Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուններ կան անհամար քանակությամբ: Իդեալիզմի էությունն այն է, որ որպես սկզբնաելակետ վերցվում է հոգեկանը, նրանից մակաբերվում է բնությունը և հետո արդեն բնությունից՝ սո– վորական մարդկային գիտակցությունը» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 14, էշ 299): Իրենց ընդհանրությամբ հանդերձ, Ի–ի առանձին ուսմունքներն էական տարբե– րություններ ունեն: Հին հունական փիլի– սոփայության մեջ մետաֆիզիկական մտո– րումների գլխավոր թեման կեցությունն էր, որի օբյեկտիվ իդեալիստական հետե– վոդական մեկնաբանությունը տվել է Պլատոնը, իսկ չւաիավորը՝ Արիստոտելը: Իդեալիստական այս երկու ուսմունքները միջնադարյան կրոնա–իդեալիստական փիլիսոփայության գլխավոր աղբյուրներն են (նեոպւաաոնականություն, արիստոտե– լականություն, սխոլաստիկա): Նոր ժա– մանակի փիլիսոփայության մեջ օբյեկտիվ իդեալիստական ուսմունքները հավակ– նում են տալ մտահայեցողական համա– պարփակ համակարգեր (Ն. Մալբրանշի, Դ. Լայբնիցի, Ք. Վոլֆի մետաֆիզիկան, հատկապես Ֆ. Շելինգի, Գ. Հեգելի փիլ. ուսմունքները): Նոր ժամանակի փիլիսո– փայության մեջ միաժամանակ առաջնա– յին են իմացաբանական ու մեթոդաբանա– կան հարցերը, որոնց առնչությամբ ձևա– վորվում են սուբյեկտիվ իդեալիստական դասական ուսմունքները: Նորագույն և ժամանակակից փիլիսոփայության մեջ սուբյեկտիվ ի. իր երկու տարբերակնե– րով (բերկլի–հյումական և կանտական) առանձնապես ազդեցություն է ձեռք բե– րում հանձին պոզիտիվիզմի, նեոպոզիտի– վիզմի, նեոկանտականության, պրագմա– տիզմի, օպերացիոնալիզմի, ֆենոմենո– լոգիայի: Օբյեկտիվ ի. ներկայացնում են նեոհեգեչակ անությունը, պերսոնաչիզմը, հատկապես նեոթոմիզմը: Հարցադրում– ներով տարբերվում են Ա. Շոպենհաուերի Ի., «կյանքի փիլիսոփայությունը», Էկ– զիստենցիաչքւզմը, որոնք մետաֆիզիկա– կան և գիտաբանական խնդիրների փո– խարեն շոշափում են մարդու կեցության հարցերը: Հայ միջնադարյան փիլիսոփայության մեջ իշխող կրոնա–իդեալիստական ուս– մունքներին հունաբան դպրոցի շրջանում բնորոշ է եղել նեոպլատոնականությունը (Դավիթ Անհաղթ), իսկ զարգացած ավա– տատիրության շրջանում՝ արիստոտելա– կանությունը՝ ընդգծված նոմինալիստա– կան միտումներով (Հովհաննես Սարկա– վագ իմաստասեր, Հովհաննես Երզնկացի, Վահրամ Րաբունի, Հովհան Որոտնեցի, Դրիգոր Տաթևացի): XIX ղ. հայ փիլիսո– փայության մեջ հետևողական օբյեկտիվ իդեալիստական, մեծ մասամբ կրոնա– իդեալիստական, ուսմունքների կողքին (Հ. Չամուռճյան, Պ. էմմանուելյան, Ա. Դուրգենյան) հանդես են գալիս բազ– մաթիվ անհետևողական իդեալիստական ուսմունքներ, որոնցում տեղ է տրվում նաև կրոնական և սոցիալական ազատա– խոհությանը (Ս. Նազարյան, Ա. Դարա գաշյան, Դ. Արծրունի ևն): Սուբյեկտիվ իդեալիստական (մախիստական) գաղա– փարներ են արծարծել Ֆրանգյանի շուրջը համախմբված մտավորականները: Գրկ. Մարքս Կ., Էնգելս Ֆ., Սուրբ ընտանիք, Ե., 1967: Էնգելս Ֆ., Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսո– փայության վախճանը, Ե., 1972: Լենին Վ. Ի., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ., հ. 14: Նույնի, Փիլիսոփայական տետրեր, Երկ., հ. 38: KopH<J)opT M., Hayica iipothb nAeann3Ma, nep. c amvi., M., 1957; Botomojiob A.C., HeMeuKasi 6yp- 5Kya3Ha« վայւօշօվա.» nocjie 1865 ro^a, M., 1869; Ն ու յ ն ի, AHrjiHHcicaH 6yp?Kya3HaH Փ^յւօշօՓ^ XX BeKa, M., 1973; Նույնի,, BypHcya3Ha5i Փ^յւօշօՓ™1 CEIA XX BeKa, M., 1974; Ky3Heu;oB B.H., Opami,y3CKa.H 6ypHcya3Haai Փ*աօշօՓաւ XX BeKa, M., 1970; CoBpeMeHHaa 6yp^cya3Ha« Փ*աօշօՓաւ> M., 1972. Համ. Գևոբգյան ԻԴԵՆ (Eden) Անտոնի, լորդ է յ վ ո ն (Avon) (1897–1977), անգլիական պետա– կան գործիչ, պահպանողական կուսակ– ցության ղեկավարներից: 1940–45-ին՝ ար– տաքին գործերի մինիստր: Մասնակցել է Թեհրանի (1943), Ղրիմի և Պոտսդամի (1945) կոնֆերանսներին: 1951 – 55-ին Ի. պրեմիեր մինիստրի տեղակալ էր և ար– տաքին գործերի մինիստր, 1955–57-ին՝ պրեմիեր մինիստր և պահպանողական կուսակցության ղեկավար: Մեծ նշանա– կություն է տվել Մեծ Բրիտանիայի գա– ղութային դիրքերի պահպանմանը: ի. Եգիպտոսի դեմ 1956-ի անգլո–ֆրանս– իսրայելական ագրեսիայի նախաձեռնող– ներից էր, որի ձախողումից հետո ստիպ– ված էր հրաժարական տալ և հեռանալ քաղ. ասպարեզից: Գրկ. TpyxaHOBCKHH B. ., Ahtohh HfleH, M., 1976.

