Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոնական հեռուստատեսությունում գործում է «Օրլյոնոկ» ստուդիան: Կինոխրոնիկայի ստուդիան բաց է թողնում «Պիոներիյա» վավերագրական կինոհանդեսը: Մանկական մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը անց են կացնում համամիութենական խաղեր, մրցույթներ, կոնկուրսներ, օլիմպիադաներ:

Կազմակերպությունը համագործակցում է արտասահմանյան երկրների մանկական կոմունիստական և դեմոկրատական կազմակերպությունների հետ: Դեմոկրատական երիտասարդության Համամիութենական ֆեդերացիային կից մանկական և պատանեկան կազմակերպության (CHMEA) Միջազգային կոմիտեի անդամ է, ակտիվորեն մասնակցում է միջազգային կոնկուրսներին, սպորտային մրցումներին, սեմինարներին: Արէոեկ համամիութենական ճամբարն ընդունում է արտասահմանյան երկրների երեխաներին և խմբեր է ուղարկում միջազգային ճամբարներ:

Հայաստանում պիոներական կազմակերպությունն ստեղծվել է 1921-ի հուլիսի 1-ին՝ պատկոմական (պատանի կոմունարներ) անվամբ (հիմնադիրներ՝ Մ. Մանուկյան, Ա. Բզնունի): Կազմակերպության նպատակն էր՝ ապահովել պատանիների կոմունիստական և ֆիզիկական դաստիարակությունը: 1922-ին պատկոմական շարժումը նոր թափ ստացավ հանրապետության բոլոր շրջաններում և քաղաքներում: Կազմակերպությունը գործում էր առավելապես դպրոցներում ու մանկատներում՝ ընդգրկելով 8–16 տարեկան աղջիկներին ու տղաներին: Փոքրիկները՝ 8–11 տարեկան, դաստիարակվում էին ծաղկոցներում և կոչվում էին ծաղիկներ, ապա՝ հոկտեմբերիկներ:

Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմը 1922-ի հուլիսին որոշում ընդունեց իր շարքերն ընդունել միայն պատկոմական կազմակերպության միջոցով: 1922-ին կազմակերպությունն ուներ 4000, իսկ մեկ տարի անց՝ 7000 անդամ: 1923-ի սեպտ. Երևանում կայացավ պատկոմների I համագումարը, որը փոփոխության ենթարկեց կանոնադրությունը: 1924-ին Լենինականում կայացավ II համագումարը: 1925-ին Հայաստանում պիոներների թիվը կազմում էր 19 000, 1979-ին՝ 294 հզ.: Հայաստանի պիոներական կազմակերպությունը հրատարակել է «Պաակոմ» (1922-ին) լրագիրը, «Պիոներ ղեկ», «Ջոկատավար» ամսագրերը: Ներկայումս հրատարակվում են՝ «Պիոներ կանչ» թերթը, «Պիոներ», «Ծիծեռնակ» ամսագրերը:

Ա. Ադոյան, Շ. Իուրշուղյան

ՀԱՄԱՄԼՈՀ, քաղաք ՀՍՍՀ–ում, տե՛ս Սպիտակ:

ՀԱՄԱՄՇԵՆ, Համշեն, հայկական կիսանկախ իշխանություն, ապա հայաբնակ գավառակ Սև ծովի հվ–արլ. ափին, VIII դ. վերջին –XX դ. սկզբին: Հ–ի իշխանությունը հիմնել են Համամ և Շապուհ Ամատունի իշխանները 789–790-ին: Նրանք, արաբների հալածանքներից խուսավւելով, Վասպուրականի Արտազ գավառից և մասամբ նաև Այրարատից 12 հզ. գաղթականներով տեղափոխվել և բնակություն են հաստատել բյուգանդական Խաղտիք (Խալդիա) բանակաթեմում: Բյուզանդիայի Կոստանդին VI կայսրից (780-789) ստացել են Տամբար բնակավայրը, որտեղ Համամ իշխանը հիմնել է Համամշեն կամ Համշեն ավանը, և այդ անունով էլ կոչվել է գավառակը: Հ–ի իշխանության և գավառակի սահմանները ժամանակի ընթացքում փովւոխվել են, բայց կորիզը կազմել են Հ. ավանը և Պոնտական լեռնաշղթայի Քաջքար լեռան հս. ւանջերն ու շրջակա ձորերը:

Մինչև XV դ. Հ–ի մասին պատմական տեղեկությունները շատ աղքատ են: XIII–XV դդ. Հ–ի իշխանությունը պահպանել է իր կիսանկախ գոյությունը Տրապիզոնի կայսրության և կարա–կոյունլուների տիրապետության տակ: Հ–ի իշխանները շատ հաճախ են հիշատակվում XV դ. (կոչվում էին պարոն): Նրանցից են՝ Առաքելը (XV դ. առաջին քառորդ), Դավիթ Ա (1425-1440), Վարդը (մոտ 1440–1460), Վեքեն՝ գերի է ընկել սեֆյան Հայդար շեյխին, Դավիթ Բ (1460–1489): Վերջինս պարտվել է օսմանյան թուրքերից, և դրանից հետո Հ–ի հայկական իշխանությունը դադարել է գոյություն ունենալուց: Հ–ում նշանակվել է թուրք կառավարիչ, բայց Հ–ի անմատչելի ձորերի հայ ձորապետները դեռ երկար ժամանակ պահպանել են ներքին ինքնավարությունը: Հ. ունեցել է իր եկեղեցական համայնքը՝ աղբյուրներում հիշատակվում են Մ. Խաչիկ հոր (Եղնովիտ գյուղի մոտ), Քոշտենց, խուժկա վանքերը, որտեղ ընդօրինակվել են Մաշտոցներ, Շարակնոցներ, Բժշկարաններ, Ավետարաններ ևն: XIII դ. վերջին Հ. է այցելել Հեթում պատմիչը, իսկ 1406-ին՝ իսպանացի դիվանագետ Գոնսալես դե Կլավիխոն:

XVIII դ. վերջին –XIX դ. սկզբին սկսվում է Հ–ի հայերի բռնի դավանափոխությունը՝ մահմեդականացումը: XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին Հ–ի գյուղերի բնակիչների մի մասը դեռ քրիստոնյա էր, իսկ մահմեդականացած հայերին կոչում էին «կեսկեսներ», որովհետև միաժամանակ օգտագործում էին և՛ հայերեն, և՛ թուրքերեն բառեր: «Կհսկես» հայերի եկեղեցիները մինչև XIX դ. վերջը կանգուն էին, բայց առանց սպասավորների: Ըստ Ղ. Ինճիճյանի, XVIII դ. վերջին Հ–ի գավառակի գյուղերն էին՝ Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, ժանընտոց, Մոլեվինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե (Վերին և Ներքին) և Խալայ վիճակը: Եղնովիտը քրիստոնիա էր, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն:

XIX դ. Հազիստանի սանջակի գավառներից էր և ընդգրկում էր Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար–Պարխար լեռնագագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկ դերեն, Ծիվար դերեն և Քսենոս դերեն: Գավառակի կառավարչի նստավայրը Ծիվար դերեի Օրթա քյոյ գյուղն էր: Ըստ անգլիացի հյուպատոս Վ. Ջ.Պալգրևի XIX 70-ական թթ. Հ. գավառակն ուներ 33 գյուղ՝ 13190 բնակչությամբ, բոլորը՝ հայախոս: Հ–ին