Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նկարում` Սմոլնի

Նկարում` Հրապարակ Նարվայի դարպասների մոտ

Նկարում` Դվորցովայա հրապարակը

Նկարում` Դեկաբրիստների հրապարակը

ներում ստեղծվել է քաղաքային ագլոմերացիա (մոտ 60 քաղաքային բնակավայր), որտեղ գտնվում են Լ–ի արդ. արբանյակները (Կոլպինոն ևն), քաղաք–առողջարանները (Զելենագորսկը են), գիտական կենտրոնները (Պուլկովո) և համաշխարհային ճանաչում ունեցող քաղաք–թանգարանները (Պետրոդվորեց, Պուշկին, Պավլովսկ ևն):

Պատմական ակնարկ. Լ–ի տերիտորիան IX–X դդ. պատկանում էր նովգորոդցիներին, XII դ. վերջից դարձավ օտարերկրյա նվաճողների հավակնությունների առարկա: XVII դ. սկզբին շվեդները տիրացան Նևայի ափերին և հիմնեցին Նիենշանց ամրոցը, որը 1703-ին գրավեցին ռուս զորքերը (տես Հյուսիսային պատերազմ 1700–21): Պետրոս I-ը նույն թվականին Զայաչի կղզում հիմնադրեց Սանկտ–Պիտեր–Բուրխ (հետագայում՝ Պետրոպավլովյան) ամրոցը, Բերյոզովի (Պետրոգրադյան) կղզում՝ նավահանգիստ, 1703–04-ին՝ Կրոնշլոտ (1723-ից՝ Կրոնշտադ) և Ադմիրալտեյսկայա ամրոցները: Պետերբուրգի հիմնադրումով ավարտվեց Բալթիկ ծով դուրս գալու Ռուսաստանի դարավոր պայքարը: 1712-ին Պետերբուրգը դարձավ Ռուսաստանի մայրաքաղաքը: XVIII դ. 1-ին քառորդից այստեղ գործում են գիտական հիմնարկներ և ուս. հաստատություններ, հրատարակվում թերթեր և հանդեսներ: XIX դ. 1-ին քառորդում առաջացան դեկաբրիստների գաղտնի կազմակերպությունները, 40-ական թթ. պետրաշևականների խմբակը, 1859–61-ին՝ «Զեմլյա ի վոլյա» գաղտնի ընկերությունը: 1878–80-ին գործում էր «Նարոդնայա վոլյայի» գործադիր կոմիտեն: 1861-ի գյուղացիական ռեֆորմից հետո Պետերբուրգի տնտեսությունն սկսեց արագորեն զարգանալ կապիտալիստական ուղիով: Մինչռեֆորմյան երկաթուղիներին (1843–1851-ին՝ Պետերբուրգ–Մոսկվա) ավելացան նորերը: Աճեց բնակչության թիվը (1917-ին՝ 2,5 մլն), բանվոր դասակարգը (1917-ին՝ շուրջ 500 հզ.), որը առաջատար դեր ստանձնեց ռուս, հեղափոխական շարժման մեջ: 1880-ական թթ. առաջացան մարքսիստական առաջին խմբակները: 1895-ին Վ. Ի. Լենինը հիմնադրեց Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը»: 1902-ի ամռանը ստեղծվեց ՌՍԴԲԿ–ի Պետերբուրգի կոմիտեն: 1905-ի հունվ. 9-ի դեպքերով սկսվեց Ռուսաստանում բուրժուադեմոկրատական առաջին հեղափոխությունը: Պետերբուրգը Մոսկվայի հետ նախաձեռնեց 1905-ի Հոկտեմբերյան համառուսսատանյան քաղ. գործադուլը, որի ընթացքում ստեղծվեց Պետերբուրգի բանվորների դեպուտատների սովետը: 1917-ի Փետրվարյան հեղափոխության հաղթանակից հետո Պետրոգրադը իշխանության երկու մարմինների՝ Բանվորների ու զինվորների դեպուտատների Պետրոգրադի սովետի և բուրժ. ժամանակավոր կառավարության նստավայրն էր: 1917-ի փետրվար–հոկտեմբերին քաղաքում տեղի ունեցան համապետական նշանակություն ունեցող մեծ իրադարձությունները (տես Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն): Պետրոգրադը սովետական պետության մայրաքաղաքն էր 1917-ի հոկտ. 28 (նոյեմբ. 8)-ից մինչև 1918-ի մարտի 19-ը: 1918-ի փետրվարին այստեղ կազմավորվեցին կարմիր բանակի առաջին կանոնավոր զորամասերը: 1918–1920-ին քաղաքի աշխատավորները հերոսաբար մարտնչեցին Կոլչակի, Ցուդենիչի զորքերի դեմ: 1919-ի դեկտ. 5-ին Պետրոգրադը պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով: Պետրոգրադցիները մասնակցեցին 1921-ի Կրոնշտադի հակասովետական խռովության ջախջախմանը: Լենինի մահից հետո քաղաքը կոչվեց Լենինգրադ: Կուսակցական կազմակերպությունների ղեկավարությամբ (1926–34-ին մարզկոմի առաջին քարտուղար Ս. Կիրով) լենինգրադցիները մեծ ներդրում կատարեցին երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման գործում: 1940-ին քաղաքի համախառն արտադրանքը 1913-ի մակարդակը գերազանցեց 12,3 անգամ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) լենինգրադցիները հերոսություն հանդես բերեցին (տես Լենինգրադի ճակատամարտ 1941–44): Լ–ի քաջարի պաշտպանությունը տևեց 872 օր: Հաստատվեց «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, որին արժանացավ շուրջ 930 հզ. մարդ: 1945-ին քաղաքը պարգևատրվեց Լենինի շքանշանով: Բնակչության անձնվեր աշխատանքի շնորհիվ մինչև 1947-ը Լ. ստացավ իր նախկին տեսքը, իսկ մինչև 1949-ը վերականգնվեց արդյունաբերության մինչպատերազմյան մակարդակը: 1957-ին արժանացավ Լենինի երկրորդ շքանշանի, 1965-ին՝ «Ոսկե աստղ» մեդալի, իսկ 1967-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի:

