Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարապետ։ՀՍՍՀ վաստ․ շինարար (1961) ։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երե– վանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի ճարտ․ բաժինը (1937)։ Մ–ի գոր– ծերից են՝ ակումբի շենք Արտաշատում (1937), Վ․ ի․ Լենինի հուշարձանը Գորի– սում (1939, քանդ․ Ս․ Ստեփանյան), Երևանում՝ բնակելի տների համալիր– ներ Հոկտեմբերյան (ճարտ․ Վ․ Աբովյանի հետ, 1939), Ազատության (1951), Գլխա– վոր (1960) պողոտաներում, Կոմունարնե– րի (1964) և Կոմերիտմիության (1974) այգիների վերակառուցումները, «Կարա– պի լիճը» (1963), «էրեբունի լիճը» (1965)։ Լ․ Բաբայան

ՄՈՒՇԵՂ6ԱՆ Գրիգոր Պետրոսի [10(23)․l․ 1900, Վաղարշապատ (այժմ՝ էջմիածին)– 7․6․1971, Երևան], հայ սովետական ֆի– զիոլոգ։ Բժշկ․ գիտ․ թեկնածու (1937), դոցենտ (1940), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գոր– ծիչ (1967)։ ԱՄԿԿ անդամ 1940-ից։ Տ․ Մոէ– շեղյանի եղբայրը։ 1927-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տը և աշխատել նույն ֆակուլտետի ֆիզիո– լոգիայի ամբիոնում։ Եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի մարդու և կենդանիների ֆիզիո– լոգիայի ամբիոնի (1936–70), համատե– ղության կարգով նաև համալսարանի (1937–49), անասնաբուծական–անասնա– բուժական ինստ–ի հայկ․ բաժնի ֆիզիո– լոգիայի ամբիոնների (1932–36) վարիչ, ՀՍՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ–ի դիրեկ– տոր (1944–50)։ Աշխատել է Լ․ Օրբելու, Ա․ Ուխտոմսկու, Ս․ Սևերինի լաբորատո– րիաներում։ Գիտական աշխատանքները վերաբերում են մարսողական համակար– գի, ուղեղիկի, սիմպաթիկ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի հարցերին, ինչպես նաև ՀՍՍՀ հանքային ջրերի բու– ժիչ ազդեցության մեխանիզմների ուսում– նասիրությանը։ Պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՄՈհՇԵՂՅԱՆ Խաչիկ (Խաչատուր) Արտաշեսի [ծն․ 20․9․1919, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], հայ սովետական դրամագետ։ Պատմական գիտ․ դ–ր (1976)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Լենինականի մանկավարժական ինստ–ը (1948)։ 1943–45-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1955-ից՝ Հայաստանի պատմության պետ․ թանգարանի դրամագիտության բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է Հայաստանում գտնված դրամական հին գանձերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընդունված դրամակշռային համակարգերը (վաղ ժամանակներից մինչև ուշ միջնադար)։ Պարգևատրվել է Կարծվիր աստղի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։ Երկ․ Դրամագիտական տվյալներ Երևանի պատմության վերաբերյալ, «ՊԲՏ*, 1968, № 3։ Հայաստանի դրամական գանձերը, հ․ 1, Ե․, 1973։ Դրամական շրջանառությունը Հայաս– տանում, Վնն․, 1979։ Денежное обращение Двина по нумизматическим данным, Е․, 1962․

ՄՈՒՇԵԴՅԱՆ Նորիկ Թագվորի (ծն․ 2․11․ 1935, Երևան), հայ սովետական ըմբիշ։ ՍՍՀՄ սպորտի վաստ․ վարպետ (1963), ՀՍՍՀ վաստ․ մարզիչ (1967), ՀՍՍՀ ֆիզ– կուլտուրայի և սպորտի վաստ․ գործիչ (1980), ազատ ոճի ըմբշամարտի աշխար– հի չեմպիոն և գավաթակիր (1958), ՍՍՀՄ չեմպիոն (1958–59), ՍՍՀՄ ժողովուրդնե– րի II սպարտակիադայի հաղթող (1959), համամիութենական կարգի մրցավար (1974)։ ՍՄԿԿ անդամ 1967-ից։ Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստ–ը (1957)։ 1966-ից Երևանում կազմակերպ– ված օլիմպիական ռեզերվի ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցի դիրեկ– տորն է։ 1968-ին մարզել է ազաա ըմբշա– մարտի ՍՍՀՄ օլիմպիական հավաքա– կանը։ 1971–74-ին եղել է Աֆղանստանի ըմբշամարտի ազգային օլիմպիական թի– մի մարզիչ (թիմը մասնակցել է Մյուն– խենի օլիմպիական խաղերին, 1972)։ Պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով։ ՄՈհՇԵՂՅԱՆ Տիգրան Պետրոսի [20․8․ 1886, Վաղարշապատ (այժմ՝ էջմիածին)– 22․4․1935, Երևան], հայ սովետական ֆի– զիոլոգ։ 1906-ին ավարտել է Երևանի գիմ– նազիան, 1912-ին՝ Պետերբուրգի համալ– սարանի ֆիզիկամաթեմատիկական ֆա– կուլտետի կենսաբանության բաժինը։ Դա– S․ Պ․ Մուշեղյան սավանդել է Թիֆլիսի Ներսիսյան և Հով– նանյան դպրոցներում։ 1919-ից եղել է Երևանի արական գիմնազիայի կենսաբա– նության և մաթեմատիկայի ուսուցիչ։ Սո– վետական կարգերի հաստատումից հետո Մ․ եղել է Հայաստանի լուսժողկոմատի վարչության պետ։ 1921-ին Երևանի հա– մալսարանում կազմակերպել է կենդանի– ների ֆիզիոլոգիայի ամբիոնը և դասա– խոսություններ կարդացել ֆիզիոլոգիա, բնության դիալեկտիկա և բնագիտության մեթոդիկա առարկաներից։ 1933-ից եղել է Երևանի համալսարանի ռեկտոր, միա– ժամանակ մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի կենսաբանության բաժանմունքի նախա– գահ։ Մ–ի անունով է կոչվում (1973) Երե– վանի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը։

