Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտ 3-րդ հազարամյակի սկզբին և օգտագործվել մինչև վաղ միջնադար։ Պ․ են կոչվում նաև այդ նյութի վրա գրված ձեռագրերը։ Պ–ի տեքստերն ուսումնասիրում են պապիրոլոգիան, եգիպտագիտությունը, սեմիտոլոգիան։

ՊԱՊԿՈՎԻՉ Պյոտր Ֆեոդորովիչ (1887–1946), սովետական գիտնական, նավաշինարար։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1933), ինժեներ–փոխծովակալ։ Ավարտել է Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ը (1911)։ 1916-ից դասախոսել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ում (1925–1930-ը՝ պրոֆեսոր)։ 1934–40-ին՝ Լենինգրադի նավաշինական ինստ–ի, 1934-ից՝ ռազմածովային ակադեմիայի պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են նավերի շինարարական մեխանիկային և առաձգականության տեսությանը։ Պ․ մշակել և կատարելագործել է նավային կոնստրուկցիաների հաշվարկի մեթոդները։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1946)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Երկ․ Строительная механика корабля, М․, 1946․

ՊԱՊՅԱՆ Անատոլի Ղազարոսի (ծն․ 25․11.1924, Երևան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ Ժող․ նկարիչ (1983)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է Երևանի գեղարվեստական ինստ–ը (1950)։ 1951 –53-ին կատարելագործվել է Մոսկվայում, Բ․ Վ․ Իոգանսոնի մոտ։ 1953-ից դասավանդել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1962-ից՝ գեղարվեստաթատերական ինստ–ում։ Աշխատում է կոմպոզիցիոն և դիմանկարի ժանրերում։ Աշխատանքներից են՝ «Գնում են ուսանելու»- (1953), «Առաջին անգամ հանքահորում» (1955), «Վերջին հերթափոխից»- (1956), «Մեղեդի» (1960), «Պատանեկություն» (1961), «Մեսրոպ Մաշտոց» (1962), «Ինքնանկար որդիների հետ» (1973), «Առավոտ» (1978, բոլորը՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում, Երևան), «Որդիները» (1965, Արևելքի ժողովուրդների արվեստի պետ․ թանգարան, Սոսկվա), «Գիշերերգ» (1970), «Շոգ օր» (1976, Կ․ Չյուռլյոնիսի անվ․ պետ․ թանգարան, Կաունաս), «Ինքնանկար կանաչ ճյուղով» (1980), «Արվեստանոցում» (1981)։ 1950-ից մասնակցում է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների։ 1981-ին ունեցել է անհատական ցուցահանդես (Երևան)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՊԱՊՅԱՆ էդուարդ Արմենակի (ծն․ 23․11․1924, Թիֆլիս), հաւ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ ճարտ․ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Երեվանի Կ․ Սարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի շին․ ֆակուլտետի ճարտ․ բաժինը (1949)։ Աշխատել է նախագծային կազմակերպություններում, 1964–71-ին՝ Երևանի գլխ․ ճարտարապետ, 1971-ից «Երևաննախագիծ» ինստ–ում է։ Հիմնականում քաղաքաշինարար է․ աշխատանքներից են՝ ք․ Արարատի գլխ․ հատակագիծը և կառուցապատման նախագիծը (1951), Ազիզբեկով քաղաքատիպ ավանի գլխ․ հատակագիծը (1957, ճարտ–ներ՝ Ն․ Շաքարյանի և Ա․ Շաքարյանի հետ), Երևանի մետրոպոլիտենի տեխնիկատնտ․ հիմնավորումը (1967, թեմայի ղեկավար), Երևանի գլխ․ հատակագիծը (1971, ճարտ–ներ՝ Մ․ Մազմանյանի, Գ․ Մուրզայի և Ց․ Չախալյանի հետ) ևն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Լ․ Բաբայան

