Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոնց առաջին երեսին դրվագվել է տիրակալի դիմաքանդակը։ Պահպանվել են այդ դրամների պղնձյա օրինակների եզակի նմուշներ։ Հայաստանի հելլենիստական ժամանակաշրջանի պատկերագրության նմուշներ են Արտաշեսյանների հարստության, հատկապես Տիգրան II-ի և Արտավազդ II-ի դրամները, որոնց դիմապատկերները ռեալիստական մանրաքանդակներ են։ Նրանց բնորոշ են կերպարի անհատականության բացահայտումը, դիմագծերի նրբին մշակումը։ Միջին դարերում հայկ. դրամագործությունը ծաղկում է ապրել Կիլիկիայի հայկական պետությունում։ Կիլիկյան դրամները բնորոշվում են ռելիեֆի ցածրությամբ, պատկերների պարզությամբ։ Պեղումներից հայտնաբերված (Սիսիան, Կամո, Արմավիր) ոսկյա, արծաթյա հայկ. մեդալիոնները (մ․ թ․ ա․ II-մ․ թ․ I դդ․) մեդալային արվեստի եզակի նմուշներ են։ Նրանց վրա պատկերված են աստվածությունների (Նիկե, Աթենաս–Պալլաս), կենդանիների (արծիվ) ոչ ուռուցիկ պատկերներ։
Հայկ. առաջին մեդալները ստեղծվել են XVII դ․ 2-րդ կեսին։ Մի շարք մեդալներ պատրաստվել են Հոլանդիայի հայկ. գաղթօջախում (XVIII դ․): XVII-XIX դդ․ ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկ. գաղթօջախներում, մեդալներ են ստեղծվել ոսկերիչների մասնավոր արհեստանոցներում։ Ավելի քան 150 տարի է մեդալներ են թողարկում Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանությունները։ Մասսայական թողարկմամբ առաջին մեդալը ստեղծվել է 1960-ին՝ նվիրված Հայաստանում սովետական կարգերի հաստատման 40-ամյակին (հեղինակներ՝ Ա․ Սարգսյան և Հ․ Պողոսյան)։ Մեդալներ են թողարկվել ՍՍՀՄ 50-ամյակի (1967) և Երևանի հիմնադրման 2750-ամյակի (1968) առթիվ։ Հիշատակային մեդալներ են թողարկվել Հ․ Թումանյանի, Կոմիտասի, Ա․ Սպենդիարյանի, Գ․ Սունդուկյանի, Ե, Չարենցի, Ս․ Շահումյանի, Դավիթ Անհաղթի և այլոց հոբելյանների առթիվ։ Մեդալներ են ստեղծվել Հայկական ՍՍՀ 50-ամյակի, ՀԼԿԵՄ կազմակերպության 50-ամյակի, ինչպես նաև մի շարք ուս. հաստատությունների, արդ. ձեռնարկությունների և այլ հոբելյանների ու տարեդարձների կապակցությամբ։ Հիշատակային մեդալներ են թողարկվել՝ նվիրված առանձին պատմական հուշարձաններին (Սանահին, Կեչառիս, Էջմիածին, Հաղպատ, Զվարթնոց ևն)։ Սովետական Հայաստանում հիշատակային մեդալների թողարկումը ստացել է պարբերական բնույթ։ Նույն տիպի մեդալներ են թողարկվում նաև արտասահմանյան երկրների հայաշատ կենտրոններում (ԱՄՆ, Սիրիայի Արաբական Հանրապետություն, Լիբանան, Եգիպտոս ևն)։
