Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՉԵՉՔԱՐ. չ և չաք ար, հրաբխածին, թեթե ծակոտկեն ապար, որով հարուստ է Հայաստանը։ Տես Պեմզա։

ՉԵՌՆԵՆԿՈ Կոնստանտին Ուստինովիչ [ծն․ 11(24)․9․1911, գ․ Բոլշայա Տես (այժմ՝ Կրասնոյարսկի երկրամասի ՆովոսյոլովսկԻ շրջանում)], սովետական կուսակցական և պետ․ գործիչ, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1976, 1981)։ ՍՄԿԿ անդամ 1931-ից։ Ավարտել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին առընթեր կուսկազմակերպիչների բարձրագույն դպրոցը (1945) և Քիշնևի մանկավարժական ինստ–ը (1953)։ 1941 –43-ին եղել է կուսակցության Կրասնոյարսկի երկրային, 1945–48-ին՝ Կ․ Ու․ Չեռնենկո Պենզայի մարզային կոմիտեների քարտուղար։ 1948-ից՝ Մոլդավիայի կոմկուսի ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, 1956-ից՝ ՍՄԿԿ ԿԿ ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի սեկտորի վարիչ։ 1960-ից Չ․ ՍՍՏՄ Գերագույն սովետի Նախագահության քարտուղարության պետն էր, 1965-ից՝ ՍՄԿԿ ԿԿ ընդհանուր բաժնի վարիչ։ 1976-ից ՍՄԿԿ ԿԿ քարտուղար է։ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու է 1966-ից, անդամ՝ 1971-ից, ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու՝ 1977-ից, անդամ՝ 1978-ից։ ՍՍՀՄ VII –X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 և այլ շքանշաններով։

ՁԵՌՆԻ (Czerny) Կարլ (Կարել) 1791 – 1857), ավստրիական դաշնակահարման–կավարժ և կոմպոզիտոր։ Ազգությամբ չեխ։ Սովորել է հոր՝ Վենցել Չ–ի, 1801–03-ին՝ Լ․ Բեթհովենի մոտ։ XIX դ․ 1-ին կեսի վիեննական դաշնամուրային դպրոցի հիմնադիրն է։ Աշակերտներից են՝ Ֆ․ նիստը, Թ․ Լեշետիցկին, P․ Գյոլերը, Թ․ Կուլլակը։ Հեղինակ է 1000-ից ավելի գործերի (սիմֆոնիկ, կամերային–գործիքային, եկեղեցական են)։ ժառանգության հիմնական մասը դաշնամուրային երկերն են (այդ թվում՝ այլ կոմպոզիտորների գործերի խմբագրումներ և վերադաշնակումներ)։ Մանկավարժական պրակտիկայում օգտագործվում են նրա էտյուդները։ Չ–ի կոմպոզիտորական և դաշնամուրային սկըզբունքները կապված են կլասիցիզմի և ռոմանտիկ ուղղությանը։

ՁԵՌՆԻԳՈՎ. քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Չեռնիգովի մարզի վարչական կենտրոնը, նավահանգիստ Գեսնա գետի ափին, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց։ 257 հզ․ բն․ (1982)։ Զարգացած է քիմ․, թեթե, սննդի և փայտամշակման արդյունաբերությունը։ Կան ավտոպահեստամասերի, գործիքաշինական, տնաշինական, երաժշտական գործիքների, ստվարաթղթե իրերի և այլ ձեռնարկություններ։ Ունի մանկավարժական ինստ․, Կիևի պոլիտեխ․ ինստ–ի մասնաճյուղ, տեխնիկումներ, ուսումնարաններ, 2 թանգարան, դրամատիկական թատրոն։ Չ․ Ռուսիայի հին քաղաքներից է։ Առաջին անգամ հիշատակվել է 907-ին։ Եղել է Կիեյան Ռուսիայի, Լիտվայի, Լեհաստանի, 1654-ից՝ Ռուսական պետության կազմում։ Քաղաքում պահպանվել են Կիեյան Ռուսիայի ճարտ․ հուշարձաններ՝ ՍպասոՊրեոբրաժենսկի տաճարը (մոտ 1036), Իլյինսկի եկեղեցին (XII դ․), Ուսպենսկի (XII դ․), Բորիսոգլեբսկի (1120-23) և այլ տաճարներ։ XVII – XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններից են՝ Ս․ Երրորդության մենաստանի համալիրը, Եկատերինյան եկեղեցին (1715)։ Չ․ XIX դ․ սկզբին կառուցապատվել է ըստ կանոնավոր հատակագծի։ Սովետական շրջանում կատարվել է նոր շինարարություն, իրագործվել քաղաքի հին շրջանների բարեկարգումը։ Տայրենական մեծ պատերազմից հետո Չ․ վերականգնվել է գլխավոր հատակագծերով (1945, 1958, 1966), կատարվել կենտրոնի կառուցապատումը (1950–55)։ Կառուցվել են թատրոնի (1958), Ուկրաինայի կոմկուսի մարզկոմի և Քաղլուստան (1974) շենքերը, կանգնեցվել Լենինի հուշարձանը (1967), ֆաշիզմի զոհերի հուշադամբարանը (1974)։