ՄՈՒՇԻ ԳՈՅԱՄ՛ԱՐՏ 1915, Մաշ քաղաքի ՈԼ գավառի հայ բնակչության ինքնապաշտ– պանական կռիվները Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մուշը, որն իր դաշտով ուներ 94 հզ․ հայ բնակչություն, գտնվում էր Բա– ղեշի վիլայեթում։ Թուրք, կառավարող– ները առաջին համաշխարհային պատե– րազմի հենց սկզբից ձեռնամուխ եղան հայ բնակչության ոչնչացմանը՝ գլխավոր հարվածն ուղղելով Մուշի և Սասունի դեմ, որոնք հռչակված էին որպես հայ ազգա– յին–ազատագրական շարժման կարևոր կենտրոններ (տես նաև Սասունի ինքնա– պաշտպանություն 1915)։ Կատարելով թուրք, կառավարության հրահանգները, Բաղեշի վալի կատաղի իթթիհաթական Մուստաֆա Աբդուլ Խալգը, Մուշի երեսփո– խան Հոճա Իլյասը, մյութասերիֆ Սերվեթ բեյը՝ զինվորական հրամանատարության հետ մշակեցին ու գործողության մեջ դրին գավառի ամբողջ հայության բնա– ջնջման հրեշավոր ծրագիրը։ Արդեն 1914-ի նոյեմբ․ 8-ին Մուշի հոգևոր առաջնորդ Ներսես եպիսկոպոս Խորախանյանը Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանին հա– ղորդեց, որ կառավարությունն է «․․․ամեն կերպ անկարգության և չարիքներուն աղբյուրը» և «պատրվակ կփնտրե գավա– ռիս հայերը աղետներու ենթարկելու» (Զ ա վ և ն ա ր ք և պ ս․, Պատրիարքա– կան հուշերս, վավերագիրներ և վկայու– թյուններ, Կահիրե, 1947, էջ 71)։ Դա հաս– տատվում է նաև կոտորածների ականա– տես գերմանացու վկայությամբ․ «1914 թվականի նոյեմբերին մենք իմացանք կո– տորածի նախապատրաստության մասին։ Մուշի մյութասերիֆը, որը էնվեր Փաշայի անձնական բարեկամն էր, բացահայտ հայտարարեց, որ թուրքերն առաջին հար– մար առիթով կձեռնարկեն հայերի կոտո– րած և որ նրանք կոչնչացնեն այդ ամբողջ ազգը» (The Treatment of Armenians in the Ottoman Empire 1915–1916․ Docume– nts Presented to Secretary of State for Foreign Affairs by Viscount Bryce, with a Preface by Viscount Bryce, L․, 1916, p․ 91)։ Այդպիսի իրավիճակում պահանջվում էր ոչ թե «խոնարհություն» ու «երկնային պաշտպանություն», ինչպես քարոզում էր խորախանյանը, այլ ուժերի լիակատար համախմբում և ակտիվ դիմադրության կազմակերպում։ Մինչդեռ հանցալից ան– ճարակություն ցուցաբերեցին նաև դաշ– նակցական «ղեկավարները»՝ Տարոնի (Դուրան–բարձրավանդակի) լիազոր Ռու– բեն փաշան (Տեր–Մինասյան) և այդ ժամա– նակ Մուշում գտնվող «Կոմսը» (Վահան Փավւազյան)։ Նրանք ոչ միայն մորթա– պաշտորեն բռնեցին պասսիվ–սպասողա– կան դիրք, այլև փաստորեն խափանեցին հայերի ինքնապաշտպանության պատշաճ կազմակերպումը։ Հենց այդ էլ պետք էր դարավոր ոսոխին, որը 25 հզ․ զորքով (Քյազիմ, Բեքիր–Սամի բեյերի ու այլոց հրամանատարությամբ) ու քրդական աշի– րեթներով 1915-ի գարնանից անցավ հար– ձակման՝ կոտորելով հայ բնակչությանը (АВПР, Политархив, д․ 3484)։ Գազանա– բար սպանվեցին Ցրոնք, Գոմս, Հերկերտ ևն գյուղերի բնակիչները։ Ահավոր ջար– դեր ու ավերածություններ կատարեց Վա– նից փախած «դասաբ–վալի» Ջևդեթը։ Բայց ահա ռուս, բանակը մայիսի սկզբին հա– սավ Բուլանըխ, մոտենում էր Մուշին։ Թուրքերն ընկան խիստ ծանր կացության մեջ, և հնարավորություն ստեղծվեց ոտքի կանգնեցնել Մշո ու նրա դաշտի հայու– թյանը, որով ժամանակին կսկսվեր Տա– րոնի կազմակերպված ինքնապաշտպա– նությունը։ Հենց այդպես էին մտածում հայրենասեր ու ողջամիտ մարդիկ և դը– րանց մեջ մշեցի հայտնի ռազմիկ Հ․ Կո– աոյանը (Հաճի), որը նախօրոք գումար– ված խորհրդակցությանը խնդիր դրեց չհա– պաղել, այլ անցնել ակտիվ գործողություն– ների և նույնիսկ թուրք, հրանոթները, որոնք հայերի միջոցով (հարկադրաբար) բարձրացվում էին սարերը՝ ռուսների դեմ կռվելու համար, շրջեւ թուրք, զորքերի