«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/189»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չNo edit summary
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 3. Տող 3.


{{Poemx||<poem>{{Կենտրոն|IV}}
{{Poemx||<poem>{{Կենտրոն|IV}}

Ո՞վ ես, դու, հե՛յ անցվորական,
Ո՞վ ես, դու, հե՛յ անցվորական,
Որ թեպետև պարզ օրով,
Որ թեպետև պարզ օրով,

Ընթացիկ տարբերակը 08:13, 18 Մարտի 2019-ի դրությամբ

Այս էջը հաստատված է

50 Ներքև է բերում նա ձիավորին,
Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։


IV


Ո՞վ ես, դու, հե՛յ անցվորական,
Որ թեպետև պարզ օրով,
Այդպես անվախ, անհրացան
Անց ես կենում այս ձորով։

Ասենք իսկի չես վախենում
Ոչ գազանից, ոչ բանից,
Հապա ի՞նչպես ահ չես անում
Այս ձորերի չոբանից։-

60 Գուցե նրան անդյուրեկան
Մի տղամարդ եղար դու,
-Ծռի՛ր ճամփեդ, օտարական,
Կանչիր անունն աստըծու։

Հեշտ կազատվես անդունդներից,
Հորձանքներից այս գետի,
Բայց Աաքոյի չար հանաքից
Թող քեզ աստված ազատի։

Սակայն եթե մի վիշտ ունես,
Որ կարող է նա օգնել,
70 Թե սիրուհիդ մերժում են քեզ,-
Ապա բարով ես եկել։

Թե թուրքերը զավակներիդ
Փուփը կտրել են, տարել,
Այժմ ուզում ես դարձնել գերիդ,-
Կըրկին լավ ես միտք արել։

Այնժամ նրան գոնե մի օր
Եղիր ղոնախ թանկագին,
Ընկերություն արա անդորր
Յուր հովվական պարզ կյանքին։