ՁԵՌՆԻԳՈՎԻ ՄԱՐԶ, Ուկրաինական ՍՍՌ, կազմում։ Կազմավորվել է 1932-ի հոկտ․ 15-ին։ Տարածությունը 31,9 հզ․ կմ² է, բն․ 1482,6 հզ․ (1981)։ Բաժանվում է 22 վարչական շրջանի, ունի 15 քաղաք, 31 քտա։ Վարչական կենտրոնը՝ Չեռնիգով։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը։ Գտնվում է Դնեպրի միջին հոսանքի աջափնյա մասում՝ Դեսնայի ավազանում։ Մակերևույթր հս–արլ–ից հվ–արմ․ թեք, ալիքավոր ցածրադիր հարթավայր է։ Կլիման չափավոր ցամաքային է։ հունվարի միջին ջերմաստիճանը –6°Օից մինչև –8°C է, հուլիսինը՝ 18,4 – 19,7°C։ Տարեկան տեղումները 500 – 600 մմ են, վեգետացիայի շրջանը՝ 190 – 200 օր։ Գլխավոր գետը Դեսնան է։ Տս–արմ․ սահմանով հոսում է Գնեպրը։ Չ․ մ–ի հս․ մասին՝ Պոլեսիեին, բնորոշ են ճմապոդզոլային, ավազային և ավազակավային հողերը, հվ. անտառատափաստանային մասին՝ սևահողերը։

Մարզի տարածքի 68% –ը անտառածածկ է (սոճի, կաղնի, կեչի ևն)։ Տվ–արլ–ում է գտնվում ՈւՍՍ^ ԳԱ «Տրոստյանեց» դենդրոպարկը։ Կենդանիներից կան նապաստակ, աղվես, ջրսամույր, գայլ, կզաքիս, որմզդեղն։

Բնակչությունը։ Բնակվում են ուկրաինացիներ (93,8%), ռուսներ։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 47 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ մոտ 46% (1981)։ Խոշոր քաղաքներն են Չեռնիգովը, Պրիլուկին, Նեժինը։

Տնտեսությունը։ Սովետական իշխանության տարիներին Չ․ մ․ հետամնաց ագրարային շրջանից դարձավ զարգացած ինդուստրիալ–ագրարային շրջան։ Չ․ մ–ում կան տորֆի, ֆոսֆորիտների, մերգելների պաշարներ։ Նավթի և գազի հանքավայրերի հայտնաբերումով ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր՝ քիմ․, գազի և նավթաքիմ․։ Առավել զարգացած են թեթև արդյունաբերության ճյուղերը։ Կան մեքենաշինական, մետաղամշակման, փայտամշակման, թղթի, երաժշտական գործիքների, շինանյութերի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ են։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են մսակաթնատու անասնապահությունը, կարտոֆիլի, հացահատիկի, շաքարի ճակնդեղի, վուշի, բանջարեղենի, բոստանային և կերային կուլտուրաների արտադրությունը։ Մշակում են նաև կանեփ ու անանուխ։ Զարգանում են թռչնա–