«Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/278»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
<center>{{Xx-larger|ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ}}</center>
<center>{{Xx-larger|ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ}}</center>






<center>ԻՎԱՆ ԲԵՅԸ</center>
<center>ԻՎԱՆ ԲԵՅԸ</center>

12:37, 8 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Այս էջը հաստատված է
ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ



ԻՎԱՆ ԲԵՅԸ

Գավառական մի քաղաք. լայն և ուղիղ փողոցներ, կանաչ խոտ մայթերի վրա, տների առաջ բոստաններ և բարձր, ստվերախիտ ծառեր, որոնց շվաքի տակ իրիկվա հովին նստում են հարևան կանայք, զրուցում, մինչև նախիրը հանդից գա, կիթ անեն, թեյ գցեն ու թեյից հետո խաղան նարդի, հետո՝ խոր քուն, մինչև լուսաբաց, մինչև նոր կիթ։

Մի քաղաք, ուր այսօր երեկվա պես է, վաղն էլ դժվար թե մի բան լինի։ Մի խուլ անկյուն, ուր ավտո տարին մի անգամ է գալիս, փողոցներում մարդ էլ չկա, որ անցնելիս դիպչես։

Լեն ու արձակ, տան կարած վերմակի պես, իրա քեֆին քաշվել է սարերի հետև, միտք էլ չունի մեծ քաղաքին միանալու։ Զարթնում է արևի հետ, մի քիչ շարժվում և երեկոյան նարդուց հետո քուն մտնում։

Այդ փոքր քաղաքում մի խուլ փողոց... տասներկու տուն։ Իրար լավ գիտեն, հարևանի աքլորն էլ են ճանաչում ու գիտեն, թե դրկիցն այսօր ճաշին ինչ է եփել, կամ ինչպես երեկ նրանց տանը մի բաժակ ընկավ, կոտրվեց։

Այդ խուլ փողոցում՝ դարձյալ կանաչ խոտ, ցածլիկ տներ, պատերի տակ բանջար վայրի, ցերեկվա տոթին հաճելի շվաքարան՝ նախիրից փախած հորթերի համար։

Մի պատյան, որի մեջ քաշվում է խխունջը, հենց որ անդուրեկան մի ինչ է շոշափում։