Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ձեռագործ գոգնոց, բուրդ [XIX դ., Հարք (Բուլանըխ), Տայասաանի պատմության պե– տական թանգարան, Երեան] են կանայք և տղամարդիկ՝ ոսկրյա, փայ– տյա, մետաղյա գործիքների միջոցով, որոնք նույնպես Զ. էին: Զ–ի գործիքներ են ասեղը, շյուղերը, հելունը, մաքոքը, շրջանակը, քանոնը, սանրը, բարձիկը, իլիկը, ճախարակը, մկրատը, դազգահը, կարի ու գործելու մեքենաները, մետաղյա, փայտյա քերիչները, փորող, հարթող գոր– ծիքները, մուրճը, բռնիչները, հալոցը են: Զ–ի մի տեսակը լինում է ասեղնակար կամ հելունով գործված (տես Ասեղնագործու– թյուն): Ձեռքի աշխատանքով պատրաստ– վել և պատրաստվում են նաև կավե, փայտյա, պղնձե, քարե, արծաթե, ոսկյա և այլ նյութերից տարբեր նշանակության ու կիրառման առարկաներ, իրեր: Դրանք ունենում են երկրաչափական, բուսական, կենդանական և այլ զարդանախշեր: Տես նաև Դեկորատիվ–կիրառական արվեսա, Կիրառական արվեսա, Զարդարվեստ, խե– ցեգործություն, Պղնձագործություն, Դա– շում, Փայտագործություն: Պատկերազարդումը տես 272–273-րդ էջերի միջև՝ ներդիրում: Ն, Ավագյան ձեռագրաբանություն դատական, քրեագիտության բնագավառ, որն ուսում– նասիրում է ձեռագրերն ու մշակում դրանց հետազոտման մեթոդները՝ քրեական կամ քաղաքացիական գործեր քննելու ընթաց– քում ծագած հարցերին լուծում տալու նպատակով: Հիմնական դրույթները մշա– կել է Ե. Ֆ. Բուրինսկին, հայերեն ձեռա– գրի հատկանիշների դասակարգման և նույնացման մեթոդիկան՝ Լ. Օհանյանը: Զ–յան միջոցով պարզվում է, թե կոնկրետ ով է որոշակի ձեռագրի հեղինակը՝ նրա հատկանիշները կասկածյալի կամ որևէ այլ անձի ձեռագրի հետ համեմատելու եղանակով: Զ–յան միջոցով կարելի է պարզել անձի տարիքը, սեռը, գրելու պահին նրա դիրքը (կանգնած, նստած ևն), վիճակը (հիվանդ, հարբած ևն): Ձեռագրի հեղինակը հայտնաբերվում է նաև նրա գրավոր խոսքի միջոցով (գրելաոճ, լեզ– վաոճ ևն): Ձեռագրաբանության փորձա– գիտական եզրակացությունը դասվում է ապացույցների շարքը:

ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆ, սրահ կամ սենյակ, որ– տեղ պահվում են հին և միջնադարյան ձեռագիր մատյաններ: Զ–եր կան աշխար– հի մի շարք խոշոր գրադարաններում, Աանքերում, ուս. հաստատություններում, առանձին անհատների հավաքածունե– րում ևն: Երբեմն Զ. լինում է գիտահետա– զոտական հատուկ հիմնարկի գլխավոր մասը, ինչպես, օրինակ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում: Հին և միջնադարյան Հայաստանի գրադարան– ները միաժամանակ Զ–եր էին: Կային ժայ– ռափոր Զ–եր: XV՛–XVI դարերից գրադա– րաններում ձեռագիր մատյանների հետ պահվում էին նաև տպագիր գրքեր: Ավելի ուշ խոշոր գրադարաններում ձեռագրերն առանձնացվեցին և սկսեցին պահվել Զ–ե– րում: Տես նաև Մատենադարան: Ռ> Իշխանյան

