«Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/526»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
լինելեն։ Մեն մի բաբախում սրտիս`զսերն իմ ունի իբր շարժառիթ, ամեն մտածությունս առ քեզ ուղղյալ է, ամեն բաղձանացս առարկան դու ես, Արաքսիա՛ս, և տակավին չե՞ս բավականանար։
մանափակ լինելեն։ Մեն մի բաբախում սրտիս` զսերն իմ ունի իբբ շարժառիթ, ամեն մտածությունս առ քեզ ուղղյալ է, ամեն բաղձանացս առարկան դու ես, Արաքսիա՛ս, և տակավին չե՞ս բավականանար։


—Այդ մասին անհոգ եմ, Ներսե՛ս։ Սե՜ր, սե՛ր, սե՜ր. այդ բառին մեջ ամփոփված է բոլոր էությունս։
— Այդ մասին անհոգ եմ, Ներսե՛ս։ Սե՜ր, սե՛ր, սե՜ր. այդ բառին մեջ ամփոփված է բոլոր էությունս։


—Եվ դու կը կարծես թե ես տարբե՞ր կերպիվ կզգամ արդյոք. և կուզես որ առավե՞լ ևս պաշտեմ զքեզ։ Լավ ուրեմն, պատմե ինձ խոսակցությանդ նյութն, և եթե ստուգապես այնչափ հիացման արժանի ես, ինչպես որ քիչ հառաջ հաստատեցիր, ամեն ճիգ կը թափեմ,— ըսավ կատակով,— զքեզ քիչ մ՚ալ ավելի պաշտելու։
— Եվ դու կը կարծես թե ես տարբե՞ր կերպիվ կզգամ արդյոք. և կուզես որ առավե՞լ ևս պաշտեմ զքեզ։ Լավ ուրեմն, պատմե ինձ խոսակցությանդ նյութն, և եթե ստուգապես այնչափ հիացման արժանի ես, ինչպես որ քիչ հառաջ հաստատեցիր, ամեն ճիգ կը թափեմ,— ըսավ կատակով,— զքեզ քիչ մ՚ալ ավելի պաշտելու։


— Լուր ինձ, Ներսե՛ ս, քեզ նկատմամբ անձնական գաղտնիք մ՝ունենալս ոճիր կր համարիմ. բայց ինչ որ այլոց վերաբերի, թույլ տուր ինձ որ գիտնամ հարգել զայն խորհրդապահությամբս։
— Լուր ինձ, Ներսե՛ ս, քեզ նկատմամբ անձնական գաղտնիք մ՝ունենալս ոճիր կր համարիմ. բայց ինչ որ այլոց վերաբերի, թույլ տուր ինձ որ գիտնամ հարգել զայն խորհրդապահությամբս։

17:05, 14 փետրվարի 2017-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

լինելեն։ Մեն մի բաբախում սրտիս`զսերն իմ ունի իբր շարժառիթ, ամեն մտածությունս առ քեզ ուղղյալ է, ամեն բաղձանացս առարկան դու ես, Արաքսիա՛ս, և տակավին չե՞ս բավականանար։

— Այդ մասին անհոգ եմ, Ներսե՛ս։ Սե՜ր, սե՛ր, սե՜ր. այդ բառին մեջ ամփոփված է բոլոր էությունս։

— Եվ դու կը կարծես թե ես տարբե՞ր կերպիվ կզգամ արդյոք. և կուզես որ առավե՞լ ևս պաշտեմ զքեզ։ Լավ ուրեմն, պատմե ինձ խոսակցությանդ նյութն, և եթե ստուգապես այնչափ հիացման արժանի ես, ինչպես որ քիչ հառաջ հաստատեցիր, ամեն ճիգ կը թափեմ,— ըսավ կատակով,— զքեզ քիչ մ՚ալ ավելի պաշտելու։

— Լուր ինձ, Ներսե՛ ս, քեզ նկատմամբ անձնական գաղտնիք մ՝ունենալս ոճիր կր համարիմ. բայց ինչ որ այլոց վերաբերի, թույլ տուր ինձ որ գիտնամ հարգել զայն խորհրդապահությամբս։

Ներսեսի դեմքը կասկաձանաց ամպովք մթագնեցավ դարձյալ. բնավ բառ չ՚արտասանեց, այլ լռությամբն յուր դժգոհության սաստկությունն հայտնեց։

Վարժուհին յուր նշանածին ձեռքբ բռնեց ու արտասվաթոր աչոք ըսավ. —Զիս մեռացուր՝ բայց մի՛ կասկածիր ինձմե, մի՛ նվաստացներ զիս անվայել ընթացք մի վերագրելով ինձ։ Կերդնում քեղ առաջի երկնից թե կը սիրեմ զքեզ ծայրահեղ սիրով և հավատարմությամբ, ու կը հաստատեմ թե անկարող եմ որևէ պարագայի մեջ քեզ ուխտածս դրժել։ Բայց հարգե՛, Ներսե՛ս, կը հայցեմ քեզմե, գաղտնիք մի որ իմս չէ, և զոր ուխտած եմ և ոչ մեկու մի հաղորդել։

— Ինչո՞ւ ուրեմն ինձ նկատմամբ բացառություն չըրիր։

— Կրնայի՞ գուշակել հայնժամ թե դու հոգվույս իշխանը պիտի լինեիր օր մի, այդպիսի բացառություն մ՝րնելու համար։

Ներսեսի սիրտն ապահովվելով Արաքսիայի անմեղության մասին, անփույթ եղավ այնուհետև այլոց գաղտնի խորհուրդներն իմանալու։ Հորդորեց զյուր սիրելին ոչ ևս նեղվելու ինքզինքն՝ արգարացնելու համար ու խնդալով հարեց.