Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խորաններով, լուսանցազարդերով և երկու տերունական պատկերներով («Մկրտու– թյուն» և «խաչելություն»): Ի տարբերու– թյուն վաղ շրջանի հայկական մանրա– նկարչությանը բնորոշ ծանր, մեծագլուխ ֆիգուրների՝ այստեղ պատկերվածները իրենց երկարաձիգ ձևերով, գեղանագ դիր– քով, րնդհանուր թեթևությամբ և նուրբ գծանկարով աղերսներ ունեն XI դ. բյու– գանդական մանրանկարչության հետ: Քրիստոսի խաչելության տեսարանում ֆի– գուրների դիրքը, դեմքերի խոր հուզական արտահայտությունը ապացուցում են, որ մանրանկարիչը ձգտել է ընդգծել պատումի ողբերգական կողմը: Այդպիսով Կ. որոշ առումով կանխել է այն նորամուծություն– ները, որոնք առկա են խաչելության պատ– կերագրության մեջ, ինչպես հայկական, այնպես էլ բյուգանդական XIII դ. ձեռա– գրերում: Կիլիկյան մանրանկարչության հիմնական առանձնահատկությունները ձևավորվել են XII դ. վերջին, որի դրսևո– րումներից է Կ–ի ստեղծագործությունը: Նա և նրա ժամանակակից Գրիգոր Մլիճե– ցին կիլիկյան մանրանկարչության մեջ մի նոր փուլ են նախանշում, որի հիմքի վրա հետագայում մշակվել է Կիլիկիայի մանրանկարչական դպրոցի ինքնատիպ, նրբագեղ ոճը: Գ^.Ազարյան Լ., Կիլիկյան մանրա– նկարչությունը XII–XIII ԴԴ„ Ե., 1964: Լ, Ազարյան.

ԿՈՍՏԱՆԴԻՆ (ծն. թ. անհտ.–1263), գուն– դըստաբլ, պայլ, թագավորահայր և ավագ պարոն Կիլիկյան Հայաստանում: Լևոն Բ Մեծ թագավորի քեռու՝ Պապեռոն բերդի տեր Վասակ իշխանի որդին: 1210-ից վա– րել է Հայոց բանակի գունդստաբլության (սպարապետության) գործակալությու– նը: 1216-ի հունվ. 25-ին Կապան բերդը պաշարած Իկոնիայի սելջուկյան թուրքերի դեմ Շողականի ճակատամարտում Կ–ի հե– ծելագունդը, օգնություն չստանալով Սիր Ադանի գլխավորած հետևակ զորաթևից, պարտվեց և մի շարք զորականների հետ գերեվարվեց: Լևոն Բ Մեծը 1219-ի սկզբին փրկագնով ազատեց Կ–ին և Սիր Ադան պայլի հետ կարգեց իր գահաժառանգ դստեր՝ Զաբելի խնամակալներ: Լևոն Բ–ի մահից (1219-ի մայիսի 2)հետոԿոռի– կոս բերդի տեր Վահրամ մարաջախտը (բանակի սպառազինման և պարենավոր– ման հրամանատար) և Ալիծի որդին՝ գա– հավեժ Ռուբեն–Ռայմոնդը, Տարսոնի հույ– ների աջակցությամբ փորձեցին զավթել Հայոց գահը: Կ. Ադանայի մոտ, ապա Տարսոնում հաղթեց ապստամբներին, Վահրամին մահապատժի ենթարկեց և բռնագրավեց նրա կալվածները, իսկ Ռու– բեն–Ռայմոնդին բանտարկեց Տարսոնում, որտեղ և նա մահացավ (1222): 1221-ին Կ. ասպարեզից հանեց նաև լատինամոլ Սիր Ադան պայլին և երկրի կառավարումը կենտրոնացրեց իր ձեռքում: Հովհաննես Զ Սսեցու մահից (1221) հետո Կ–ի առաջար– կով Հայոց կաթողիկոս օծվեց իր համա– խոհ և ազգական Կոստանդին Ա Բարձր– բերդցին (1221–67): Չհակառակելով հայ իշխանների մեծամասնության ցան– կությանը՝ Կ. 1221-ին 7-ամյա Զաբելի հետ պսակեց Անտիոքի դուքս Բոհեմունդ IV Միակնանու որդի Ֆիլիպին և նրան