ՁԵՌԱԳՐԱՑՈՒՑԱԿ (ց ու ց ա կ ձ և ռ ա– գ ր ա ց), մատենադարաններում, գրա– դարաններում, գիտա–ուսումնական հաս– տատություններում, վանքերում ու եկե– ղեցիներում պահվող, երբեմն նաև ան– հատներին պատկանող հնագույն ձեռա– գիր (գրչագիր) գրքերի մատենագիտական ցանկ: Զ–ներում կամ սոսկ թվարկվում են ձեռագրերի վերնագրերը, կամ մանրա– մասն տեղեկություններ են տրվում նրան– ցից յուրաքանչյուրի հեղինակի, վերնագրի, գրության ժամանակի, վայրի, ընդօրի– նակողի, ծաղկող–նկարա զարդողի, բո– վանդակության, հիշատակարանի, թղթի թե մագաղաթի վրա գրված լինելու, գրերի տեսակների, էջերի քանակի, վիճակի մա– սին և այլն: Գրի և գրչության սկզբնավորումից ի վեր տարբեր լեզուներով Զ–ներ սկսել են կազմվել, սակայն դրանց կազմումը նոր իմաստ ու բովանդակություն է ստացել տպագրության գյուտից հետո, երբ ձեռա– գրերը սկսել են դիտվել իբրև պատմա– կան ժառանգություն, անցյալի մտավոր կյանքի հուշարձան, և դրանք տպագիր գրքերից առանձին ներկայացնելու կա– րիք է զգացվել: Հայկ. Զ–ներ սկսել են կազմվել V– VI դդ.: Ակզբում դրանք եկեղեցու կողմից ընդունելի և մերժելի գրքերի կամ որևէ նյութի նվիրված ոչ մեծ ցանկեր էին («Թիւք արտաքին գրոց», «Թիւք ներքին գրոց», «Ցուցակ պատմագրաց հայոց» ևն): Առա– վել ծավալուն ցուցակներ կազմվել են հետագայում: Մեզ հասած այդպիսի Զ–նե– րից են XI– XII դդ. մտածող Հովհաննես Մարկավագի «Կարգադրութիւնք գրոց սըր– բոց»-ը, XIII դ. գործիչ Գրիգոր Որդի Աբա– սայի «Գիրք պատճառաց»-ը, Սաղմոսա– վանքի՝ XV դ. անհայտ հեղինակի Զ., XVII դ. մատենագետ Վարդան Բաղիշեցու՝ Ամրդոլու վանքի Ձ. («Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», ձեռ. JVP 737, ընդգրկում է նաև փոքր թվով տպագիր գրքեր): XVIII դ. սկզբներին Եվրոպայում, ապա նաև Ռուսաստանում արևելագիտության զարգացման շնորհիվ հայագիտությունը համարվել է համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ մասը, և հայերեն Զ–ներ են կազմել նաև եվրոպացի հայագետները: 1739-ին Փարիզում Բեռնարդո դը Մոնֆո– կոնհէ եվրոպական լեզուներով հրատա– րակնլ է մի ընդարձակ Զ.՝ նրանում տեղ հատկացնելով նաև հայագետ Գուլիելմոս Վիլֆրուայի կազմած Փարիզի Կայսերա– կան գրադարանի Զ–ին, որը նույն թվին լույս է տեսել նաև առաևձիև գրքով: 1840-ին Ռուսաստանի ԳԱ անդամ Մ. Բրոս– սեն Պետերբուրգում ռուս, և ֆրանս. հրա– տարակել է Հ. Շահխաթունյանցի՝ էջ– միածնի գրադարանի տպագիր ու ձեռա– գիր գրքերի ցանկը: Հայ նոր բանասիրու– թյան մեջ, իր ժամանակի չափանիշներով, առաջին լիակատար Զ. կազմել է էջմիած– նի միաբան Դ. Շահնազարյանցը: 1863-ին Թիֆլիսում, Հ. Կարենյանցի հրատարա– կությամբ, լույս է տեսել նրա «Մայր ցու– ցակ ձեռագիր մատենից գրադարանի Մ. Աթոռոյն էջմիածնի» աշխատությունը: 1891-ին Վիեննայի Մխիթարյանները որո– շեցին աշխարհի հայագետ–բ տնասերնե– րի աջակցությամբ հրատարակել հայկ. բոլոր ձեռագիր հավաքածուների ցուցակ– ները: Կարճ ժամանակից հետո լույս տե– սան Մյունխեևի, Վիեննայի, Պետեր– բուրգի և այլ վայրերի հայկ. Զ–ները: Դը– րանց մեջ առ այսօր չգերազանցվածը Հ. Տաշյանի «Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեն– նա» (1895) գործն է: Մինչ այդ և հետա– գայում կազմված հայերեն Զ–ների թիվը հասնում է 200-ի: Գիտական արժանիքնե– րով, ընդգրկած ձեռագրերի քանակով, նկարագրությունների հարստությամբ լա– վագույններից եև. Ֆ. Մակլերի «Փարիզի Ազգային գրադարանի հայերեն և վրացե– րեն ձեռագրերի ցուցակ»-ը (ֆրանս., 1908), Ֆր. Կոնիբերի «Բրիտանական թան– գարանի հայերեն ձեռագրերի ցուցակ»-ը (անգլ., 1913), Բ. Աարգիսյանի «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադա– րանին Մխիթարյանց ի Վենետիկ»-ը (հ. 1–3, 1914–66), Օ. Եգանյանի, Ա. Զեյ– թունցյանի, Փ. Անթաբյանի «Ցուցակ ձե– ռագրաց Մաշտոցի անվան Մատ հնադա– րանի »-ն (հ. 1–2, 1965–70), Ն. Պողար– յանի «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Հակոբյանց»-ը (հ. 1–8, 1966–77): Այժմ Մատենադարանը ձեռնամուխ է եղել 20- հատորանոց Մայր ցուցակի ստեղծմանը: Գր ^.Անասյան Տ. Ս., Տայկական մա– աենագիաություն, հ. 1, Ե., 1959, էջ V–XCV: Մատենագիտություն հայկական մատենագի– տության, Ե., 1963, էջ 215–243: Իշխան– յան Ռ., Հայ մատենագիտության պատմու– թյուն, պրակ 2, Ե., 1968, էջ 363–409: Հ, Դավթյան

