«Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/145»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տեքստերի ավտոմատիկ ներմուծում
 
Pywikibot touch edit
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 00:49, 10 Օգոստոսի 2018-ի դրությամբ

Այս էջը սրբագրված չէ

Ա-ի առանձին համայնքներ Հս․ Միջագետքում, հատկապես Ամիդի շրջանում, պահպանվել են ընդհուպ մինչև XIX դ․ վերջը։

Գրկ․ Թովմա Մեծոփեցի, Պատմութիւն Լանկ-Թամուրայ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860։ Ներսես Շնորհալի, Ընդհանրական թուղթք, Երուսաղեմ, 1871, էջ 223–229։ Գրիգոր Մագիստրոսի թղթերը, Ալեքսանդրապոլ, 1910։ Ալիշան Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901, էջ 551–552։ Վանցյան Գ․, Երկու խոսք արևորդիների մասին, ՀԱ, 1896, էջ 12–19։ Տեր-Մկրտչյան Կ․, Պավղիկյանք Բյուզանդական կայսրության մեջ և մերձավոր հերձվածային երևույթներ Հայաստանի մեջ, Երուսաղեմ, 1938 (գերմ․ թրգմ․ Ա․ Աբեղյան)։ ըՈՐՑՌՍÿվ Հ․ Ծ․, ժՐպՑՌՍՌ ԸՐպՉՏՐՊՌ (“հօվօ րՏսվՓՈ”) Չ ԸՐՎպվՌՌ Ռ ԾպրՏտՏՑՈՎՌՌ Ռ տՏրսՈվՌպ ՈՐՎÿվրՍՏչՏ ՍՈՑՏսՌՍՏրՈ ծպՐրպրՈ ըսՈչՏՊՈՑվՏչՏ, Չ Սվ․։ նսսՌվՌրՑՌփպրՍՌռ ըսՌՋվՌռ ԹՏրՑՏՍ, ԹՌջՈվՑՌÿ Ռ ԼՐՈվ, Ծ․, 1967, ր․ 102–113; Canard M․, Une mention des Arewordik dans un texte historique arabe, “Revue des Žtudes armŽniennes”, 1966, t․ 3, p․ 201–203․

Հրաչ Բարթիկյան

ԱՐԻՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական աղանդավորական վարդապետություն IV դարում։ Հիմնադիրը Ալեքսանդրիայի երեց Արիոսն էր․ այստեղից էլ՝ անվանումը։ Ա-յան գաղափար․ ակունքներն էին հրեական միաստվածությունը (մոնոթեիզմ) և միջինպլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության գաղափարը։ Արիոսական վեճերի կենտր․ խնդիրը Որդի Աստծո՝ Հայր Աստծո նկատմամբ ունեցած հարաբերության հարցն էր։ Նախ՝ Անտիոքի աստվածաբան․ դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Լուկիանոս Սամոստացին (Սամոսատցի), այնուհետև Արիոսը կասկածի տակ դրեցին Քրիստոսի աստվածության, աստվածային էության և Հոր հետ համագոյության հարցը։ Ժխտելով Հոր և Որդու համագոյությունը՝ Արիոսը ելնում էր այն բանից, որ Աստված կատարյալ եզակիություն է, և այդ աստվածային եզակիությունը Հայր Աստված է։ Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն։ Միակ Աստվածը Հայրն է, ոչինչ հավասար չէ նրան։ Նա է միայն հավիտենական, անսկիզբ, անստեղծ, բացի նրանից, ամեն ինչ եղական է և վերջավոր։ Արիոսական ուսմունքի հիմն․ էությունը հետևյալն էր․ Էր երբեմն յորժամ ոչ էր Որդին (Ժամանակ կար, երբ Որդին չկար)։ Այսինքն, Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային վիհ, Որդին սկիզբ ունի, հետևաբար՝ միշտ գոյություն չի ունեցել և չէր կարող լինել Հայր Աստծո էությունից։ Նա Աստծո արարած է՝ ստեղծված ոչնչից։ Այսպիսով, ըստ Ա-յան, Որդին Հոր էությունից միանգամայն բաժան, տարբեր և անկախ էություն է, հետևաբար՝ իսկական Աստված չէ, այլ միայն Բան (Լոգոս) ու իմաստություն, և Աստծո օգնությամբ, սեփական իմաստությամբ ու շնորհքով է Աստված դարձել։

Ըստ Արիոսի, անկախ էություն է նաև Սուրբ Հոգին, ուստի գոյություն ունեն երեք տարբեր և բաժան էություններ․ Ս․ Հոգին նույնպես արարած է, ինչպես Որդին, և համապատիվ չէ Հորը։

Ընդհանրական եկեղեցին Ա․ մերժել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում (325), որտեղ ընդունված Հավատո հանգանակը բանաձևել է Հոր և Որդու համագոյությունը, էակից լինելը և Որդու Աստվածությունը, շեշտելով էութենէ Հօր և էակից Հօր խոսքերը՝ Որդու վերաբերյալ։ Սուրբ Երրորդության մասին Արիոսի վարդապետությունը ժխտվել և իր վերջնական ուղղափառ ձևակերպումն է ստացել երեք մեծ կապադովկիացիների՝ ս․ Բարսեղ Կեսարացու, ս․ Գրիգոր Նյուսացու և ս․ Գրիգոր Նազիանզացու ուսմունքում։ Ա-յան դեմ հիմն․ պայքարը ծավալել է Ալեքսանդրիայի պատրիարք, եկեղեցու ս․ հայր Աթանաս Ալեքսանդրացին։

Հայ եկեղեցին 325-ի Վաղարշապատի եկեղեցական ժողովում, Գրիգոր Ա Լուսավորչի հայրապետական հեղինակությամբ ընդունելով Նիկիայի ժողովի դավան․ որոշումները և Հավատո հանգանակը, բանադրել է Ա․։

Գրկ․ Աթանաս Աղեքսանդրացի, Ճառք, թուղթք և ընդդիմասութիւնք, Վնտ․, 1899։ Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։ Կնիք հաւատոյ․․․, հրտ․ Կ․ Տեր-Մկրտչյանի, Էջմիածին, 1914։ Տեր-Միքելյան Ա․, Հայաստանեայց եկեղեցին եւ բյուզանդեան ժողովոց պարագայք, Մ․, 1892։ Տեր-Մինասյան Ե․, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, հ․ 1, Էջմիածին, 1908։ Արամյան Մ․, Երեք տիեզերական ժողովների դավանությունը, Գանձասար, 1, 1992, էջ 110–112։

ԱՐԻՍՏԱԿԵՍ Ա ՊԱՐԹԵՎ, սուրբ Արիստակես (մոտ 264, ք․ Կեսարիա – 333, ամփոփվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 325-ից։ Գրիգոր Ա Լուսավորչի հաջորդը և կրտսեր որդին։ Կրթությունն ստացել է Կեսարիայում։ Երիտասարդ տարիքում ապրել է ճգնողական կյանքով՝ աշակերտել Նիկոմաքոս ճգնավորին։