օծեց Հայոց թագավոր՝ պայմանով, որ վերջինս «հայենակ կենայր և զեկեղեցին և սեղանն հայենակ տանէր, և զամեն մարդ իւր իրաւունք պահէր» (Սմբատ Սպարա– պետ, Տարեգիրք, Վնտ., 1956, էջ 225): Սակայն Ֆիլիպը, դրժելով պայմանը, ըս– կըսեց արքունիք ներմուծել լատինական ծեսեր ու սովորույթներ, կալվածներ պար– գևեց յուրայիններին և հոր խորհրդով ար– քունի գանձերը, Լևոն Բ–ի ոսկյա թագը, գահը ուղարկեց Անտիոք: 1223-ին գումար– ված հայ աշխարհաժողովի որոշմամբ Կ. Ֆիլիպին բանտարկեց Թիլ Համդուն բերդում (որտեղ նա մեռավ) և երկրի կա– ռավարումը կրկին վերցրեց իր ձեռքը: Հայ իշխանների և բարձրաստիճան հոգե– վորականների համաձայնությամբ Կ. 9-ամյա Զաբելին պսակելով իր 11-ամյա որդի Հեթումի հետ՝ նրան հռչակեց գա– հաժառանգ: 1226-ի հունիսի 14-ին Տար– սոն քաղաքում Հեթում Ժ–ին Կ. և կաթո– ղիկոսը մեծաշուք հանդեսով օծեցին Հա– յոց թագավոր: Կ. կարգվեց թագավորա– հայր և ավագ պարոն: Կ–ի որդիներից Սմբատը կարգվեց գունդստաբլ, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վա– նահայր, Լևոնը՝ մարաջախտ և պարոնաց պարոն (իշխանաց իշխան), Օշինը՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր: Հեղինակավոր և ընդդիմադիր իշխան Կոսաանդին Լամբրո– նացուն (Հեթում Ա–ի քեռին) արքունիքին նեցուկ դարձնելու նպատակով Կ. շնորհեց թագադրության գործակալությունը և նը– րան վերադարձրեց Լամբրոն անառիկ ամրոցը: Նման ձևով Կ. հաշտվեց նաև Վահրամի որդիների հետ: Երկրի հս. սահ– մաններն ամրապնդելու համար Կ. շու– տով խաղաղության և բարեկամության պայմանագիր հաստատեց Իկոնիայի սուլ– թանության հետ: Կ–ի հմուտ քաղաքակա– նության շնորհիվ հաղթահարվեցին ներ– քին երկպառակությունները, նպաստա– վոր պայմաններ ստեղծվեցին երկրի աըն– տեսության և մշակույթի նոր վերելքի համար: Կ–ի ծավալուն շինարարական գործունեության մասին վկայում են ինչ– պես հայ պատմիչները, այնպես էլ նրա անունով պահպանված արձանագրություն– ները: 1243-ին թաթար–մոնղոլների դեմ Չմանկատուկի ճակատամարտում Իկո– նիայի սուլթանության պարտությունից հետո Կ–ի գլխավորած պատվիրակությու– նը խելամտորեն բարեկամության դաշինք կնքելով մոնղոլ զորավար Բաչուի հետ՝ կանխեց նրա ներխուժման վտանգը և եր– կիրը զերծ պահեց ավերածություններից: Պետության կառավարումը կենտրոնաց– նելով իր ընտանիքի՝ Հեթումյանների ձեռքը, Կ. մինչև մահը եղավ Հեթում Ա–ի գահակիցն ու իմաստուն խորհրդականը: Գրկ. Սմբատ Սպարապետ, Տարե– գիրք, Վնտ., 1956: Կիրակոս Գանձա– կն ց ի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Ա լ ի– շան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: M h k a e- JiaH T. T., Hctophh Khjihkhhckoio apMJra- cKoro rocyflapcTsa, E., 1952 * Մ. Կաւովաչյան

