«Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/487»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
վերաբերմանքից: Այսպես, 1864 թ. հունվարի 18-ին (№ 28) «Ժամանակը» ծանուցում է, որ «Տերոյենց մեծարգո Հովհաննես բազմահմուտ պատվելիին խմբագրությամբ կհրատարակվի «Երևակ» պատվական հանդեսը ամսո 1, 8, 16, և 23 օրերը»;
Այսպես, 1864 թ. հունվարի 18-ին (№ 28) «Ժամանակը» ծանուցում է, որ «Տերոյենց մեծարգո Հովհաննես բազմահմուտ պատվելիին խմբագրությամբ կհրատարակվի «Երևակ» պատվական հանդեսը ամսո 1, 8, 16, և 23 օրերը»:


1864 թ. փետրվարի 15-ին (№ 30) թերթն իր պաշտպանության տակ է առնում Տերոյենցին, որին «Մեղուն» իր № 227-ի մեջ վիրավորել էր, տպելով ոմն Մինկենեճյան Սերովբեի նամակը։ Նամակի հեղինակը հարցնում էր, թե «Տերոյենց կրնա՞ սեպվիլ Հայաստանյայց սուրբ եկեղեցվո հարազատ և հավատարիմ որդի, եթե նրա վերաբերմամբ 1856 թ. հունվարի 9-ին արձակված է կրոնական ժողովի հատուկ վճիռը»: Թերթը պատասխանում է, թե ներկայումս կրոնական ժողովը վստահ է, որ Պատվելին Հայաստանյայց եկեղեցու վստահելի և հարազատ անդամ է:
1864 թ. փետրվարի 15-ին (№ 30) թերթն իր պաշտպանության տակ է առնում
Տերոյենցին, որին «Մեղուն» իր № 227-ի մեջ վիրավորել էր, տպելով ոմն Մինկենեճյան Սերովբեի նամակը։ Նամակի հեղինակը հարցնում էր, թե «Տերոյենց կրնա՞ սեպվիլ Հայաստանյայց սուրբ եկեղեցվո հարազատ և հավատարիմ որդի, եթե նրա վերաբերմամբ 1856 թ. հունվարի 9-ին արձակված է կրոնական ժողովի հատուկ վճիռը»: Թերթը պատասխանում է, թե ներկայումս կրոնական ժողովը վստահ է, որ Պատվելին Հայաստանյայց եկեղեցու վստահելի և հարազատ անդամ է:


1864 թ. հունվարի 20-ին (№ 39) «ժամանակը» արտատպում է Չամուռճյանի «Երևակի» մեջ տպագրված «Բողոք առ ազգն» հոդվածը, որտեղ հեղինակը հայտնում է. «Ժամանակն մը ի վեր, մանավանդ վերջին օրերս տարաձայնություն կա «Երևակի» խմբագրիս վրա, թե ես Հայաստանյայց ուղղափառ սուրբ եկեղեցու դեմ նորաձայն վարդապետություններ հնտրած ըլլալով, կրոնական ժողովով մի դատապարտյալ վճռած եմ եղեր և այս մտոք քանի մը պարբերականներու նյութ եղած եմ, իբր, թե դատապարտված և Հայաստանյայց սուրբ եկեղեցվո խորթացած զավակը և հռոմեացիներն վարձատրվելով Հայ Ազգը ի հռոմեականության առաջնորդող ճիզվիտ մը եմ և այլն»։ Հոդվածի վերջում դիմելով ազգին, Չամուռճյանը հավատացնում էր, որ ինքը Հայաստանյայց եկեղեցու զավակ է և իր մնացյալ կյանքը պիտի գործ դնե ազգին և եկեղեցուն ծառայելու համար:
1864 թ. հունվարի 20-ին (№ 39) «ժամանակը» արտատպում է Չամուռճյանի
«Երևակի» մեջ տպագրված «Բողոք առ ազգն» հոդվածը, որտեղ հեղինակը հայտնում է. «Ժամանակն մը ի վեր, մանավանդ վերջին օրերս տարաձայնություն կա «Երևակի» խմբագրիս վրա, թե ես Հայաստանյայց ուղղափառ սուրբ եկեղեցու դեմ նորաձայն վարդապետություններ հնտրած ըլլալով, կրոնական ժողովով մի դատապարտյալ վճռած եմ եղեր և այս մտոք քանի մը պարբերականներու նյութ եղած եմ, իբր, թե դատապարտված և Հայաստանյայց սուրբ եկեղեցվո խորթացած զավակը և հռոմեացիներն վարձատրվելով Հայ Ազգը ի հռոմեականության առաջնորդող ճիզվիտ մը եմ և այլն»։ Հոդվածի վերջում դիմելով ազգին, Չամուռճյանը հավատացնում էր, որ ինքը Հայաստանյայց եկեղեցու զավակ է և իր մնացյալ կյանքը պիտի գործ դնե ազգին և եկեղեցուն ծառայելու համար:


Այս տվյալները հիմք են տալիս ասելու, որ բանտարգելության մեջ գտնվող Նալբանդյանը ստանում էր ոչ միայն «Մեղու»-ն, այլ նաև այնպիսի երկրորդական պարբերական, ինչպիսին «ժամանակն» էր:
Այս տվյալները հիմք են տալիս ասելու, որ բանտարգելության մեջ գտնվող Նալբանդյանը ստանում էր ոչ միայն «Մեղու»-ն, այլ նաև այնպիսի երկրորդական պարբերական, ինչպիսին «ժամանակն» էր:

