«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/73»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Pywikibot touch edit
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 17:57, 9 Օգոստոսի 2018-ի դրությամբ

Այս էջը հաստատված է
ԵՐԳՉԻՆ

Ապա այն երգն ասա՛, երգիչ,
Որ հեծեծանք է միալար,
Այն սրտատանջ և մորմոքիչ
Երգը երգիր ինձ համար։

5 Սիրտս լիքն է լուռ վշտերով,
Շո՛ւտ, այն տխուր երգն հնչիր,
Եվ քո երգի նուրբ ձայներով
Արցունքներըս դուրս կանչիր։

Շատ թաքցրի սրտիս միջին
10 Զգայազուրկ մարդկանցից,
Այժմ ուզում եմ քո առաջին
Ողջ դատարկել իմ սրտից։

Դե շո՛ւտ արա, որ ինչպես թույն
Ինձ չըտանջեն հավիտյան,
15 Երգի՛ր, երգիչ, և նրանք իսկույն
Իմ աչքերում կերևան։