«Հրաժեշտի երգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չ New page created (no summary given)
 
չ 1 տարբերակ
(Տարբերություն չկա)

22:43, 25 Նոյեմբերի 2007-ի տարբերակ

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԳ

Գուսան Շերամ

- Մայրի՜կ ջան, մնաս բարով,
Ես կերթամ սարով - քարով,
Վերադարձիս սպասե,
Բաժանվու եմ մեկ տարով:
Մայրի՜կ ջան, մայրիկ ջան,
Բաժանվում եմ մեկ տարով:

- Բարով էրթաս, որդյա՜կս,
Իմ փայլուն արուսյակս,
Էլ անկողին չեմ մտնի,
Մինչև դառնաս, հոգյա՜կս:
Իմ բալես, իմ բալես,
Մինչև դառնաս , հոգյա՜կս:

- Հեռու երկիր պիտ գնամ,
Օրհնե՝ էնտեղ չմնամ.
Ճամփու պաշար պատրաստե,
Մի՛ լա, անփորձ կդառնամ:
Մայրի՜կ ջան, մայրի՜կ ջան,
Մի՜ լա, անփորձ կդառնամ:

- Նպատակեդ չշեղվիս,
Որ պիտանի մարդ լինիս,
Աղոթքս անեծք կդառնա,
Թե որ չարին հետևիս:
Իմ բալես, իմ բալես,
Թե որ չարին հետևիս:

- Աշխարհն իրար է անցել,
Արյունը ծով է դարձել,
Հանգիստ քնել չեմ կարող,
Սիրտս վերքով է լցվել:
Մայրի՛կ ջան, մայրի՛կ ջան,
Սիրտս վերքով է լցվել:

- Գնա հասիր օգնության,
Եղիր հերոս փրկության,
Ես կաղոթեմ անդադար,
Ա՛ռ, իմ սիրտս էլ հետդ տար:
Ի՜մ բալես, ի՜մ բալես,
Բարով գնաս, բարով գաս:


1911