ԻԴԵՈԼՈԳԻԱ, տես Գաղափարախոսու– թյուն:

ԻԴԵՈՄՈՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ (<հուն. I8ea–գաղափար և լատ. mo– tor – շարժման մեջ դնող), նյարդային ազդակներ, որոնք ապահովում են հա– մապատասխան օրգանների շարժումը: Ի. գ. տերմինն առաջարկել է XIX դ. անգլիա– ցի ֆիզիոլոգ և հոգեբան Ու. Կարպենտե– րը: Ի. գ–յամբ առաջացող շարժումները հաճախ աննկատելի են սովորական աչքի համար և կարող են գրանցվել միայն հատուկ սարքի՝ էլեկարամիոգրաֆի մի– ջոցով: Ի. գ. օգտագործվում է «մտքերի ընթերցման» և պսիխոախտորոշման հա– մար: ԻԴԻ ԱՄԻՆ ԴԱԴԱ (ն. էդուարդ), լիճ Արևելյան Աֆրիկայում, Զաիրի և Ուգան– դայի սահմանում: Ունի տեկտոնական ծագում: Դտնվում է 913 մ բարձրության վրա: Մակերեսը 2150 կմ2 է, խորությունը՝ 111 մ: Սեմլիկի գետով միանում է Մոբու– տու Մեսե Սեկո լճին:

ԻԴԻԼԻԱ, տես Հովվերգություն: ԻԴԻՇ, Եվրոպայում (նաև՝ ՍՍՀՄ–ում), Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում և Իսրայելում ապրող հրեաների մի մասի լեզուն: Պատկանում է արմ–գերմ. լեզու– ների խմբին: խոսողների թիվը՝ մոտ 4 մլն (մինչև երկրորդ համաշխարհային պա– տերազմը՝ 11 – 12 մլն): Կազմավորվել է XII-–- XIII դդ. վերին–գերմ. բարբառների հիմքի վրա՝ սեմական (եբրայական, արա– մեական), մասամբ սլավոնական տարրե– րով, որոնք հիմնականում վերաբերում են հնչյունաբանությանն ու շարահյուսական կառուցվածքին: Առկա է 5 ձայնավոր, 21 բաղաձայն: Ձայնորդները որոշակի դիրքում վանկարար են: Շեշտը սովորա– բար առաջին վանկում է: Դոյականին բնորոշ են սեռի, թվի, որոշյալ–անորոշի, հոլովի կարգեր: Բայն ունի հարուստ ար– տահայտություն: Կան բարբառային տար– բերակումներ: Դրական լեզուն միասնա– կան է: Դործածում է սեմագիր հրեական այբուբեն: Դրության ուղղությունը՝ աջից ձախ:

