«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/105»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Pywikibot touch edit
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 18:48, 9 Օգոստոսի 2018-ի դրությամբ

Այս էջը հաստատված է



  Էս որ լըսեցին, դես ու դեն ցըրված
Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան,
Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված,
Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան։

XIX

  Ամբողջ մի ամիս խումբը զինավառ
Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝
530 Չոբան Սարոյին գըտնելու համար,
Որ սարիցն իջավ, Անուշին փախցրեց։
Մի ամսից հետո տըղերքն եկան տուն,
Գովելով նըրա արարքը ճարպիկ.
― Հալալ է տըղին, ա՛յ իգիթություն,
Ահա թե ինչպես կըփախցնեն աղջիկ։
Մենակ Անուշի ախպերը― Մոսին
Մընաց հանդերում և երդում կերավ նա,
Ուր էլ որ լինին՝ նըրանց միասին
Գըտնի՝ կոտորի, սիրտը հովանա։
540 Մնաց հանդերում։ Եվ ահա մի օր,
Քաղվոր կանանց մեջ, մըթան հետ, թաքուն,
Շորերը պատռած, տըխուր գըլխակոր
Անուշը ձորից եկավ հորանց տուն։

XX

― Աղջի՛, Վա՛րդիշաղ, թե հոգիդ սիրես,
Մի գարիդ գըցի՛ր, տես ի՞նչ է ասում.
Աչքըս խավարի, տեսիլք դառնամ ես,―
Տեսիլք եմ տեսել գիշերըս երազում։
Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ,
Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած,
550 Լեզու էր առել ու խաղ էր կանչում,
Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված․․․
Մի գարիդ գըցի՛ր, թե որդով խընդաս,

99