Պատկերազարդումը տես 344-345-րդ էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ. Սարգսյան Հ. Վ․, Հայկական հարսանեկան մեդալներ, «ԼՀԳ», 1974, № 7։ Սարգսյան Հ., Մխիթար Աբբահոր դիմապատկերով հիշատակային մեդալներ, «ՀԱ», 1976, 1-12: Щукина Е. С., Медальерное искусство в России 18 века, Л., 1962; Hill О. F. A Corpus of Italian Medals of the Renaissance before Cellini, v. 1-2, L., 1930․Հ․ Սարգսյան ՄԵԴԱԼԻՈՆ (ֆրանս․ medaillon, < իտալ, medaglione, medaglia — մեդալ), 1․ կերպարային կամ զարդապատկերային հորինվածք (ծեփածո կամ փորագիր ռելիեֆ, զարդանախշ, խճանկար) շրջանաձև կամ ձվաձև շրջանակի մեջ։ Կիրառվում է շենքերի, կահույքի և այլնի հարդարման համար։ 2․ Ոսկերչական զարդ (շրջանաձև կամ ձվաձև տուփիկի տեսքով, հաճախ շղթայով) մանրապատկեր կամ մասունք պահելու համար։ Կրում են պարանոցին։ 3․ Հարթապատկերով (սովորաբար դիմապատկեր) ոչ մեծ չափի շրջանաձև կամ ձվաձև վահանիկ։ Հիմնականում պատրաստվում է մետաղից, ձուլման կամ դրվագման տեխնիկայով։
ՄԵԴԱԼՆԵՐ ՍՍՀՄ, հատուկ ծառայության համար պետական պարգև (ՍՍՀՄ շքանշանների և պատվավոր կոչումների հետ)։ ՍՍՀՄ սահմանադրությամբ Մ․ սահմանելու և պարգևելու իրավունքը պատկանում է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությանը։ Պարգևատրման ընդհանուր կարգը որոշվում է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության 1958-ի փետր․ 11-ի «ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու կարգի մասին» հրամանագրով։ ՍՍՀՄ–ում (առ 1-ը մայիսի 1980-ը) սահմանված է 51 Մ․։ Ըստ կրելու սահմանված կարգի Մ․ հետևյալն են՝ «Ոսկե աստղ»՝ Սովետական Միության հերոսի պատվանշան, «Մուրճ և մանգաղ»՝ սոցիալիստական աշխատանքի հերոսի պատվանշան, «Խիզախության համար» (1938-ի հոկտ. 17), Ուշակովի մեդալ (1944-ի մարտի 3), «Մարտական ծառայության համար» (1938-ի հոկտ․ 17), «ՍՍՀՄ պետական սահմանի պահպանման համար» [1950-ի հուլիսի 3 (պարգևատրելու իրավունքը պատկանում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի անվտանգության պետ․ կոմիտեի նախագահին)], «Հասարակական կարգի պահպանման գերազանց ծառայության համար» (1950-ի նոյեմբ. 1), Նախիմովի մեդալ (1944-ի մարտի 3), «Բանվորա–գյուղացիական Կարմիր բանակի XX տարին» (1938-ի հունվ. 24), «Աշխատանքային արիության համար» (1938-ի դեկտ. 27), «Աշխատանքային գերազանցության համար» (1938-ի դեկտ. 27), «Աշխատանքային արիության համար (Մարտական արիության համար) ի նշանավորումն Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի» (1969-ի նոյեմբ. 5), «Հրդեհի ժամանակ խիզախության համար» (1957-ի հոկտ. 31), «Խեղդվողներին փրկելու համար» (1957-ի փետր․ 16), «Հայրենական պատերազմի պարտիզանին» I և II աստիճանի (1943-ի փետր․ 2), «Լենինգրադի պաշտպանության համար» (1942-ի դեկտ․ 22), «Մոսկվայի պաշտպանության համար» (1944-ի մայիսի 1), «Օդեսայի պաշտպանության համար» (1942-ի դեկտ. 22), «Սևաստոպոլի պաշտպանության համար» (1942-ի դեկտ. 22), «Ստալինգրադի պաշտպանության համար» (1942-ի դեկտ. 22), «Կիևի պաշտպանության համար» (1961-ի հունիսի 21), «Կովկասի պաշտպանության համար» (1944-ի մայիսի 1), «Սովետական Անդրբևեռի պաշտպանության համար» (1944-ի դեկտ. 5), «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-45 թթ․» (1945-ի մայիսի 9), «Ճապոնիայի դեմ հաղթանակի համար» (1945-ի սեպտե. 