Ընթացիկ տարբերակը 12:53, 16 Մարտի 2019-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

Այսպես, 1864 թ. հունվարի 18-ին (№ 28) «Ժամանակը» ծանուցում է, որ «Տերոյենց մեծարգո Հովհաննես բազմահմուտ պատվելիին խմբագրությամբ կհրատարակվի «Երևակ» պատվական հանդեսը ամսո 1, 8, 16, և 23 օրերը»:

1864 թ. փետրվարի 15-ին (№ 30) թերթն իր պաշտպանության տակ է առնում Տերոյենցին, որին «Մեղուն» իր № 227-ի մեջ վիրավորել էր, տպելով ոմն Մինկենեճյան Սերովբեի նամակը։ Նամակի հեղինակը հարցնում էր, թե «Տերոյենց կրնա՞ սեպվիլ Հայաստանյայց սուրբ եկեղեցվո հարազատ և հավատարիմ որդի, եթե նրա վերաբերմամբ 1856 թ. հունվարի 9-ին արձակված է կրոնական ժողովի հատուկ վճիռը»: Թերթը պատասխանում է, թե ներկայումս կրոնական ժողովը վստահ է, որ Պատվելին Հայաստանյայց եկեղեցու վստահելի և հարազատ անդամ է:

1864 թ. հունվարի 20-ին (№ 39) «ժամանակը» արտատպում է Չամուռճյանի «Երևակի» մեջ տպագրված «Բողոք առ ազգն» հոդվածը, որտեղ հեղինակը հայտնում է. «Ժամանակն մը ի վեր, մանավանդ վերջին օրերս տարաձայնություն կա «Երևակի» խմբագրիս վրա, թե ես Հայաստանյայց ուղղափառ սուրբ եկեղեցու դեմ նորաձայն վարդապետություններ հնտրած ըլլալով, կրոնական ժողովով մի դատապարտյալ վճռած եմ եղեր և այս մտոք քանի մը պարբերականներու նյութ եղած եմ, իբր, թե դատապարտված և Հայաստանյայց սուրբ եկեղեցվո խորթացած զավակը և հռոմեացիներն վարձատրվելով Հայ Ազգը ի հռոմեականության առաջնորդող ճիզվիտ մը եմ և այլն»։ Հոդվածի վերջում դիմելով ազգին, Չամուռճյանը հավատացնում էր, որ ինքը Հայաստանյայց եկեղեցու զավակ է և իր մնացյալ կյանքը պիտի գործ դնե ազգին և եկեղեցուն ծառայելու համար:

Այս տվյալները հիմք են տալիս ասելու, որ բանտարգելության մեջ գտնվող Նալբանդյանը ստանում էր ոչ միայն «Մեղու»-ն, այլ նաև այնպիսի երկրորդական պարբերական, ինչպիսին «ժամանակն» էր:

էջ 213, տ. 1. Հուստոս Լիբիղ նամակ 4, տե՛ս և նորա հավելվածը — Տե'ս Юстус Либих, Письма о химии, т. I, стр. 349:

էջ 213, տ, 12. «Ես ինքս, էջմիածնի մեջ սեպտեմբերի սկզում»— Նալբանդյանը Էջմիածնում եղել է 1860 թ. սեպտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 15-ը:

էջ 216, պետիտ, տ. 1. «Այստեղ մեր միտքը ընկավ շարականի այն տեղը, որ ասում է...» — Տե՛՛ս Գրիգոր Լուսավորչի շաբաթ օրվա տոնին նվիրված «Այսօր զոՒարճացեալ...» շարականԸ (Կ. Պոլիս, 1859, էջ 234),

էջ 216, պետիտ, տ. 4. «Համեմատիր այս Բոլոր չնաշխարհիկ Աբովյանի հոյակապ խոսքերի հետ» —Նկատի ունի «Վերք Հայաստանի» վեպի հետևյալ հատվածը. «Քրիստոնեն սրով չի՛ պետք է իթ բանը յոլա տանի, նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա: էսպես արեց մեր էն էշ գեղցի, հիմար Աղասին էլ, որ մեկ աղջկա խաթեր սուր քաշեց, ու խեղճ քանացռցիք էնքան ջաորմա տվին, ու նրա հագևոր հերը ու գեղի քեդխուդեքը էս ա, հինգ տարի ա, բանտումը, քոթկումը չորանում, մաշվում են ու աստված գիտի թե վերջըները ի՞նչ կըլի:Ո՛չ Մելիք Սհակի, ո՛չ Կաթողիկոսի մունաթը մեկ օգնություն չարին: Ինքն էլ գժի պես ընկել ա սարեսար, չափմիշ անում, կտրում ու իր թշվառ օրը էսպես անց կացնում: Ո՞վ ա գիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կդնի ու ի՞նչ տեղ շներոց֊ դելերոց կըլի: Լավն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի ու տազ անի: Չէ՛, չէ՛ սիրել՛ք. քանի կարանք մեր պուխը պահե՛նք. «հա՛» կասեն, «հա՛» ասենք. «չէ՛» կասեն, «չէ՛» ասենք, կասեն նստի՛ր, նստինք, վե՛ր կաց՝ վե՛ր կենանք, մինչև տեսնի՛նք, թե բանն ի՞նչ տեղ կհասնի: Ասում են, թե ուներն էկել' Ապարան են հասել. ո՞վ ա խաբար, բալքի նրանցից մեկ ումուգ ըլի,