Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է աղյուսաձև բյուրեղներ, թեՓուկավոր, թերթավոր–հատիկային ագրեգատներ։ Հերձումը հիմքով4 լրիվ կատարյալ։ Մ․ դյուրավ տրոհվում է նըր– բագեղ թերթիկների, որը պայմանավոր– ված է նրա եռաշերտ փաթեթներից կազմ– ված բյուրեղային ստրուկտուրայով։ Փա– թեթները միացած են իրար կալիումի իոն– ներով։ Սովորաբար անգույն է, հազվա– դեպ՝ տարբեր երանգների (գորշ, կանաչա– վուն)։ Փայլը՝ ապակու, հերձման հարթու– թյուններում՝ սադափի և արծաթի։ Մե– տաքսի փայլ ունեցող գաղտնաթեփուկա– վոր զանգվածները կոչվում են սերից իա։ Կարծրությունը՝ 2,5–3, խտությունը՝ 2880 կգ/մ3։ Հողմահարման դեպքում Մ․ փոխարկվում է հիդրոմուսկովիտի, իլի– տի, այնուհետև՝ մոնամորիււոնիւոի և վեր– ջապես՝ կաոլինիտի։ Լայնորեն տարած– ված է մետամորֆային ապարներում, գրա– նիտներում, պեգմատիտներում։ Գործնա– կան նշանակություն ունեն միայն գրանի– տային պեգմատիտներում հանդիպող կու– տակումները։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում (Կոլա թերակղզի, Արևելյան Սիբիր, Ուրալ), Հնդկաստանում, Կանա– դայում, ԱՄՆ–ում, Բրազիլիայում։ Մ․ արդ․ մեջ կիրառվում է թերթավոր փ ա յ լ ա– ր ի (մեկուսիչների, կոնդենսատորների, հեռախոսների համար), փ ա յ լ ա ր ա– յ ի ն փ ո շ ու (փայլարային ստվարա– թղթի հրակայուն ներկերի պատրաստ– ման դեպքում) և փայլարային պատրաստ ու կի (էլեկտրասարքե– րում էլեկտրամեկուսիչ միջադիրների հա– մար) ձևով։

ՄՈՒՍՈ (Musso) Մանովար (1898–1948), Ինդոնեզիայի բանվորական և կոմունիս– տական շարժման գործիչ։ Ինդոնեզիայի կոմկուսի (ԻԿԿ) անդամ 1923-ից։ 1923– 1925-ին ԻԿԿ ԿԿ անդամ, ղեկավարել է փոստային բանվորների արհմիությունը։ 1925–35-ին եղել է տարագրության մեջ։ Ընտրվել է Կոմինտերնի և Պրոֆինտեր– նի ԳԿ անդամ։ 1935-ին, անլեգալ, վերադարձել է Ինդոնեզիա և ղեկավարել ընդհատակում կուսակցության կենտրո– նական ղեկավարության վերաստեղծման գործը։ 1936-ին ստիպված հեռացել է երկ– րից։ 1938–39-ին ապրել է Բելգիայում, 1939–41-ին գտնվել է Ֆրանսիայում՝ հա– մակենտրոնացման ճամբարում։ 1948-ին նորից վերադարձել է Ինդոնեզիա։ ԻԿԿ օգոստոսյան կոնֆերանսը (1948) ընդու– նել է Մ–ի մշակած «Նոր ուղի Ինդոնեզիայի Հանրապետության համար» բանաձևը։ 1948-ի սեպտեմբերին ընտրվել է ԻԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ Սպանվել է Մադիունյան դեպքերի (հակակառավա– րական ելույթ) ժամանակ։