Տնտեսությունը: ՍՍՀՄ ժողտնտեսության համակարգում Լ. գրավում է բացառիկ կարևոր տեղ: Մոսկվայից հետո երկրորդ արդ. կենտրոնն է, գիտատեխ. առաջընթացի առաջատար կենտրոնը, արդ. կադրերի դպրոցը, ՍՍՀՄ ժողտնտեսության ճյուղերը տեխ. միջոցներով վերազինողը: Արդյունաբերության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է (տալիս է քաղաքի արդ. արտադրանքի մոտ 40 %-ը), հատկապես՝ նավաշինությունը, էներգամեքենաշինությունը, սարքաշինությունը էլեկտրոնային և ռադիոտեխ. արդյունաբերությունը, հաստոցաշինությունը: Բանվորների կեսը մետաղագործ է: Լ. երկրի նավաշինության գլխավոր կենտրոններից է (Բալթիյսկ, Ադմիրալտեյստվոյե գործարանները): Հայտնի է մեքենաշինական ձեռնարկությունների (Ս. Մ. Կիրովի անվ. «էլեկտրոսիլա», ՍՄԿԿ XXII համագումարի անվ. մետաղի, Վ. Ի. Լենինի անվ. Նևսկու «Ռուսական դիզել» գործարաններ) արտադրանքը: Յուրացված է 800 հզ. կվտ հզորությամբ շոգե, 500 հզ. կվտ՝ հիդրավլիկ և 100 հզ. կվտ՝ գազատուրբինների արտադրությունը: Կարևորագույն ձեռնարկություններից են էլեկտրատեխնիկական, ռադիոտեխնիկական և էլեկտրոնային արդյունաբերության գործարանները («էլեկտրաապարատ», «Սվետլանա» ևն): Զարգացած է սարքաշինությունը: Ծանր մեքենաշինության ձեռնարկություններից (արմատապես վերակառուցվել են հին գործարանները) առավել մեծերն են Կիրովի և Իժորայի գործարանները: Լ. հայտնի է նաև հաստոցաշինությամբ, տրիկոտաժի, կոշիկի, ծխախոտի, պոլիգրաֆիական և այլ արդ. սարքավորումների արտադրությամբ: Քաղաքի արդ. արտադրանքի մոտ 6–7%-ը տալիս է քիմ. արդյունաբերությունը (սինթետիկ նյութեր, դողեր, ռետինա–տեխ. իրեր ևն): Թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերի որոշ ձեռնարկություններ («Սկորոխոդ», «Կրասնոյե զնամյա» ֆաբրիկաներ) երկրի խոշոր ձեռնարկություններից են: Արմատական վերակառուցման է ենթարկվել վառելիքաէներգետիկ տըն–