ԿՈՍՏԱՆԴԻՆ (ծն, և մահ. թթ. անհտ.), հայ մանրանկարիչ, Կիլիկիայի մանրա– նկարչության դպրոցի ականավոր ներկա– յացուցիչ: Ստեղծագործել է XIII դ. 2-րդ կեսին, հավանաբար Հռոմկլայում: Պահ– պանվել է զորավար Օշինի պատվերով 1274-ին Կ–ի ծաղկազարդած Ավետարանը (Նյու Յորք, Մորգանի հավաքածու, ձեռ. N« 740): Հիշատակման արժանի են խո– րանները, որտեղ բուսական ու կենդանա– կան մոտիվները (թռչուններ, բազմապիսի բույսեր, հուշկապարիկներ, վայրի այծին հոշոտող հովազ ևն) միահյուսվելով՝ ստեղ– ծում են ինքնատիպ հորինվածքներ: Հատ– կապես ուշագրավ են խորաններից մեկի վերին քառանկյունու երկու կողմերում պատկերված երկու մերկ կանանց ֆիգուր– ները: Հստակ գծանկարը, կանանց մար– մինների համաչափ ձևերն ու պլաստիկ կերպավորումը, շարժման բնական վե– րարտադրությունը վկայում են նկարչի բարձր վարպետությունը: Գրկ. Ազարյան Լ., Կիլիկյան մանրա– նկարչությունը XU–XIII դդ., Ե., 1964, էշ 101 – 102: 21. Ազարյան

ԿՈՍՏԱՆԴԻՆ (ծն. թ. անհտ.–1329), Կի– լիկյան Հայաստանի բանակի գունդստաբլ (սպարապետ) 1320-ից: Անչափահաս Լե– վոն և թագավորի խնամակալ (թագավորա– հայր) և Կոռիկոս բերդի տեր Օշին պայլի եղբայրը, Հեթում Պաամիչի որդին: Հա– մախմբելով հայրենասեր ուժերը՝ Կ. ճըն– շեց ունիթորների ընդվզումները, հաջո– ղությամբ ետ մղեց Եգիպտոսի սուլթա– նության հարձակումները և ապահովեց երկրի պաշտպանությունը: Աակայն լա– տինամոլ Լևոն Ե, չափահաս դառնալով, ասպարեզից հեռացրեց իր քաղաքակա– նությանն ընդդիմացող Կ–ին, Օշին պայ– լին և Ալիծ թագուհուն: Նրանք սպանվե– ցին արքունի բերդեր յուրացնելու մեղա– դրանքով: Կ–ի անունով հասել է 1325-ին գրված եղանակավոր երգոց ժամագիրք, որը կոչվում է Կցրդոց:

ԿՈՍՏԱՆԴԻՆ VII ԾԻՐԱՆԱԾԻՆ (Kd)V- atavtivog ծ IlopfpupoYevvnxoc;) (905– 959), Բյուզանդիայի կայսր 913–920-ին և 94Հ–ից: Մակեդոնական (հայկ.) դինաս– տիայից: Լևոն VI-ի որդին: Կ. VII Ծ–ի օրոք պետությունը պայքարել է ֆեոդալական ավագանու կենտրոնախույս նկրտումների դեմ, ձգտել է պահպանել գյուղական հա– մայնքը՝ խոչընդոտելով համայնքի ան– ցումը ֆեոդալներին (դինատներին): Բյու– զանդիան պատերագմել է բուլղարների և արաբների դեմ: Ձգտելով ամրապնդել Բյուզանդիայի դիրքը Հայաստանում՝ Ատրպատականի ամիրա Ցուսուֆի արշա– վանքի ժամանակ Կ. YII Ծ. և պատրիարքը Աշոտ Բ Երկաթին և կաթողիկոս Հովհան– նես Դրասխանակերտցուն հրավիրել են Կ. Պոլիս, օգնական զորք տվել Հայոց թագավորին: Կ. VII Ծ. հեղինակել է «Կայսրության կառավարման մասին» (որի 43–46 գլուխ– ները վերաբերում են Հայաստանին), «Բյուգանդական արքունիքի արարողու– թյունների մասին», «Բանակաթեմերի մա– սին» երկերը, նրա մասնակցությամբ կազմվել են «Վասիլիկա» օրենսգիրքը, «Գեոպոնիկա» գյուղատնտ. հանրագիտա– րանը (հայերեն հրտ. «Գիրք վաստակոց», 1877) և այլ գործեր: Կ. VII Ծ–ի օրոք աչքի են ընկել բյուգան– դական հայազգի զորավարներ Բագարա– տուկը, Մլեհը (Մելիաս), Վարդաս, Լևոն և Նիկեփորոս Փոկասները, Հովհաննես