ՄՈՒՍՈԼԻՆԻ (Mussolini) Բենիտո (1883– 1945), Իտալիայի ֆաշիստական կուսակ– ցության հիմնադիր և ֆաշիստական կա– ռավարության ղեկավար (1922–43)։ Եղել է ուսուցիչ։ Քաղաքական գործունեությու– նը սկսել է սոցիալիստական շարժման մեջ, 1914 թվականին հեռացվել է իտալ․ սոցիալիստական կուսակցությունից, 1919-ին հիմնել է ֆաշիստական կազմա– կերպություն։ Մոնոպոլիաների, միա– պետության և Վատիկանի օժանդակու– թյամբ 1922-ին կատարել է պետ․ հեղա– շրջում, երկրում հաստատել է ֆաշիստա– կան վարչակարգ։ 1929-ին Վատիկանի հետ ստորագրել է Լաաերանի պայմանա– գրերը։ Վարել է ագրեսիվ արտաքին քա– ղաքականություն, քաղ․ և ռազմ, դաշինք է կնքել ֆաշիստական Գերմանիայի հետ, Իտալիան ներքաշել երկրորդ համաշ– խարհային պատերազմի մեջ։ Ֆաշիստա– կան զորքերի պարտությունները, հակա– ֆաշիստական շարժման ուժեղացումը Իտալիայում հանգեցրին Մ–ի դիկտատու– րայի տապալմանը (1943)։ 1943–45-ին Մ․ գլխավորել է գերմանացիների օկու– պացրած իտալ․ հողերում ստեղծված խա– մաճիկ կառավարությունը։ Բռնվել է իտալ, պարտիզանների կողմից և Հյուսիսային Իտալիայի Ազգային ազատագրության կոմիտեի դատավճռով մահապատժի են– թարկվել։

ՄՈՒՍՈՐԳՍԿԻ Մոդեստ Պետրովիչ [9(21)․ 3․1839, գ․ Կարևո (այժմ՝ Կալինինի․ մար– զում)–16(28)․3․1881, Պետերբուրգ], ռուս կոմպոզիտոր, <Հզոր խմբակ>–ի անդամ։ Մ․ Պ․ Մուսորգսկի 6 տարեկանից սկսել է դաշնամուր նվագել մոր ղեկավարությամբ։ 1849-ին ընդուն– վել է Պեաերբուրգի Պետրոպավլովյան դպրոցը, 1852–56-ին սովորել գվարդիա– կան ենթասպաների դպրոցում։ Միաժա– մանակ երաժշտության դասեր է առել դաշնակահար Ա․ Ա․ Գերկեից։ 1852-ին հրատարակվել է Մ–ի առաջին ստեղծա– գործությունը՝ «Ենթասպա» պոլկան դաշ– նամուրի համար։ Մ–ի ընդհանուր և երա– ժըշտական զարգացման վրա վճռական ազդեցություն է գործել ծանոթությունը Ա․ Դարգոմիժսկու, Վ․ Ստասովի, Մ․ Բա– լակիրևի հետ (1856–57)։ Բալակիրևի ղեկավարությամբ Մ․ սկսել է լրջորեն պա– րապել կոմպոզիցիայով, 1858-ին թողել է զինվորական ծառայությունը։ 1863–66-ին աշխատել է «Սալամբո» օպերայի վրա (ըստ Գ․ Ֆլոբերի համանուն վեպի, անա– վարտ է), որն աչքի է ընկնում ժողովրդա– կան–մասսայական տեսարանների դրա– մատիզմով։ 1860-ական թթ․ կեսերին ձևա– վորվել է Մ–ի՝ ռեալիստ արվեստագետի աշխարհայացքը։ Անդրադառնալով ժողո–

