայերը Թեհրանում: Ենթա– դրվում է, որ հայերը Թ–ում բնակություն են հաստատել XVIII դ. 2-րդ կեսին և ար– դեն 1768-ին ձեռնարկել են Ս. Թադևոս– Բարդուղիմեոս եկեղեցու կառուցումը: 1790–95-ին կառուցել են Ս. Գևորգ եկե– ղեցին: 1857-ին Թ–ում եղել է 110, 1913– 1914-ին՝ 575 հայ ընտանիք (2905 մարդ): 1959-ին Թ–ում բնակվում էր 60 հզ., 1978-ին՝ շուրջ 110 հզ. հայ: Թեհրանահայ համայն– քի ճնշող մեծամասնությունը արհեստա– վորներ են (ոսկերիչներ, դերձակներ, հյուսներ, կոշկակարներ), զգալի թիվ են կազմում ձեռնարկատերերը, պետ. հիմնարկներում ծառայող պաշտոնյանե– րը, ինչպես նաև բժիշկները, ճարտարա– պետները, ինժեներները, փաստաբան– ները, ուսուցիչները: Համայնքի անցյալի մասին տեղեկությունները սուղ են. մինչև 1870-ը, բացի վերոհիշյալ երկու եկեղե– ցիներից, ազգային որևէ հաստատու - թյուն կամ կազմակերպություն չի եղել: Թ և հ ր ա ն. Իրանական պետության 2500-ամ– յակին նվիրված կոթողը (1971, ճարւո. K Ամա– նաթ) 1870-ին հիմնվել է «Ուսումնասիրաց միու– թյունը», որը 1871-ին բացել է Հայկազյան միջնակարգ դպրոցը (2 բաժնով, տղա– ների՝ Դավթյան, և աղջիկների՝ Մարիամ– յան): 1878-ից սկսել է գործել հայ թատրո– նը, 1881-ին հիմնվել է Հայ թատերասի– րաց ընկերությունը: Ցայսօր Թ–ում հրա– տարակվել է 50 անուն պարբերական: 1936-ին իրանական իշխանությունները փակեցին բոլոր ազգային, այդ թվում հայկ. դպրոցները (վերաբացելու թույլտվություն Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցին ստացան 1942–43-ին): Թ–ում կա 27 հայկ. դպրոց: Գործում են Հայ կին (1939), Արա– րատ (1944), Հայ ակումբ (1954), «Իրանա– հայ գրողների միություն» (1962), Նոր էջականներ (1969), Հայ համալսարանա– վարտների միություն, Հայ ճարտարա– պետների միություն և այլ կազմակերպու– թյուններ ու միություններ: 1954-ից գոր– ծում է ՀԲԸՄ մասնաճյուղը: Տես նաև Իրան, Հայերը Իրանում մասը: Վ. Բայբուրղյան, Ռ. Կոզմոյան

ԹԵՀՐԱՆԻ ՒՈՍՎԱԾՔ, տես Ջուղայի բար– բառ:

ԹԵՀՐԱՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1943, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից երեք տերությունների ղեկա– վարների (Ի. Ստալին՝ ՍՍՀՄ, Ֆ. Ռուզ– վելտ՝ ԱՄՆ, Ու. Չերչիլ՝ Մեծ Րրիտանիա) կոնֆերանս: Տեղի է ունեցել նոյեմբ. 28-ից դեկտ. 1-ը, Թեհրանում (Իրան): Քննարկել է պատերազմի, հատկապես Եվրոպայում երկրորդ ճակատի, աշխար– հի ետպատերազմյան կառուցվածքի ու ժողովուրդների անվտանգության հար– ցեր: Թ. կ–ում ընդունվեց դեկլարացիա՝ Գերմանիայի դեմ երեք տերությունների պատերազմական համատեղ գործողու– թյունների և ետպատերազմյան համա– գործակցության մասին, որոշվեց Եվրո– պայում երկրորդ ճակատը բացել Ֆրան– սիայում, 1944-ի մայիսի 1-ից ոչ ուշ: Դեկլարացիա ընդունվեց նաև Իրանի վե– րաբերյալ, որով ԱՍՀՍ–ի, ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն ընդ– գծում էին իրենց ցանկությունը՝ պահպա– նելու այդ երկրի լիակատար անկախու– թյունն ու տերիտորիալ անձեռնմխելիու– թյունը: Կոնֆերանսի մասնակիցները համաձայնեցին, որ Լեհաստանի արլ. սահմանը պետք է անցնի «Քերզոնի գծով», իսկ արմ–ը՝ Օդեր գետով: Ընդառաջելով ամերիկյան և անգլ. պատվիրակություն– ների խնդրանքին՝ սովետական կողմը հայ– տարարեց, որ ՍՍՀՄ Հեռավոր Արևելքում պատերազմի մեջ կմտնի, երբ Եվրոպայում կավարտվեն պատերազմական գործո– ղությունները: Երեք տերությունների ղե– կավարները կարծիքներ փոխանակեցին նաև պատերազմից հետո անվտանգության միջազգային կազմակերպություն ստեղ– ծելու մասին: Գրկ. TerepaH, JLrra, IIoTCflaM, C6. floicy- MeHTOB, 3 M., 1971.

ԹԵՂԵՆԻՍ, Ա լ ի բ եկ, լեռնագագաթ Հայկական ՍՍՀ–ում, Ծաղկունյաց լեռ– նաշղթայի արևելքում, Սարմարիկի Ծաղ– կաձոր և Հրազդանի Դալար վտակների