«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/189»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 26. Տող 26.
Սակայն եթե մի վիշտ ունես,
Սակայն եթե մի վիշտ ունես,
Որ կարող է նա օգնել,
Որ կարող է նա օգնել,
{{տող|70}}Թե սիբուհիդ մերժում են քեզ,
{{տող|70}}Թե սիբուհիդ մերժում են քեզ,-
Ապա բարով ես եկել։
Ապա բարով ես եկել։



10:48, 11 Մարտի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

50 Ներքև է բերում նա ձիավորին,
Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։

IV



Ո՞վ ես, դու, հե՛յ անցվորական,
Որ թեպետև պարզ օրով,
Այդպես անվախ, անհրացան
Անց ես կենում այս ձորով։

Ասենք իսկի չես վախենում
Ոչ գազանից, ոչ բանից,
Հապա ի՞նչպես ահ չես անում
Այս ձորերի չոբանից։ -

60 Գուցե նրան անդյուրեկան
Մի տղամարդ եղար դու,
-Ծռի՛ր ճամփեդ, օտարական,
Կանչիր անունն աստըծու։

Հեշտ կազատվես անդունդներից,
Հորձանքներից այս գետի,
Բայց Աաքոյի չար հանաքից
Թող քեզ աստված ազատի։

Սակայն եթե մի վիշտ ունես,
Որ կարող է նա օգնել,
70 Թե սիբուհիդ մերժում են քեզ,-
Ապա բարով ես եկել։

Թե թուրքերը զավակներիդ
Փուփը կտրել են, տարել,
Այժմ ուզում ես դարձնել գերիդ,-
Կրրկին լավ ես միտք արել։

Այնժամ նրան գոնե մի օր
Եղիր ղոնախ թանկագին,
Ընկերություն արա անդորր
Յուր հովվական պարզ կյանքին։