30), «Բուդապեշտի գրավման համար» (1945-ի հունիսի 9), «Քյոնիգսբերգի գրավման համար» (1945-ի հունիսի 9), «Վիեննայի գրավման համար» (1945-ի հունիսի 9), «Բեռլինի գրավման համար» (1945-ի հունիսի 9), «Բելգրադի ազատագրման համար» (1945-ի հունիսի 9), «Վարշավայի ազատագրման համար» (1945-ի հունիսի 9), «Պրագայի ազատագրման համար» (1945-ի հունիսի 9), «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 1941-1945 թթ․ աշխատանքային արիության համար» (1945-ի հունիսի 6), «1941-45 թթ․ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» (1965-ի մայիսի 7), «Հարավի սև մետալուրգիայի ձեռնարկությունների վերականգնման համար» (1948-ի մայիսի 18), «Դոնբասի ածխահանքերի վերականգնման համար» (1947-ի սեպտ․ 10), «Խոպան հողերի յուրացման համար» (1956-ի հոկտ․ 20), «Մոսկվայի 800-ամյակի աոթիվ» (1947-ի սեպտ․ 20), «Լենինգրադի 250-ամյակի առթիվ» (1957-ի մայիսի 16), «Սովետական բանակի և նավատորմի 30 տարին» (1948-ի փետր․ 22), «ՍՍՀՄ զինված ուժերի 40 տարին» (1957-ի դեկտ․ 18), «ՍՍՀՄ զինված ուժերի 50 տարին» (1967-ի դեկտ․ 26), «Սովետական միլիցիայի 50 տարին» (1967-ի նոյեմբ. 20), «Մայրության մեդալ» I և II աստիճանների (1944-ի հուլիսի 8), «Աշխատանքի վետերան» (1974-ի հունվ. 18), «Մարտական ծառայության համար» I և II աստիճանների (1974-ի հոկտ. 28), «1941-45 թթ․ Հայրենական պատերազմում հաղթանակի 30 տարին» (1975-ի ապրիլի 25), «ՍՍՀՄ զինված ուժերի վետերան» (1975-ի մայիսի 20), «Բայկալ–Ամուրյան մայրուղու շինարարության համար» (1976-ի հոկտ. 8), «ՌՍՖՍՀ ոչ սևահողային շրջանների վերափոխության համար» (1977-ի սեպտ. 30), «ՍՍՀՄ զինված ուժերի 60 տարին» (1978-ի հունվ. 28)։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության լիազորությամբ և նրա անունից Մ–ով պարգևատրումը կատարվում է միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետների Նախագահության, աշխատավորների դեպուտատների, երկրամասային, մարզային, քաղաքային գործադիր կոմիտեների կողմից։ Մ․ կրում են կրծքի ձախ կողմում, շքանշաններից հետո, իսկ «Ոսկե ասաղ» և «Մուրճ ու մանգաղ» Մ․ բոլոր շքանշաններից և Մ–ներից վերև։ Մ–ի փոխարեն կարելի է կրել նրան համապատասխան գույնի ժապավենը։
Պատկերազարդումը տես 8-րդ հատորի Շքանշաններ հոդվածի պատկերազարդման հետ։
ՄԵԴԱՆ (Medan), քաղաք Ինդոնեզիայում։ Հյուսիսային Սումատրա նահանգի վարչական կենտրոնն է։ 479 հզ. բն․ (1978)։ Երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց է։ Կա սննդհամի, տեքստիլ, ռետինի, մետաղամշակման, փայտամշակման արդյունաբերություն, շրջակայքում'