Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րամասերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերա– բեմում և ռազմ, շրջաններում: Կ., որպես կանոն, պայմանավորում է ողշ սպառա– զինության, ռազմ, նավերի ու ինքնաթիռ– ների, ամրոցների, ամրացված ռազմա– կետերի և ռազմ, գույքի հանձնումը հա– կառակորդին, իսկ անձնակազմը հաղթո– ղին է հանձնվում որպես գերի: 2. Միջազ– գային իրավունքում՝ զինված պայքարի դադարեցումը և պատերազմող պետու– թյան զինված ուժերի հանձնումը հաղ– թող կողմին: Որպես կանոն, Կ–ի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղ., տնտ., ռազմ, են) պարտված կողմի վրա: Անվերապահ Կ. սովորաբար կընք– վում է հակառակորդի ռազմ, ուժերի լրիվ ջախջախման ժամանակ, երբ պարտված պետությունը ճանաչում է այդպիսի՛ ջախ– ջախումը և հանձնում ամբողջ զինված ուժերը: Հաղթող կողմը կարող ՝է պարտ– ված պետության գերագույն իշխանությու– նը ժամանակավորապես վերցնել իր ձեռ– քըն ու հաստատել օկուպացիոն ռեժիմ (տես Օկուպացիա): Անվերապահ Կ–ի օրինակ է հիտլերյան Գերմանիայի ու ճապոնիայի Կ.՝ երկրորդ համաշխարհա– յին պատերազմի վերջում:

ԿԱՊԻՑՍ Պյոտր Լեոնիդովիչ [ծն. 26.6 (8.7).1894, Կրոնշտադտ], սովետական ֆի– զիկոս, ակադեմիկոս (1939), ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1957-ից): Մո– ցիալիստական աշխատանքի հերոս (1945): Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկա– կան ինստ–ը (1918): 1921-ին գիտական գործուղման է մեկնել Մեծ Բրիտանիա: 1924–32-ին եղել է Կավենդիշի լաբորա– տորիայի դիրեկտորի տեղակալը, 1930– 1934-ին՝ Քեմբրիջի Մոնդի անվ. լաբորա– տորիայի դիրեկտորը: 1935–46-ին ե 1955-ից՝ ԱՍՀՄ ԳԱ ֆիզիկական պրոբլեմ– ների իր հիմնադրած ինստ–ի դիրեկտորը: 1920-ին Ն. Ն. Սեմյոնովի հետ առաջար– կել է ատոմային փնջերում ատոմների մագնիսական մոմենտների որոշման մե– թոդ: 1924-ին առաջարկել է գերհզոր մագ– նիսական դաշտերի ստացման իմպուլսա– յին մեթոդը և ստեղծել մի տեղակայանք, որի օգնությամբ ուսումնասիրել է (1928) ուժեղ մագնիսական դաշտերում մի շարք մետաղների էլեկտրական դիմադրության գծային կախումը դաշտի լարվածությունից (Կապիցայի օրենք): 1934-ին նախագծել է ադիաբադ մեթոդով մեծ քա– նակությամբ հելիում հեղուկացնելու տե– ղակայանք: 1939-ին մշակել է օդի հեղու– կացման տուրբոդետանդերային նոր մե– թոդ և կառուցել մեծ քանակությամբ հե– ղուկ թթվածնի ստացման հզոր տեղակա– յանք: Հետազոտել է հեղուկ հելիումի հատկությունները և 1938-ին հայտնագոր– ծել գերհոսունության երևույթը: 1950– 1955-ին մշակել է նոր տիպի գերբարձրհա– ճախային գեներատորներ (պլանոտրոն և նիգոտրոն) և հայտնաբերել, որ բարձր– հաճախային պարպման դեպքում խիտ գա– զերում գոյանում է կայուն պլազմային թելիկ, որում էլեկտրոնների ենթադրելի ջերմաստիճանը 105–106K է: Այդ աշխա– տանքը (հրապարակվել է 1969-ին) հետա– զոտությունների նոր ուղղություն է բացել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման բնագավառում: Կ. Լոնդո– նի թագավորական ընկերության (1929), ԱՄՆ–ի ազգային ԳԱ (1946), Դանիայի թագավորական ԳԱ (1946), Շվեդիայի թագավորական ԳԱ (1966) և մի շարք այլ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է: Արժանացել է նոբելյան (1978) և ԱԱՀՄ պետ. մրցանակ– ների (1941, 1943): Պարգևատրվել է Լենինի 5 շքանշանով: Երկ. 3KcnepHMeHT. TeopHH. IIpaKTOTca* OraTbH, BbiCTyimeHHH, 2 H3a., ncnp. h flon., M., 1977. Գրկ. A ji e k c e e b c k h h H. E., IleTp JIeoHH,noBHq Kaimu,a, «YcnexH 4)H3HqecKHX Hayic», 1964, t. 83, b. 4 (ունի մաաենագիա. ցանկ): ԿԱՊ ԼԱՆ (Kaplan) Վիկտոր (27.11.1876, Մյուրցուշլագ – 23.8.1934, Ունտերախ), ավստրիացի ինժեներ, հիդրոտուրբինների կոնստրուկտոր: Մշակել է դարձաթիակա– վոր առանցքային ռեակտիվ տուրբինի կոնստրուկցիան (տես Դարձաթիակավոր հիղրոաուրրին): ԿԱՊ–ԿՈՀ, տես Մեծ Կովկաս:

ԿԱՊՈՆ–ԿԱՊԱՆ, հայաբնակ գյուղ Թուր– քիայում, Տրապիզոնի վիլայեթի Ագչեա– պատ (Պլատանա) գավառակում:tXXtդ. սկզբին ուներ 22 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Գյուղում կար քարաշեն եկեղեցի (Ս. Սարգիս, հիմնվել էր 1875-ին) և վարժարան: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ և զոհվել բռնագաղթի ճանապար– հին, փրկվել են ընդամենը երկու հոգի: Ն. Թոռրսքյան

