«Էջ:Muratsan, vol. 6.djvu/204»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

18:02, 17 Մարտի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— Բտ։ց ես, բարեկամ, ամենից ավելի իրավունք ունեմ տրտնջալու, որովհետև հենց ինքս մինն եմ եղել այն մարդ¬ կանցից, որոնք սիրով նվիրվել են հայ շինականին, կամե- նալով սովորեցնել նրան խեղճության դեմ կռվելու և մարդա- վայել կերպով ապրելու եղանակը... բայց իմ ունեցած կարո¬ ղությունը հավասար չէր իմ ցանկության, ուստի չհաջողեցա հասնել նպատակիս է — Ինչպե՞ и, փող էր հարկավոր և չունեի՛՛ք։ — Ոչ, ես վարժապետ էի գյուղում և հենց այդ պաշտոնի շնորհիվ էլ մոտ լինելով գյուղացուն, կարողանում էի օգնել նրան յուր կարիքների ժամանակ, երբեմն խորհրդով, երբեմն գործակցությամբ, և եթե երկար մնայի այնտեղ, գուցե կարո¬ ղանայի որոշ օգուտ տալ։ Գոնե կկրթեի մի ամբողջ սերունդ այնպես, ինչպես որ պետք ր, և այնուհետև այդ սերունդը ինքը կշարունակեր իմ գործը... — Էհ, լավ, ինչո՞ւ երկար չմնացիք։ — Որովհետև չէի կարող։ — Պ ատճա" ռը։ — Մեր ուսումնարանական կյանքում նոր փոփռխու- թյուններ եղան, նոր օրենքներ հրատարակվեցան։ Վարդա¬ պետը պետք է ցենզ ունենար, իսկ ես չունեի, որովհետև թե- մական դպրոցն էի ավարտել։ Այգ պատճառով, ահա , ինձ պաշտոնից արձակեցին։ — Եվ հետո՞։ — Հետո շատ դեսուդեն ընկնելուց վերջը եկա և այս կա- յաբանում չորքոտանիների վարժապետ դարձա։ — Հասկանում եմ — Ուրախ եմ, որ հասկանում եք. ուրեմն և իրավունք եք տալիս ինձ տրտնջալ այն երիտասարդների դեմ, որոնք բարձր կրթություն ստանալով, կարողություն են ձեռք բերում ժողովրդին ամեն կերպ ծառայելու, к սակայն այդ ծառայու¬ թյունից փախչում են վատաբար։ Անշուշտ։ աաա Դեհ, հենց այդ իրավունքի հիման վրա ես ձեզ մեծ 208