Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

434 ՄԵԾ
Մ․ Կ–ի հս․ լանջը բաժանված է բազմաթիվ ճյուղավորությունների։ Առանձնացվում են երեք շարք միաթեք կուեստային լեռնաշղթաներ՝ Ժայռոտ լեռներ, Սև լեռներ և Արոտավայրային լեռնաշղթա։ Արլ․ մասում հս․ լանջը կազմում է Դաղստանի լեռնային երկիրը, որտեղ ձգվում են Անդյան, Գիմրինի, Մ․ Կ–ի Ջրբաժան ու Կողքային լեռնաշղթաները, ներքին Դաղստանում՝ Բոգոսյան, Նուկաթլի, Սամուրի լեռնաշղթաները։
Մ. Կ–ի հվ․ լանջը կազմված է փետրաձև դասավորված լեռնաշղթաներից։ Արմ–ում, մինչև Սուրամի լեռնաշղթան, Ջրբաժան շղթայից անջատվում են Գագրայի, Բզիբի, Չխալթայի, Կոդորի, Սվանեթիայի, Էդրիսի, Լեչխումի, Ռաճայի լեռնաշղթաները, որոնցից ամենաբարձրը Սվանեթիայինն է՝ Լայլա (4008 մ) գագաթով։ Նշված լեռնաշղթաները կազմված են մեծ մասամբ յուրայի կրաքարերից, որտեղ մեծ զարգացում ունեն կարստային երևույթները։
Սուրամի լեռնաշղթայից մինչև Ալազան գետը Մ․ Կ–ից անջատվում են Գուդիսի, Գուդամակարի, Քարթլիի և Կախեթի լեռնաշղթաները (վերջինիս շարունակությունն է Գոմբորիի շղթան)։ Ալազան գետից արլ․ Մ․ Կ–ի հվ․ լանջը նշանակալից ճյուղավորություններ չի առաջացնում։
Մ․ Կ․ բնական սահման է բարեխառն և մերձարևադարձային գոտիների միջև, պատնեշ է օդային զանգվածների շարժման ճանապարհին, որի հետևանքով հս․ և հվ․ լանջերը կլիմայական տեսակետից միմյանցից տարբերվում են։ Հվ․ լանջին կլիման մերձարևադարձային է, հս․ լանջին՝ բարեխառն։ Արմ–ից արլ․ կլիման ավելի ցամաքային է դառնում (շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով)։ Մ․ Կ–ի ստորոտներին արմ–ում հուլիսի միջին ջերմաստիճանը 23–24°C է, արլ–ում՝ 25–27°C, հունվարին համապատասխանաբար՝ 0°C –2°C և –2°C, –5°C։ Ըստ բարձրության ջերմաստիճանը նվագում է․ միջին բարձրության լեռներում, հուլիսին՝ արմ–ում 15–17°C է, արլ–ում՝ 17–20°C, հունվարին համապատասխանաբար՝ –3°C –5°C և –8°C –12°C։ Բարձր լեռներում արմ–ի և արլ–ի միջև ջերմաստիճանային տարբերությունները փոքրանում են՝ հուլիսին՝ 6–10°C, հունվարին՝ – 12°C – 14°C։
Տեղումները արմ–ից արլ․ նվազում են։ Ամենից առատ տեղումներ լինում են հվ․ լանջի արմ–ում՝ 2000–2500 մմ, Սվանեթիայի լեռներում՝ 3000–3500 մմ։ Հս․ լանջերին տեղումները 1000 – 1600 մմ են, որոնք դեպի արլ․ նվազում են, Դաղստանի ներքին շրջաններում թափվում է 300–500 մմ, Մ․ Կ–ի ծայր արլ․ մասում՝ մինչև 250 մմ։ Ձմռանը ամենուրեք տեղում է ձյուն, սակայն կայուն ձնածածկույթ ստեղծվում է 1000 մ–ից բարձր լեռներում. այն ամենից մեծ հզորության է հասնում հվ․ լանջի արմ․ բարձրլեռնային գոտում՝ 3–4 մ, սակայն դեպի արլ․ նվազում է և Լեռնային Դաղստանում հասնում 20–25 սմ–ի:
Մ․ Կ–ի բարձր գոտում գոյություն ունի սառցապատում։ Հավերժական ձյան գծի ներքին սահմանը արմ–ում հասնում է 2700 մ, արլ–ում՝ 4100 մ-ի։ Ժամանակակից սառցապատման տարածքը 1430 կմ2 է, (70%–ը՝ հս․ լանջին)։ Խոշոր սառցադաշտերից են Դիխսուն, Բեզենգին, Կարաուգոմը, Լեկզիրը։
Գետային ցանցը զարգացած է, գետերը հոսում են խոր կիրճերով, սնվում հալոցքային, անձրևային, ստորերկրյա և սառցադաշտային ջրերով, հորդացումը երկարատև է։ Խոշոր գետերն են Կուբանը, Լաբան, Բելայան, Թերեքը, Մալկան, Սուլակը, Բզիբը, Կոդորը, Ինգուրը, Ռիոնը, Արագվին, Ալազանը։ Մ․ Կ–ի հվ․ լանջի արլ․ մասում շատ են սելավները (Դուրուջի, Ախսու, Գեոկչայ ևն)։ Մ․ Կ–ում մեծ լճեր չկան, եղածներն էլ ունեն սառցադաշտային կամ կարստային ծագում (Ռիցա, Ցերիկ գյոլ)։ Մ․ Կ․ հարուստ է հիդրոէներգիայի պաշարներով, որոնց մի մասն օգտագործվում է։
Հողաբուսական ծածկույթը և կենդանական աշխարհը բազմազան է, լավ արտահայտված ուղղաձիգ գոտիականությամբ, արմ–ում գերակշռում են խոնավ մերձարևադարձային և խառն անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները, արլ–ում՝ կիսաանապատները, չոր տափաստանները, տեղ–տեղ՝ լայնատերև անտառները կամ նոսր անտառները, մերձալպյան և ալպյան մարգագետինները։
Մ․ Կ–ի արմ․ մասը մեծ մասամբ անտառածածկ է, հվ․ լանջին՝ Կոլխիդայի տիպի։ Արմ–ից արլ․ գոտիները ցամաքայնության պատճառով բարձրանում են։ Բուսական և կենդանական աշխարհը մարդու ազդեցությամբ զգալի աղքատացել է, այժմ բնության պահպանության նպատակով ստեղծվել են պետական արգելոցներ (Կովկասյան, Թեբերդայի, Հյուսիս–Օսեթական, Ռիցայի, Զաքաթալայի ևն)։
Գրկ․ Գաբրիելյան Հ․ Կ․, Կովկասի ֆիզիկական աշխարհագրություն, Ե․, 1979։ Мильков Փ. Н․, Гвоздецкий Н. А., Физическая география СССР, 4 изд․, испр․ и доп․, М․, 1976; Նույնի, Физическая география Кавказа, в․ 1–2, М., 1954–58.
