Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են նաև բառերի քերականական կոնկրետ հատկանիշների ճշտմանը, բառույթների ձեավորմանը: Մինչե արդի կետադրական կանոնների արմատավորումը կիրառվել են զանազան ինքնատիպ նշաններ: Հա– յերենի Կ–յան պատմությունն սկսվում է V դարից՝ Դիոնիսոս Թրակացու «Քերակա– նական արվեստ» երկի թարզմանությամբ: Աշխարհաբարում ավելի են կայունանում Կ–յան նշանների գործածության սահման– ներն ու սահմանումները՝ հատկապես Ա. Այտընյանի և Մ. Աբեդյանի ջանքերով: Կ–յան նշանների համակարգը լեզունե– րում՝միօրինակ չէ: Հայերենում, ռուսերե– նում բարդ ստորադասական նախադասու– թյան համապատասխան շաղկապներից ու հարաբերական բառերից առաջ դըր– վում է ստորակետ, մինչդեռ, ասենք, անգլ–ում, ֆրանս–ում չի դրվում: Անմի– օրինակություն կա զեղչված անդամների, բացահայտիչ–բացահայտյալի, տրոհվող լրացումների և այլ շարահյուսական միա– վորների Կ–յան հարցում: Բութ նշանը, որը մինչե XIII դ. եղել է առոգանության նշան, կա միայն հայերենում: Հայերենի վերջակետը շատ լեզուներում հանդես է գալիս որպես միջակետ, իսկ միջակետը՝ որպես նախադասության ավարտի նշան՝ վերջակետ: Հարցականը և բացականչա– կանը հայերենում ունեն յուրահատուկ գծագրական պատկեր և դրվում են նախա– դասության որոշակի անդամի որոշակի վանկի ձայնավորի վրա: Բացահայտու– թյան նշանները գրեթե բոլոր լեզուներում գործածվում են նույն դիրքում, նույն նպա– տակով: Գրկ. Տ ա շ յ ա ն Հ., Ակնարկ մը հայ հնա– գրության վրա, Վնն., 1898: Ջ ա հ ու կ - յան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միշնադարյան Հա– յաստանում, Ե., 1954: Խաչերյան Լ., «Գրչության արվեստի» լե զվակ ան–ք և ր ա կ ա– նական տեսությունը միշնադարյան Հայաս– տանում, Ե., 1962: Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965: Աճաոյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 6, Ե.ք 1971: Մխիթարյան Հ., Հայերե– նի կետադրության համառոտ պատմություն, Ե., 1972: Վ. Ավագյան,

ԿԵՏԱԴԱ&, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, Ավազի վիլայեթի Եվդոկիա գավա– ռում: XX դ. սկզբին ուներ 308 (30 ընտա– նիք) բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկեղեցի (Ա. Սարգիս): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿԵՏԱՉԱՓ ՄԵՔԵՆԱ, քանդակագործու– թյան տեխնոլոգիայում կիրառվող չափիչ գործիք, որով բնօրինակը կրկնօրինակե– լիս ստուգում են համամասների ու ծա– վալների ճշտությունը: Կ. մ–ի գործողու– թյունը հիմնվում է տարածաչափական սկզբունքի վրա: Կ. մ. կիրառվում է նաե գիպսե բնօրինակը քարի փոխադրելիս:

ԿԵՏԱՎՈՐ ՄԱՆ ԵՂԱՆԱԿ, կետագիծ (գերմ. punktiren – կետերով նշել, < լատ. punctum – կետ), մետաղի վրա (առավե– լապես պղնձի) խորը փորագրման եղա– նակ: Կ. ե–ով պատկերներ են ստեղծվում կամ անմիջականորեն թիթեղյա շերտի, կամ էլ թթվակայուն մակերեսի վրա (հե– տագա կետագծման համար)՝ տարբեր մեծության և խորության կետերով: Կ. ե–ով ստեղծված փորագրությունները առանձ– նանում են լուսաստվերի փափկությամբ ու մեղմությամբ: Կ. ե., որը հայտնի է դեռես XV դ. վերջից և տարածվել է XVIII դ., հիմնականում կիրառվել է գեղանկարը գունավոր կամ սե ու ճերմակ վերարտա– դըրելու նպատակով:՝

ԿԵՏԳՈհՏ (անգլ. catgut, բառացի՝ լար), թելեր, մշակվում են մանր եղջերավոր անասունների աղիքներից: Կ. վիրաբուժա– կան կարանյութ է: Օգտագործվում է ներքին կարերի համար՝ վիրահատու– թյան ժամանակ արյան անոթները կապե– լու նպատակով: 7–30 օրվա ընթացքում ներծծվում է հյուսվածքներում:

ԿԵՏԵՆ, կարբոմեթիլեն, CH2= = C=0, չհագեցած օրգանական միացու– թյուն, կեւոենների շարքի առաջին անդա– մը: Հալման ջերմաստիճանը՝ –134,6°C, եռմանը՝ –41°C: Թունավոր գազ է: Կա– յուն է – 80°Շ–ում, 0°0ում Կ. ինքնա– բերաբար դիմերվում է դիկետենի: Շար– ժունակ ջրածնի ատոմ ունեցող միացու– թյունների՝ ջրի, սպիրտների, թիոսպիրտ– ների, ամինների, թթուների հետ առա– ջացնում է ացետիլացման նյութեր: Հեշ– տությամբ միանում է ալդեհիդներին և կետոններին՝ առաջացնելով տեղակալ– ված (Յ–պրոպիոլակտոններ: Արդյունաբե– րության մեջ Կ. ստացվում է քացախաթթվի կամ ացետոնի ջերմային քայքայմամբ՝ a-հալոգենկարբոնաթթուների հալոգեն ան– հիդրիդներից հալոգեն պոկելով (Կ–ների ստացման ընդհանուր եղանակ)՝ Zn RR՝CXCOX ^ RR՝C=C=0+ZnX2: Կիրառվում է ացետիլթաղանթանյութի, p-պրոպիոլակտոնի, քացախաթթվի ան– հիդրիդի և այլ նյութերի ստացման հա– մար:

ԿԵՏԵՐ, կ և տանմաններ (Ceta– cea), ջրային կաթնասունների կարգ: Հըս– կա չափերի (1,2–33 մ) կենդանիներ են: Մարմինը մերկ է, իլիկանման և աննկա– տելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով: Առջեի վերջավորությունները վեր են ածվել լո– Կետեր. 1.ֆինվալ, 2. կապույտ, 3. սեյ– վալ ղակների, ետինները անհետացել են: Մազածածկը, քրտ ինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զար– գացել: Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսա– կարար քաշը և պաշտպանում ջերմային կո– րուստներից: Քթանցքերը ծածկված են փա– կաններով: Թոքերը խիստ առաձգական են: Կմախքը սպունգանման է, ողնաշարը սըր– բոսկր չունի: Կողերը 17 զույգ են, սակայն կրծոսկրի հետ միացած են 1 –11 զույգը: Մկաններում շատ էէիոգչոբին են պարունա– կում և երկար ժամանակ կարող են ջրում սուզված մնալ: Լավ զարգացած են լսողու– թյունը, համի, շոշավւելիքի և մաշկային զգացողությունը: Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները: Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն: Կ–ի կարգն ունի 2 ենթակարգ. անա– տամ Կ, կամ բեղավորներ, ունեն 3 ընտանիք, և ատամնավոր, Կ. ունեն 4 ընտանիք: Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանո– սում՝ Արկտիկայից մինչե Անտարկտիկա: ՍՄՀՄ–ում՝ 25 սեռ, 32 տեսակ: Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազ– մանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրա– նալու, ճարպ կուտակելու): Ատամնավոր Կ. սնվում են ձկներով, գլխոտանի Փափկա– մորթներով, անատամները՝ պլանկտոնա– յին խեցգետնանմաններով: Ատամների քանակը 2-ից մինչե 240 է: Ծնում են 1 խո– շոր ձագ: Սեռահասուն են 2–6 տարում, կյանքի տևողությունը 30–50 տարի է: Ապրում են ընտանիքով կամ հոտերով: Կ–ի նախնիները (հավանաբար կրեոդոնտ– ները) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ: Հայտնի են 127 սեռի բրածո Կ.: ԱԱՀՄ–ում բրածո Կ. գտնվել են ստորին օլիգոցենի շերտերում (Կովկա– սում) և վերին միոցենի շերտերում (Մոլ– դավիայում, Ղրիմում, Կովկասում): Կե– տորսության օբյեկտ են, որը կարգավո– րում է Միջազգային կետորսության հանձ– նաժողովը: Որոշ տեսակների միսը օգտա– գործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ:

ԿԵՏԻԿՅԱՆ Թովմաս (13.9.1876, գ. Կըր– ման, խոտորջուրի գավառ, Արեմտյան Հայաստան –13.5.1915, Կարին), հայ բանասեր, թարգմանիչ: 1893-ից սովորել է Վիեննայի Մխիթարյանների մոտ, 1895-ին դարձել միաբանության անդամ: 1901–06-ին խմբագրել է «Հանդես ամսօր–

ա»-ն
Ուսուցիչ է եղել Պոլսի և Կարինի

Մխիթարյան վարժարաններում: Կ. հոդ– վածներ է տպագրել «Հանդես ամսօր– յա» –ում («Պարսից աշխարհը ըստ Մտոյն Մովսիսի Խորենացվո Աշխարհագրու– թեան», 1902, JSP 12, «Ծաղկեփունջ», 1904, են): Կատարել է թարգմանություններ գեր– մաներենից (Հ. Մարկվարտ, «Հայ բդե– աշխք», 1903, Հ. Պետերսոն, «Հայերեն և դրացի լեզուները», 1907): Ս. Շտիկյան

ԿԵՏԼԻՆՍԿԱՏԱ Վերա Կազիմիրովնա (1906, Սեաստոպոլ –1979), ռուս սովե– տական գրող: ՍՄԿԿ անդամ 1927-ից: Ուշագրավ են նրա «Արիություն» (1938, հայերեն հրտ. 1959), «Այլ կերպ ապրել չարժե» (1960) և «Պաշարման մեջ» (1947, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1948, հայերեն հրտ. 1951) վեպերը: 1964-ին հրատարա–