ՎԸՐԴԻ Կյանքից վերցված սուր սոցիալա– կան թեմաների՝ ստեղծել ԷՆ․ Նեկրասովի, Տ․ Շևչենկոյի, Ա․ Օստրովսկու և սեփական տեքստերով երգեր ու ռոմանսներ («Կա– լիստրատ», «Երյոմուշկայի օրորոցայինը», «Որբուկը», «Սեմինարիստ» ևն), որոնցում կերտել է վառ բնութագրական մարդկա– յին կերպարներ։ Հնչյունային գույների հյութեղությամբ առանձնանում է «Գիշերը Լերկ լեռան վրա» սիմֆոնիկ պատկերը (1867)։ Օպերային դեկլամացիայի բնա– գավառում համարձակ փորձ էր Մ–ի «Ամուսնություն» (Ն․ Գոգոլի կատակեր– գության չփոփոխված տեքստով, 1868) անավարտ օպերան։ Կոմպոզիտորի մե– ծագույն ստեղծագործությունը «Բորիս Գո_ դունով» օպերան է (ըսա Ա․ Ա․ Պուշկինի ողբերգության, 1868–69, բեմ․ Պետեր– բուրգի Մարիինյան թատրոնում, 1874)։ 1870-ական թթ․ աշխատել է «Խովանշչինա» «ժողովրդական երաժշտական դրամա»-ի (լիբրետոն Մ–ի, 1872–80, անավարտ է) և քնարական–կատակ երգական «Սորո– չինյան տոնավաճառ» (ըստ Գոգոլի վի– պակի, 1874–80) օպերայի վրա։ «Բորիս Գոդունով» և «Խովանշյինա» երաժշտա– կան դրամաներում դինամիկ, վառ ժող․ մասսայական տեսարանները զուգակց– ված են առանձին կերպարների խոր հո– գեբանական, վառ անհատական բնութա– գրերի հետ։ Միաժամանակ ստեղծել է «Առանց արևի» (1874), «Մահվան երգերն ու պարերը» (1875–77) վոկալ շարքերը (դրանցում բնութագրման հիմնական մի– ջոցը մարդկային խոսքի կենդանի ինտո– նացիան է), «Պատկերներ ցուցահանդե– սից» դաշնամուրային սյուիտը (1874) ևն։ «1սովանշչինա»-ն կոմպոզիտորի մահից հետո ավարտել է Ն․ Ռիմսկի–Կորսակովը, «Սորոչինյան տոնավաճառ»–ի վրա աշխա– տել են Ա․ Լյադովը, Ց․ Կյուին։ 1896-ին Ռիմսկի–Կորսակովը կատարել է «Բորիս Գոդունով»-ի նոր խմբագրություն։ 1959-ին «Բորիս Գոդունով» և «խովանշչինա» օպե– րաները վերախմբագրել և գործիքավորել է Դ․ Շոստակովիչը։ Մ․ XIX դ․ մեծագույն ռեալիստ–կոմպո– զիտորներից է։ Երաժշտության մեջ ձըգ– տել է հասնել կենսական ճշմարտացիու– թյան, կերպարների հոգեբանական և կենցաղային կոնկրետության։ Հերքելով ավանդական ակադեմիական նորմերն ու պատկերացումները՝ Մ․ համարձակորեն որոնել, փորձարկել է երաժշտաարտա– հայաչական նոր միջոցներ։ Հիմնվելով խոսակցական լեզվի ինտոնացիաների և ռուս․ ժող․ երգերի մեղեդիների վրա՝ ստեղծել է ինքնատիպ, արտահայտիչ երաժշտական լեզու։ Մ–ի երաժշտությունը մեծ ազդեցություն է գործել հետագա կոմպոզիտորների՝ Ս․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի, Լ․ 6ա– նաչեկի, Կ․ Դեբյուսիի ստեղծագործու– թյան վրա»։ Երկ․ Литературное наследие, сост․ А․ А․ Орлова и М․ С․ Пекелис, [кн․ 1–2], М․, 1971-72․ Գրկ․ ТуманинаН․, М․ П․ Мусоргский, М․–Д․, 1939; Асафьев Б․ В․, Избр․ труды, т․ 3, М․, 1954; Орлова А․, Труды и дни М․ П․ Мусоргского․ Летопись жизни и творчества, М․, 1963; X у б о в Г․, Мусорг– ский, М․, 1969; Шлифштейн С․, Му– соргский․ Художник․ Время․ Судьба, М․, 1975; Hoffmann R․, Moussorgski, P․, 1952․

ՄՈՒՍՍՈՆՆԵՐ (ֆրանս․ աօստտօո,<արաբ․ մաուսիմ–սեզոն), սեզոնային կայուն քամիներ երկրագնդի որոշ մարզերում, որոնք տարին երկու անգամ Փոխում են իրենց ուղղությունը (դառնում հա– կադիր կամ հակադիրին մոտ)։ Պայմանա– վորված են հիմնականում մայրցամաքի և օվկիանոսի տաքացման անհամաչա–