ՄԵԾ ԿՈԻԵՆՔ, Մեծկվենք, Մեծկուանք, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Տեղադրվում է Թարթառ գետի վերին ավազանում, Մռավ լեռան լանջերից դեպի հվ․ և արլ․։ XII դ․ մտել է Ծարի իշխանության մեջ։ Մ․ Կ․ եպիսկոպոսության կենտրոն Խաթրավանքը XII դ․ վերջից դարձել է նաև Ծարի իշխանության հոգևոր կենտրոն։
ՄԵԾ ՀԱՄԱԿԱՐԳ, ընդհանուր ֆունկցիոնալ նպատակով միավորված, միմյանց հետ կապված կառավարվող ենթահամակարգերի համախումբ։ Մ․ հ–ի բնութագրական հատկանիշներն են․ առանձնացվող մասերի (կառավարվող ենթահամակարգերի) առկայությունը, համակարգում մարդկանց, մեքենաների և բնական միջավայրի մասնակցությունը, ենթահամակարգերի միջև նյութական, էներգետիկական և ինֆորմացիոն կապերի, ինչպես նաև դիտարկվող Մ․ հ–ի և այլ համակարգերի միջև կապի առկայությունը (տես «Մարդ–մեքենա» համակարգ, Արտադրության ավտոմատացում)։ Մ․ հ–երի օրինակ են․ Էներգահամակարգը, որի մեջ մտնում են էներգիայի բնական աղբյուրները (գետերը, արևի և քամու էներգիան), էլեկտրակայանները, ենթակայանները, էլեկտրահաղորդման գծերը և սպասարկող անձնակազմը, արտադրական ձեռնարկությունը, առևտրի ցանցը, կենդանի օրգանիզմը ևն։ Մ․ հ–ի գաղափարը մտցվել է ոչ թե ըստ մեծության համակարգերը դասակարգելու, այլ դրանցում տեղի ունեցող բոլոր երևույթների բազմազանությունը հաշվի առնելու նպատակով։ Մ․ հ–երի տեսությունը զարգանում է լեզվի (տերմինների և հասկացությունների ձևակերպում), մոդելի (իրական բարդ համակարգի փոխարինում ավելի պարզ համակարգով), տրոհման (սկզբնական համակարգի մասնատում), միավորման (մի քանի ցուցանիշների փոխարինում մեկով) և ստրատեգիայի (համակարգի և միջավայրի վիճակի գնահատման եղանակի ընտրություն և կառավարման ծրագրի մշակում) պրոբլեմների մշակման ուղղությամբ։ Թվարկված հիմնարար խնդիրների հետ մեկտեղ Մ․ հ–ի ստեղծման և օգտագործման համար անհրաժեշտ է լուծել մի շարք կիրառական (ֆունկցիոնալ, օպերացիոն) խնդիրներ։
Մ. հ–ի կառավարումը, որպես կանոն, իրականացվում է ստորակարգության սկզբունքով, երբ բարձրագույն օրգանը կառավարում է ցածր աստիճանի մի քանի ենթահամակարգեր, որոնցից յուրաքանչյուրին ենթարկվում են ավելի ցածր աստիճանի ստորաբաժանումներ։ Մ․ հ–երը ինտենսիվորեն զարգանում են սպասարկման և վարչական կառավարման ոլորտներում, ժողտնտեսության և պաշտպանության շատ բնագավառներում, որտեղ պահանջվում է հաշվի առնել մեծ թվով գործոններ և վերամշակել մեծ ծավալի ինֆորմացիա։
Գրկ․ Эшби У․ Р․, Введение в кибернетику, пер․ с англ․, М․, 1959; Гуд Г․ X․, Макол Р․ Э․, Системотехника․ Введение в проектирование больших систем, пер․ с англ․, М․, 1962; Бусленко Н․ П․, Математическое моделирование производственных процессов на цифровых вычислительных машинах, М․, 1964․
ՄԵԾ ՀԱՅՔ (հուն․ Αρμενία Μεγάλη, լատ․ Armenia Major, Armenia Magna, պահլ․ Buzurg Armenan, վրաց․ աղբյուրներում՝ Դիդի Սոմխեթի, հին ռուս․ Арменъа Великая), Հայաստանի հիմնական տարածքի և նրանում ձևավորված հին հայկական թագավորության անվանումը,