«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/68»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չNo edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 30. Տող 30.
Եվ դարձյալ շուտով մեռնելու համար...
Եվ դարձյալ շուտով մեռնելու համար...


{{տող|25}}Ա՜Խ, ո՜րքան շատ են ճանապարհները,
{{տող|25}}Ա՜խ, ո՜րքան շատ են ճանապարհները,
Որ մեզ տանում են դեպի գերեզման,
Որ մեզ տանում են դեպի գերեզման,
Եվ ինչպես մոլի մեր թարմ ուժերը
Եվ ինչպես մոլի մեր թարմ ուժերը

13:03, 10 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը հաստատված է
* * *

Դեռ անհիշելի վաղ մանկությունից
Անհայտ ըղձերով թռչում էի վեր,
Միաժամանակ քարշում էին ինձ
Դեպի ստորև ախտավոր կրքեր։

5 Հնազանդվեցի մոլություններիս.
Ոչ ոք էլ նրանց մասին չըխորհեց,
Իսկ կյանքը գրկեց և, փաղաքշելով,
Հեշտասիրությամբ սիրտս տոգորեց։

Սակայն ի՞նչ է նա, ինձ ոչ ոք չասաց,
10 Մեզ ի՞նչ է տալիս կամ ո՞ւր է տանում,
Որ, մեկը միամիտ, իսկ մյուսն ստիպված,
Անվերջ սիրելով կյանք են անվանում։

Եվ ես, անգիտակ նրա խորհրդին,
Անձնատուր եղա բոլոր ուժերով,
15 Մինչև որ հասա ինձ խաբող կետին,
Մինչև որ տեսա հոգնած աչքերով.—

Վարդերով ծածկած կորստյան անդունդ,
Քաղցրավենիքով պատած մահադեղ.
Մարդիկ հառաջ են վազում սրտաթունդ,
20 Եվ օրապակաս ընկղմում այնտեղ.

Մեռելի վրա բարձրաձայն սգում,
Վաղաժամ մահ են ողբում անդադար,
Տեսնում, շոշափում, բայց դեռ չեն զգում,
Եվ դարձյալ շուտով մեռնելու համար...

25 Ա՜խ, ո՜րքան շատ են ճանապարհները,
Որ մեզ տանում են դեպի գերեզման,
Եվ ինչպես մոլի մեր թարմ ուժերը
Մենք սպառում ենք ձեռքով սեփական...

66