«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/38»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Pywikibot touch edit
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 18:58, 9 Օգոստոսի 2018-ի դրությամբ

Այս էջը հաստատված է

Չամաչեցին գեթ փափախից,
Փախան անսիրտ հայի վախից․․․
Գնդակահար ընկավ Ալին,
Նրա խանչալն և այնալին,
Որ արծաթով էր պատած զուտ
150 Տարավ հաղթողըն այն անգութ,
Տարա՜վ, փախա՜վ․․․ և դեսը գնաց․․․»։
Ձեռքն Ալեքի ճամփին մեկնած
Մղկըտալով բոթաբերը
Մինչ պատմում էր այս խոսքերը,
Տխուր ողբով յուր իգիթին
Գովաբանում և Ալեքին
Անիծում է թուրքի կինը,
Իսկ մարդիկըն իրանց դինը
Վըկա կանչում և երդվում են―
160 Թեկուզ Ալեքին չգտնեն,
Գեթ մի ուրիշ հայ սպանել.―
Ալնի ղսասը միայն հանել։

IX

Վերջին շողերն արևի
Կատարներին ծառերի
Դողդողացին ու հանկարծ
Թռան ծայրերը լերանց։
Ժանգառքն արդեն ընկնում է,
Քաջ Ալեքը գնում է.
Մութն ու լուռ է ծմակը,
170 Միայն նրա ոտի տակը
Չոր խաշամն է խշխշում,
Երկչոտ երեն խլըշում
Արագ փախչում է դեպի
Մթին խորքերն անտառի։
Հավքերն էլ կամաց կամաց,
Րիգնաժամը վերջացրած,

32