ՊԱՊՅԱՆ Մացակ Պետրոսի [1901, Զալալօղլի (աոեփանավան)–1962, Երևան], սովետական պետ․ աշխատող։ ՍՍԿԿ անդամ 1929-ից։ Ավարտել է Երևանի բարձրագույն կոմունիստական գյուղատնտ․ դպրոցը (1937)։ 1921–24-ին ծառայել է կարմիր բանակում։ 1924–36-ին Ստեփանավանում գործուն մասնակցել է հասարակական կյանքին, ընտրվել գյուղսովետի, ապա կոլտնտեսության վարչության նախագահ։ 1937-ից՝ Հայկ․ ՍՍՀ ԿԳԿ նախագահ, 1938–54-ին՝ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, միաժամանակ ՍՍՀՄ ԿԳԿ–ի և Գերագույն սովետի Նախագահության նախագահների տեղակալ։ 1954-ից անհատական թոշակառու։ Եղել է Անդրֆեդերացիայի կենտգործկոմի (1935–36), ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի (1937–1954) անդամ, ԱՍՀՄ I–IV և ՀՍՍՀ I–III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։ Յա․ Մռավյան

ՊԱՊՈՅԱՆ Ռուբեն Արտաշեսի (ծն․ 4․11․1921, Թեոդոսիա), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (16․6․1944, 25․8․1944․ 15․5․1946)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Զորակոչվել է 1941-ի մայիսին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից կռվել է 80-րդ հատուկ ծովային դեսանտային բրիգադի կազմում, այնուհետև՝ III Բելոռուս․, I և III Օւկր․ ռազմաճակատներում։ Եղել է հետախույզ։ Փառքի շքանշանների արժանացել է Կարելական պարանոցում, Մերձբալթիկայի և Լեհաստանի ազատագրման, Արևելյան Պրուսիայում մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար։ 1946-ին զորացրւլելուց հետո աշխատել է Թբիլիսիում, Սիսիանում, 1955-ից՝ Երևանի ալյումինի գործարանում՝ որպես ապարատավար։ Պ–ի մարտական ուղին արտացոլված է «Քայլում է զինվորը» վավերագրական ֆիլմում։ Մ․ Սահակյան

ՊԱՊՈՐՏՆԻ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շրջկենւորոնից 40 կմ հս–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի և եգիպտացորենի մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց։ Հայերը եկել են Սամսունի շրջակա գյուղերից, 1862-ին։

ՊԱՊՊՈՍ (ПшТЯОе) ԱԼԵՔՍԱՆԴՐԱՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ Ill – IV դդ․ հույն մաթեմատիկոս, աստղագետ, աշխարհագրագետ։ Պ․ Ա–ի մեզ հասած աշխատություններում մեկնաբանված և խորացված են (հատկապես մաթեմատիկայի բնագավառում) հին հունական շատ հեղինակների գործեր, որոնց զգալի մասը չի պահպանվել։ «Երկեր» խորագրով հայտնի 8 գրքերից բաղկացած իր հիմնական աշխատությունում (մեզ հասել են վերջին 6 գրքերը) Պ․ Ա․ անդրադարձել է թվաբանությանը, երկրաչափությանը, աստղագիտությանը, մեխանիկային։ Այն բարեխղճությունը, որով նա շարադրել է մեզ չհասած շատ աշխատությունների բովանդակությունը, «Երկերը» դարձնում են հելլենիստական շրջանի մաթեմատիկայի ուսումնասիրման վստահելի աղբյուր։ Պ․Ա–ի «Լիբիայի գետերը» աշխատությունը կորած է, իսկ «Երկրագրություն» աշխատությունը հայտնի է <ւԱշխարհացո]ց>–րգ․ այն բովանդակել է Կլավդիոս Պտղոմեոսի «Աշխարհագրական ձեռնարկ»-ի համառոտ շարադրանքը։

Երկ․ Pappi Alexandrini collectionis quae superunt․․․, ed․ F․ Hultsch․, v․ 1–3, Berolini, 1876-78․

Գրկ․ Երեմյան U․ S․, Հայաստանը ըստ «Աշխարհ ացոյցի», Ե․,1963։ Гейберг И․ Л-, Естествознание и математика в классической древности, пер․ с нем․, М․–Л․, 1936; Даниелян Э․ Л․, Армянские космографические труды YII века о строении Вселенной, Е․, 1978․ է․ Դանիելյան