«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/438»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

08:27, 30 Հունիսի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ոթորիկների և ուրիշ շատերի։ Մինչև անգամ քարերը այրեց և բոլորովին մոխրի վերածեց։ Եվ արդ՝ այնտեղ պետք էր տեսնել ընդհանուրի տագնապը, այնտեղ պետք էր տեսնել կրծքերի կոծումը, ձայների աղաղակը, աչքերի արտասուքը: Այնտեղ պետք էր տեսնել ալիքների գալարումը, սրտերի մորմոքը, ձայների ճիչը։ Այնտեղ պետք էր տեսնել անձերի անուրաձևությունը [վշտից օղակվելը], մեջքերի բեկումը, մտքերի սպառումը, որովհետև հուրը ստիպում էր, մշտապես հրահրում և սարսափեցնում. ապարանքներ էին փլվում, որոտմունք էին լինում, ցոլացումներ էին երևում: Ուստի հարուստները տարակուսում էին, ռամիկները հուսահատվում, աղքատները վարանում էին, վիրավորները գոչուս էին, ծնողները սգում էին, որդիները դառնապես լացում, որովհետև վերացավ նրանց հույսը, վերացավ իրենցից օգննությունը, զրկվեցին իրենց ունեցվածքից։ Ահա և մի անգամից մեկուսացան, միմյանցից հեռացան և անհայտացան, որովհետև քայքայվեցին, պառակտվեցին և բաժանվեցին հայրերը որդիներից, որդիներր հայրերից, մայրերը դուստրնրից, դուստրերը մայրերից, բարեկամները բարեկամներից, սիրելիները իրենց սիրելիներից, տակավին միմյանց չգտան ըստ տերունական Հրամանի։

Նաև չէին կարողանում ճանաչել մեռյալներին՝ դիակները թաղելիս, որովհետև մեռած մարդկանց թիվը ասում էին երեք հազար ըստ բացահատ ականատեսության, ըստ կարգված հանձնաժողովի քննության։ Ուստի և տրտմություն, ուստի և հեծություն, ուստի և խռովություններ տարածվեցին ընդհանուրի մեջ ըստ Աստվածաշնչի, թե ձեր տարեկան տաները սգի վերածվեն[1]։

Ահա կատարվեց այս ամենը մեր մեղքերի պատճառով իբրև հավատացյալ մարդկանց խրատ ու զգուշություն, իսկ ծայր աստիճան հակառակ կանգնածին կորուստ ու կործանում»:

  1. Դարձցին տարեկանք ձեր ի սուգ եւ ամենայն ուրախությիւնք ձեր ի տրտմութիւն (Տովրիթ Բ 6)