«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/74»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 11. Տող 11.


Քո իրավունքից զրկված Սիոնի
Քո իրավունքից զրկված Սիոնի
{{տող|10}}Սրբազան զավթում լումա են փոխում,
{{տող|10}}Սրբազան գավթում լումա են փոխում,
Կորած է փառքը Երուսաղեմի,
Կորած է փառքը Երուսաղեմի,
Եվ լիրբ ոսոխի սիրտը չէ դողում։
Եվ լիրբ ոսոխի սիրտը չէ դողում։

19:15, 10 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը հաստատված է
ԻՍՐԱՅԵԼ

Պանդուխտ, հալածված, հոգնած, վշտաբեկ,
Եվ ոչ մի երկրում հանգիստ չըգտա.
Դարձյալ դեպի քեզ, հայրենիք իմ հեգ,
Հարազատ որդիդ թռչում եմ ահա։

5 Բայց և քո գրկում, ավա՜ղ, կորած է
Տենչալի կյանքի հույսը հավիտյան,
Քո գրկում նաև ինձ սպասում են
Ստրըկի վիճակ, օրեր հեծության։

Քո իրավունքից զրկված Սիոնի
10 Սրբազան գավթում լումա են փոխում,
Կորած է փառքը Երուսաղեմի,
Եվ լիրբ ոսոխի սիրտը չէ դողում։

Եվ գերի որդիդ, ո՛վ գերված աշխարհ,
Ազատ քայլերով, և ո՛չ մի անգամ,
15 Այն սուրբ վայրերում, ուր որ մեծացա,
Եվ այսուհետև չպիտի ման գամ։

Անիրավ տիրող թշնամու ձեռքը
Ինձ կըհալածի քո երկնքի տակ,
Եվ թաքուն կերգեմ ես իմ ողբերգը՝
20 Քո սար ու ձորում հեծելով մենակ...

Ա՜խ, մենք պատրաստ չենք միասին կռվի,
Եվ մեզ թշնամին խեղդում է ջոկ-ջոկ,
Մենք հալածված ենք առանց մեղքերի
Եվ չի պաշտպանում մեր դատը ոչ ոք։

72