«Էջ:Arakel of Tabriz, History.djvu/318»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

09:00, 30 Հունիսի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մանուկների և բռի միտք ունեցող մարկանց համար գրեց հեշա հասկանալի նոր քերականություն իբրև հին քերականության ներածություն, որ թարգմանիչների կողմից թարգմանված է, որպեսզի սրանով դյուրությամբ հասնեն հնի գիտությանը։ Սրա օրինակները բազմացան, քանզի շատերը օրինակեցին։

Ապա Սպահանից ելավ եկավ գերադիր, բարձրագահ և քրիստոսաբնակ Սուրբ աթոռ Էջմիածին. սրա գալստյամբ անպատմելի ուրախություն եղավ այնտեղ գտնվող աշակերտների համար։ Անմիջապես պատրաստվեցին դաս առնելու ոչ միայն Էէջմիածնի միաբանները, այլև բոլոր վանքերի աբեղաները, որոնք աշակերտում էին Աստվածաշնչին: Եվ միահահուռ հավաքվեցին երեսուն հոգի, սկսեցին դաս առնել: Նախ սկսեցին քերականությունից, ապա բովանդակ փիլիսոփայական գրքերը մինչև վերջ։ Դրանից հետո կարդացին Պողոսի թղթի եբրայեցիների գլուխը, և ամենքը օգտված, լուսավորված սրա գիտությունից, որ բավական էր իրենց և այլոց։

Երևան քաղաքի քահանտներին ու ժողովրդին չափազանց դուր եկան սրա բարքն ու բնավորությունը, որովհետև չափազանց մեղմ, հեզասիրտ, աննյութասեր բարք ուներ։ Եկան Փիլիպոս կաթողիկոսի մոտ և մեծ թախանձանքով խնդրեցին, որ նրան իրենց առաջնորդ նշանակի։ Նա ըստ նրանց խնդրանքի այդպես արեց, ուղարկեց նրանց վանքը, որ Գառնիի գավառում էր Ամենափրկիչի անունով, որ կոչվում է նաև Հա֊ վուց Թառ։

Տարիներ հետո մի գիրք գրեց և անվանեց «Տրամաբանություն», այս գիրքը իրրև ներածություն էր փիլիսոփայական գրքերի, քանզի փիլիսոփայական գրքերի շարադրված բառերն ու խոսքերը, միտքն ու ոճը մարդկանց միտքը դժվարությամբ է ըմբռնում, շատ աշխատանք է անհրաժեշտ։ Իսկ Սիմոն վարդապետի այս արածը իբրև ներածություն վերաբերում է բոլոր փիլիսոփայական գրքերին և նրանց, որ մոտ են այս վերջիններին: Երբ լինի ժամանակ ապագայում, ար փիլիսոփայական գրքերի գիտությունը վերանա հայոց ազգի միջից, ինչպես օրինակ անցյալ և մեր ժամանակներում