Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վեկշիռը դրական է, գոլորշիացումը 3–6 անգամ գերազանցում է տարեկան տե– ղումների քանակին (մինչե 300 մմ): Մա– կերեսային հոսքն աղքատ է, գետերը հա– ճախ չորանում են: հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտու Կ–ում գերակշռում են բաց շագանակագույն և գորշ, մերձարևա– դարձային Կ–ում՝ գորշ շագանակագույն և տիպիկ մոխրագույն, արևադարձային Կ–ում՝ կարմրագորշ հողերը (տես Կիսա– անապատային հոդեր): Կ–ի լանդշաֆտին բնորոշ են նոսր, երբեմն՝ մոզաիկ հողա– բուսական ծածկույթը, սիզախոտերի, օշինդրների, բազմամյա խոտերի ու թփուտների համակցությունները: Բարեխառն գոտ ու Կ–ի զոնան առավել տարածված է Եվրասիայում: Զըգ– վում է Մերձկասպյան դաշտավայրից արլ.՝ մինչև Օրդոս սարավանդը, մոտ 10 հզ. կմ երկարությամբ, տեղ–տեղ՝ 500 կմ լայնու– թյամբ: հյուսիսային Ամերիկայում (ժայ– ռոտ լեռների նախալեռնային գոտում և Մեծ Ավազանի գոգավորություններում) այն ունի միջօրեական տարածում: Բարե– խառն գոտու Կ. կան նաև հարավային Ամերիկայի հվ–ում՝ Անդերից արլ., Պա– տագոնիայում: Մերձարևադար– ձային գոտ ու Կ. տարածված են Իրանական բարձրավանդակում, Արև– մտյան Ասիայում, հյուսիսային Աֆրիկա– յում, ժայռոտ լեռներում (հյուսիսային Ամերիկա), Ավստրալիայում (Ֆլինդեր– սում), Կառու սարավանդում (հարավա– յին Աֆրիկա), Անդերում (հարավային Ամերիկա), արևադարձային գ ո– տ ու Կ.՝ Աֆրիկայում (Աահարայից հվ., Նամիբում, Կալահարիից հս–արլ.), Արա– բական թերակղզում, Հնդկաստանում և Պակիստանում (Թար), Բրազիլական սա– րահարթի հս–արլ–ում (հարավային Ամե– րիկա), Կենտրոնական դաշտավայրում (Ավստրալիա): Կ. Անդրկովկասում տա– րածված են Կուր–Արաքսյան դաշտավայ– րում, հայկական ՍՍՀ–ում՝ Արարատյան դաշտում: Կ. հիմնականում օգտագործ– վում են որպես արոտավայրեր: հողագոր– ծությունը հնարավոր է միայն արհեստա– կան ոռոգման պայմաններում:

ԿԻՍԱԱՎՏՈՄԱՏ, մեքենա, ագրեգատ, որն ինքնուրույն կատարում է մեկ լրիվ աշ– խատանքային ցիկլ և արտաքին միջա– մըտություն պահանջում է միայն ցիկլի կրկնման համար: Օրինակ, մետաղահատ կիսաավտոմատ հաստոցը կատարում է նախապատրաստուկի մշակման ամբողջ ցիկլը և հաստոցի մշակման մեխանիզմը սկզբնական դիրքի է վերադարձնում ինք– նուրույն: Նախապատրաստուկը տեղա– դըրում, հաստոցը գործարկում և մշակված դետալը հանում է բանվորը:

ԿԻՍԱԹՓԵՐ, բազմամյա բույսեր, որոնց ընձյուղի վերականգնման բողբոջներ կրող ստորին մասերը փայտանում են և պահ– պանվում մի քանի տարի: Վերին մա– սերը՝ խոտային ընձյուղները, ամեն տարի չորանում են, և փոխարենը նորերն են գոյանում: Կ–ի բարձրությունը սովորա– բար 80 սմ է, հազվադեպ՝ 150–200 սմ: ՝՝Հարմարված են աճելու չոր վայրերում: Կ. բազմամյա խոտաբույսերից տարբեր– վում են նրանով, որ վերականգնման բող– բոջները, որպես կանոն, գտնվում են հողի մակերևույթից մի քանի սմ բարձր և շի– կացած հողում պաշտպանում են բույսին գերտաքացումից: Կ. են ուրցը, օշինդրը, գազը:

ԿԻՍԱՒՈհՍՐ, արդի հանրահաշվի հիմ– նական գաղափարներից: Կ. է կոչվում զուգորդական երկտեղանի գործողու– թյամբ օժտված բազմությունը: Մի կողմից Կ. կարելի է դիտել որպես խմբակերպի մասնավոր դեպք, մյուս կողմից՝ խմբի ընդհանրացում: Կ–ի պարզագույն օրինակ է բնական թվերի բազմությունը գումար– ման գործողության նկատմամբ: Կ–ի հե– տևյալ օրինակը որոշ իմաստով ամենա– ընդհանուրն է: Դիցուք՝ X-ը որևէ բազմու– թյուն է, Տ–ը՝ X-ն իր մեջ արտապատկե– րումների (ձևափոխությունների) որևէ հա– մախմբություն: Եթե կամայական երկու ձևափոխությունների հետ Տ–ը պարունա– կում է նաև հաջորդաբար կիրառման ար– դյունք հանդիսացող ձևափոխությունը, ապա Տ–ը այդպիսի գործողության նկատ– մամբ կազմում է Կ.: Կամայական Կ. իզո– մորֆ է ձևափոխությունների որոշակի Կ–ի: Կ–երի տեսությունը ֆունկցիոնալ անափզի, դիֆերենցիալ երկրաչափու– թյան, գրաֆների տեսության և մաթ. այլ ասպարեզների հետ կապվում է հատկա– պես ձևափոխությունների Կ–ի միջոցով: Եթե Տ–ը X բազմության (այբուբենի) բոլոր վերջավոր կարգավորված ենթա– բազմությունների (բառերի) համախմբու– թյունն է, և բառերի յուրաքանչյուր կար– գավորված զույգին համապատասխանեց– վել է դրանց համադրումից առաջացած բառը, ապա Տ–ը նշւիսծ երկտեղանի գոր– ծողության նկատմամբ կազմում է Կ., որը կոչվում է X այբուբենով ազատ Կ.: Կամայական Կ. որևէ ազատ Կ–ի հոմո– մորֆ պատկերն է: Կ–երի տեսությունը ուսումնասիրում է Կ–երի կառուցվածքը, դասակարգումը, ներկայացումները (մատրիցներով, օպե– րատորներով, ձևափոխություններով), Կ–երի հատուկ դասերը (պարզ, ինվերս, ինվոլյուտիվ, տոպոլոգիական ևն):

ԿԻՍԱԿ,Դ ի ս ա կ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, էրզրումի վիլայեթի Կիսկիմի գավառում: յխոտորջրի յոթ թաղերից մեկը: 1915-ին ուներ 434 (62 ընտանիք) հայ բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Կ–ում էր տեղավորված խոտորջրի առաջ– նորդարանը: Գյուղից հս. գտնվում էր Մ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին (կա– ռուցված 1770–80-ին, 1896–98-ին նրա տեղում կառուցվել է ավելի ընդարձակ, քարաշեն եկեղեցի): Կ. ուներ վարժարան: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչ– ները տեղահանվել են և բնաջնջվել: Կեն– դանի է մնացել ընդամենը 21 մարդ, որոնք բնակություն են հաստատել Կով– կասում և Ուկրսփնայում: Թ. Գևորգյան

ԿԻՍԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ, նյութերի լայն դաս, որոնք ըստ էլեկտրահաղորդակա– նության միջանկյալ տեղ են գրավում հա– ղորդիչների և դիէչեկարիկների շարքում: Կ–ի տեսակարար էլեկտրահաղորդակա– նությունը (a) սենյակային ջերմաստի– ճանում ընկած է 10~~10–106 օհմ՜^սմ՜1 միջակայքում, այն էապես կախված է նյութի կառուցվածքից, խառնուրդների տեսակից և քանակից, ինչպես նաև ար– տաքին պայմաններից (ջերմաստիճան, ճնշում, լուսավորում, տարրական մաս– նիկներով ռմբակոծում, էլեկտրական և մագնիսական դաշտերի առկայություն): Մետաղների (հաղորդիչներ) համեմատու– թյամբ Կ–ի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ ջերմաստիճանի բարձրացման հետ տեսակարար էլեկտրահաղորդակա– նությունը աճում է: Կ. կարող են լինել ինչպես բյուրեղային, այնպես էլ ամորֆ և հեղուկ նյութերը: Կ–ի շարքն են դասվում քիմ. որոշ տարրերի (սիլիցիում, գերմա– նիում, սելեն, թելուր, արսեն, ֆոսֆոր ևն) բյուրեղները, օքսիդների, սուլֆիդ– ների, սելենիդների և թելուրիդների մեծ մասը, որոշ համաձուլվածքներ, շատ մի– ներալներ ևն: Ըստ գոտիների աեսությանՀ T=0 K ջեր– մաստիճանում բյուրեղային Կ–ում մաս– նակիորեն լրացված գոտիներ չկան, իսկ EK արգելված գոտին մի քանի էլեկտրոն– ւխլտից մեծ չէ. ուստի Կ–ում ազատ լից– քակիրներ ի հայտ են գալիս, երբ դրանց էներգիա (օրինակ, ջերմային) է հաղորդ– վում: Լիցքակիրների առաջացման բնույ– թից կախված, տարբերում են երկու տե– սակի Կ.՝ սեփական ևխառնուր– դային (ավելի ճիշտ՝ սեփական և խառ– նուրդային հաղորդականության Կ.): Սե– փական Կ–ում (իդեալական, արատնե– րից զուրկ բյուրեղներ) T>0 դեպքում էլեկտրոնների մի մասը արժեքականու– թյան գոտուց տեղափոխվում է հաղորդա– կանության գոտի (նկ. 1). արժեքականու– թյան գոտում ազատվում են մակարդակ– ներ, որոնք կարող են զբաղեցվել այդ գո– ւռ ու այլ էլեկտրոններով: Այդպիսի թա– վւուր տեղերը կոչվում են խոռոչներ, արտաքին էլեկտրական դաշտում դրանք ուղղորդված շարժում են կատարում էլեկ– տրոնների շարժմանը հակառակ ուղղու– թյամբ, կարծես օժտված լինեն էլեկտրո– նի լիցքին հավասար դրական լիցքով: Այսպիսով, սեվւական Կ–ում արժեքական կապերի խզման հետևանքով ստեղծվում են հավասար քանակության էլեկտրոն– ներ և խոռոչներ՝ համապատասխանաբար հաղորդականության և արժեքականու– թյան գոտիներում: Խառնուրդ պարունակող Կ. կոչվում են խառնուրդային: Իրական Կ–ում (հատկա– պես ցածր ջերմաստիճաններում) լիցքա– կիրների, հետևաբար և հոսանքի բնույթը որոշվում է բյուրեղ ներմուծված խառնուրդ– ների տեսակով: Այսպես, եթե սիլիցիումի բյուրեղ է ներմուծվում Մենդելեևի պար– բերական համակարգի V խմբի որևէ տար– րի (օրինակ, արսենի) ատոմ, որն արտա– քին թաղանթում ունի հինգ արժեքական էլեկտրոն, ապա դրանցից չորսը կովա– լենտ կապի մեջ են մտնում Si-ի հարևան ատոմների հետ, իսկ հինգերորդը խառ– նուրդի դրական իոնի հետ գտնվում է թույլ կապված վիճակում (նկ. 2, ա): Բյու– րեղում այդպիսի խառնուրդի առկայու– թյունը հանգեցնում է արգելված գոտում տեղային (լոկալ) Ed մակարդակի առա– ջացմանը: Այն գտնվում է անմիջապես հա– ղորդականության գոտու տակ (նկ. 2, բ), քանի որ արսենի ատոմի իոնացման հա– մար անհամեմատ ավելի քիչ ակտիվաց–