«Էջ:Among the Ruins.djvu/6»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված

Ընթացիկ տարբերակը 08:37, 10 Նոյեմբերի 2016-ի դրությամբ

Այս էջը հաստատված է

Բ․

ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԵՋ

Վեհանձն ու շլացուցիչ արևին տակ կտարածվի քանդված քաղաքը՝ անծայրածիր գերեզմանի մը պես. ավերա՜կ ամեն կողմ…: Բան մը չէ խնայված, բոլոր եկեղեցիները, բոլոր դպրոցները ու բոլոր բնակարանները անձև ու խանձված քարի կույտերու վերածված են, որոնց մեջեն ասդին - անդին շենքերու կմախքները կցցվին: Արևելքեն մինչև արևմուտք ու հյուսիսեն մինչև հարավ, մինչև հեռավոր սահմանները թուրք թաղերուն, աններող և դաժան ատելությունը հրդեհեր ու փչացուցեր է ամեն բան: Ու այս մեռելային ամայության, այս ընդարձակածավալ մոխրակույտերու մեջեն երկու մինարեներ անեդծ մնացած՝ կկանգնին խրոխտությամբ:

Արյունոտ և արցունքոտ ցնցոտիներով ծածկված այրիներու, որբերու և ծերերու ամբոխ մը կներկայանա մեզի, իբրև մնացորդը Սադանայի բնակչության, մեծ փոթորիկե մը ետքը խաղաղացած ծովու, մոայլ հանդարտությունը ունի անիկա, իր խորքերուն մեջ ծածկված է ցավը ու անմխիթարելի վիշտը ու այդ ցավը երբեմն մակերեսը կբարձրանա, ապրելու, վերածնելու հույսը սպանված է իրենց մեջ, և եթե Անոթությունն ու Ծարավը չզարթնեցներ զիրենք այդ ընդարմացումեն՝ կյանքը միանգամ ընդմիշտ մարած կըլլար արդեն:

Անոնք լուռ կմնան երկար ատեն, կարծես հետևելով իրենց հիշատակներու շարքին, հակառակ իրենց մղված անոնց քստմնելի ընթացքեն ու սրտագին հառաչանքներ կարծես կուրծքերնին պատռելով կարձակվին՝ «Ամա՜ն…»

Երբեմն ալ կուլան հեկեկալով, երեսնին ողողված մեկ րոպեի մեջ այնպիսի արտասուքի հորդ ժայթքումով մը, որ գանգատի ու տրտունջի խոսքերը կխեղդվին. ու դեմքերը, արևի տակ աշխատութենեն թխացած ու չորացած դեմքեր, կակոսվին դժնդակ խորշոմներով, ահավոր ծամածռություններով ու ամբողջ ամբոխը բռնված իր անմխիթարելի վշտի տագնապեն՝ կգալարվի հուսահատորեն: Ու կարելի