ԿԱՊՈՍԻ ԴՊՐՈՑ, հայ գրչության և ուսում– նառության կենտրոն: Գործել է համանուն վանքում (Երզնկայից արևմուտք, Գոհա– նամ լեռան ստորոտին): Վանքը հիմնա– դրվել է XII դ., գրչության արվեստը ծաղ– կել է XIII-XV դդ. (XIII դարից հայտնի երկու ձեռագրի ընդօրինակություն): Կ. դ. համբավ է ձեռք բերել հատկապես XIV դ. վերջերից, երբ րաբունապետ է եղել Տա– թևի համալսարանի սան Գևորգ Երզնկա– ցին, որին այստեղ էր ուղարկել իր դաս– ընկեր և համալսարանի րաբունապետ Գրիգոր Տաթևացին: Կ. դ–ում ուսանելու էին գալիս Հայաստանից և այլ վայրերից: Հակոր Ղրիւէեցին այստեղ հմտացել է տո– մարագիտության մեջ և հետագայում այդ առարկան դասավանդել նույն, ապա՝ Մե– ծոփա վանքի դպրոցում: Գևորգ Երզնկա– ցու մահից հետո (1416) մի քանի տաս– նամյակ անշքացել է Կ. դ., բայց վերստին ծաղկել և համալսարան է դարձել Հովհան– նես Համշենցու րաբունապետության օրոք: Հովհաննես քաջ հռետորի անխոնջ գոր– ծունեությամբ և Ներսեսի առաջնորդու– թյամբ Կապոսի վանքը իրեն է ձգել ուսում– նատենչ անձանց: Հովհաննես Համշեն– ցուն հաջորդել են (1497) իր սաներ Ներ– սեսն ու Ատեփանոսը: Կապոսի վանքում են ընդօրինակվել Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ. Մատենադարանում պահվող JSRJST» 114, 620, 2074, 2487, 5364, 3487 (Հակոբ Ղրիմեցու ժողովածուն, 1389), 2074 (Քարոզգիրք, 1416), 3275 (Լուծմունք, 1494, գրիչ՝ Մաղաքիա Բաբերտացի) ձե– ռագրերը: Ընդօրինակությունների մի մասն էլ պահվում է Երուսաղեմի և Վիեն– ււայի մատենադարաններում: Գրկ. Ոսկյան Հ., Բարձր Հայքի է1անքե– ևը, Վնն., 1951: Ա. Մաթևոսյան ԿԱՊՊ էուգեն Արթոէրովիչ [ծն. 13(26).5. 1908, Աստրախան], Էստոնացի սովետա– կան կոմպոզիտոր և հասարակական գոր– ծիչ: ԱՍՀՄ ժող. արտիստ (1956): ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1944–66-ին Էստոնական ՍՍՀ կոմպոզիտորների միության նախա– յգահ: Կ. Էստոնական սովետական առա– ջին օպերայի («Վրիժառության կրակներ», j 1945), բալետի («Կալեվիպոեգ», 1947), մանկական օպերայի («Ձմեռային հե– քիաթ», 1958) հեղինակն Է: ՍԱՀՄ պետ. մրցանակների դափնեկիր (1946, 1949, 1952): ԿԱՊՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, Ախուրյան գետի ձախ ափին, I շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա– տիկի, կերային կուլտուրաների, շաքարի Կապս ճակնդեղի, բանջարեղենի մշակությամբ և անասնապահությամբ: Ունի ութամյա դըպ– րոց, կուլտուրայի տուն, գրադարան: Կան սև տուֆի հանքեր: Հիմնադրել են Բայա– զետից եկածները, 1820-ին:

ԿԱՊՎԱԾ ՇՂԹԱՆԵՐ տատանողա– կան, միմյանց հետ փոխազդող պարզ աաաանողական համակարգերի միակցու– թյուն, որի հաճախային վարքը (ռեզոնան– սային երևույթները) կարող է զգալիորեն տարբերվել բաղկացուցիչ համակարգերի վարքից: Կ. շ–ի օրինակ են կապված ճո– ճանակները, կամերտոնները, Էլեկտրա– կան տատանողական կոնտուրները, պինդ մարմնի կապված մոլեկուլները ևն: Կ. շ–ի բաղկացուցիչ որևէ համակարգի տատա– նումները նույնպիսի տատանումներ են առաջացնում նաև մյուս համակարգերում, ու եթե դրանցից յուրաքանչյուրն ունի ազատության մեկ աստիճան (միառեզո– նանս է), ապա կապված շղթան արդեն ազատության բազմաթիվ աստիճաններ ունեցող (բազմառեզոնանս) համակարգ է: Բաղկացուցիչ համակարգերի միջև կապը կարող է թույլ կամ ուժեղ լինել: Թույլ կապի դեպքում բաղկացուցիչ համակարգե– րի փոխազդեցությունը էական փոփոխու– թյուն չի մտցնում Կ. շ–ի արդյունարար հա– ճախային բնութագրի մեջ. վերջինս կարե– լի է վերլուծել՝ օգտվելով գրգռման տեսու– թյան մասնավոր դեպքից: Ուժեղ կապի դեպքում արդյունարար հաճախային բնու– թագրի վարքը էապես փոխվում է, և ճըշ– գըրիտ հաշվարկը բարդանում է: Ռադիոտեխնիկայում առավել տարած– ված է միմյանց հետ կապված երկու տա– տանողական կոնտուրների համակարգը: Կախված կապն իրականացնող պարա–