ԻԴԻՈՄ, տես Դարձվածք:

ԻԴԻՈՄԱՏԻԿԱ, տես Դարձվածաբանու– թյուն :

ԻԴԻՈՄՈՐՖՈՒԹՅՈՒՆ (< հուն. ISCo^ – սեփական, յուրահատուկ և ւ–ւօթփ՜Դ – ձև), միներալների ունակությունը բյուրեղա– յին նյութում առաջացնելու իրենց յուրա– հատուկ բյուրեղագիտական ձևը՝ կախված նյութի բյուրեղացման հատկությունից: Միներալների Ի–յան բնորոշ օրինակ են դաշտային սպաթների, ամֆիբոլների կամ պիրոքսենների ներփակումները պորֆի– րային ապարներում:

ԻԴԻՈՍԻՆԿՐԱԶԻԱ (<հուն. 18tog – սե– փական, յուրահատուկ և cruvxpaiaa – խախտում), օրգանիզմի հիվանդագին ռեակցիա այնպիսի գրգռիչների հանդեպ, որոնք մարդկանց մեծ մասի մոտ ախտա– բանական երևույթներ չեն առաջացնում: Հիմքում ընկած է վեգետատիվ նյարդա– յին համակարգի բնածին գերզգայունու– թյունը որոշ նյութերի նկատմամբ: Ի տար– բերություն աչերգիայի, Ի. կարող է զար– գանալ նաև գրգռիչների հետ առաջին շփումից հետո: Դրգռիչներ կարող են լինել քիմ. պարզ միացությունները, սնըն– դամթերքը (ձու, ձուկ, կաթ, միս, մորի, խավիար), դեղանյութերը (ամիդոպիրին, անտիբիոտիկներ, սուլֆանիլ–ամիդային պատրաստուկներ), որոշ բույսերի ծաղ– կափոշին, միջատների թույնը, արևի ճա– ռագայթները, ցածր ջերմաստիճանը ևն: Գրգռիչների հետ շփումից անմիջապես հետո գլխացավ է սկսվում, բարձրանում է ջերմությունը, երբեմն առաջանում են հո– գեկան գերգրգռվածություն, ստամոքս– աղիքային համակարգի խանգարումներ (սրտխառնոց, լույծ, փսխումներ), հևոց, հարբուխ, մաշկի և լորձաթաղանթների այտուց, եղնջացան: Սովորաբար երևույթ– ներն արագ անցնում են, սակայն երբեմն կարող են տևել մի քանի օր: Բ ու ժ ու մ ը. գրգռիչ գործոնի հետագա ազդեցության կանխում, օրգանիզմի բար– ձըր ռեակտիվականությունն իջեցնող մի– ջոցներ:

ԻԴՐԻՍԻ, ա լ–Ի դ ր ի ս ի (երբեմն՝ էդ– րիսի), Աբու Աբդալ–լահ Մուհամմեդ իբն Մուհամմեդ (1100, Մեութա, Մարոկկո – 1161 կամ 1165, Սեութա), արաբ աշխար– հագրագետ, ճանապարհորդ: Սովորել է Կորդովայում (Իսպանիա): Պորտուգալիա– յում, Ֆրանսիայում, Անգլիայում և Փոքր Ասիայում ճանապարհորդելուց հետո 1138-ից ապրել է Պալերմո սիցիլիական թագավոր Ռոջեր H-ի (կառավարել է 1130–54) արքունիքում: Վերջինիս հանձ– նարարությամբ կազմել է աշխարհի քար– տեզը: Աշխատությունները Եվրոպայի և Աֆրիկայի պատմության, աշխարհագրու– թյան պատմության արժեքավոր աղբյուր– ներ են, բովանդակում են հետաքրքրա–