«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/74»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
չ →‎top: կետադրություն, բազմակետ, փոխարինվեց: ... → … oգտվելով ԱՎԲ
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 23. Տող 23.
Ինձ կըհալածի քո երկնքի տակ,
Ինձ կըհալածի քո երկնքի տակ,
Եվ թաքուն կերգեմ ես իմ ողբերգը՝
Եվ թաքուն կերգեմ ես իմ ողբերգը՝
{{տող|20}}Քո սար ու ձորում հեծելով մենակ...
{{տող|20}}Քո սար ու ձորում հեծելով մենակ…


Ա՜խ, մենք պատրաստ չենք միասին կռվի,
Ա՜խ, մենք պատրաստ չենք միասին կռվի,

Ընթացիկ տարբերակը 22:05, 6 Նոյեմբերի 2016-ի դրությամբ

Այս էջը հաստատված է
ԻՍՐԱՅԵԼ

Պանդուխտ, հալածված, հոգնած, վշտաբեկ,
Եվ ոչ մի երկրում հանգիստ չըգտա.
Դարձյալ դեպի քեզ, հայրենիք իմ հեգ,
Հարազատ որդիդ թռչում եմ ահա։

5 Բայց և քո գրկում, ավա՜ղ, կորած է
Տենչալի կյանքի հույսը հավիտյան,
Քո գրկում նաև ինձ սպասում են
Ստրըկի վիճակ, օրեր հեծության։

Քո իրավունքից զրկված Սիոնի
10 Սրբազան գավթում լումա են փոխում,
Կորած է փառքը Երուսաղեմի,
Եվ լիրբ ոսոխի սիրտը չէ դողում։

Եվ գերի որդիդ, ո՛վ գերված աշխարհ,
Ազատ քայլերով, և ո՛չ մի անգամ,
15 Այն սուրբ վայրերում, ուր որ մեծացա,
Եվ այսուհետև չպիտի ման գամ։

Անիրավ տիրող թշնամու ձեռքը
Ինձ կըհալածի քո երկնքի տակ,
Եվ թաքուն կերգեմ ես իմ ողբերգը՝
20 Քո սար ու ձորում հեծելով մենակ…

Ա՜խ, մենք պատրաստ չենք միասին կռվի,
Եվ մեզ թշնամին խեղդում է ջոկ-ջոկ,
Մենք հալածված ենք առանց մեղքերի
Եվ չի պաշտպանում մեր դատը ոչ ոք։

72