ՁԵՌՆԱԴՐՈՒՄ, հուդայական և քրիստո– նեական կրոններում օրհնման նվիրված ծես: Կատարվում է հատկապես հոգևորա– կան աստիճանավորների օծման ժամա– նակ: Այդ արարողությամբ իբր օծյալը հաղորդվում է խորհրդավոր «աստվածա– յին շնորհին»:

ՁԵՌՆԱՒԱՂ, ձեռքերով խաղ, ձեռնապար, ձեռքերով պար: Հին հայերենում կոչվել է նաև պար ձ ե– ռամբ, նստմանց պար: Ծագել է հևում՝ նստած, միայն ձեռքերով պարելու սովորությունից: Աշխարհի շատ ժողովուրդ– ների (օրինակ, Հեռավոր Արևելքի) մոտ մինչև օրս պահպանվել են նստմանց պա– րեր: ժ, Խաչատրյան

ՁԵՌՆԱԾՈՒ (ձեռն և ածել–շարժել, վարել բառերից), միջնադարյան թատրոնի, նոր ժամանակներում՝ կրկեսի դերասան, որ յուրահատուկ հնարագիտությամբ շեղում է դիտողի հայացքը և «հրաշքի» անակըն– կալ պատրանքներ ստեղծում ձեռքերում խաղացվող առարկաներով (թաշկինակ,