«Էջ:Mikael Nalbandian, vol. 4.djvu/342»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 19:08, 29 Մարտի 2019-ի դրությամբ

Այս էջը սրբագրված է

սկիզբն արարեալ բանական գիտութեան՝ Յունաց յաշխարհն ճանապարհորդէր» (Թղթի հառաջաբ. եր. 36)։ Մենք այսքանը գիտենք, որ Փարպեցին տղայությա՛ն ժամանակ բնակակից է եղել Վահանին, որովհետև վկա է բռնում սորան իր տղայության ժամանակ վարած կյանքին. «Զկեալ զիմ ի տղայութեանն՝ զայն Տէր իսկ ինքնին քաջ գիտէ»։ (Թուղթ, եր. 40)։ Մենք այսքանը գիտենք, որ Փարպեցին ստույգ և սուրբ հավատը ուսել է Աղանից տղայությա՛ն ժամանակ. «սուրբ և ստոյգ հաւատ, զոր ուսեալ ի տղայութեանն յերանելոյ Ալանայ՝ կեամ նովիմբ նմին անփոփոխութեամբ մինչև ի վախճան կենցաղոյս իմոյ» (Թուղթ, եր. 65):

Մենք այսքանը գիտենք, որ Աղանը կրոնավորվելուց և Գողթն գավառում ս. Մեսրոպի կացած վանքում մնալուց հետո գնացել է Հունաստան (նորա հայրն էլ և հորեղբարքն էլ գնացին Վարդանանց պատերազմից անմիջապես հետո, գուցե Աղանն էլ նոցա հետ) և Հունաստանից վերադարձել է 457 ից հետո, որովհետև Թովմա Արծրունին (եր. 91) խոսելով նորա հոր և հորեղբարց մասին ասում է. «կացեալ անդ մինչև ի ժամանակս Առաջինն Լևոնի կայսեր, մեռանի անդ Վասակ և Տաճատ... իսկ երանելւոյն Աղանայ Արծրունւոյ որդւոյ Վասակայ դարձեալ ի Ցունաց աշխարհէն եկն յերկիրս Հայոց, նովին կրօնավորական խստամբերութեամբ և հրեշտակակրօն աոաքինութեամբ կեցեալ) և այլն։ Լևոն առաջին կայսրը թագավորեց 457-ին։ Աղանի հայրը մեռավ Լևոնի օրով: Աղանը Հայաստան վերադարձավ հոր մահից հետո, ուրեմն անտարակույս 457 թ<վական> ից հետո։

Մենք այսքանը գիտենք, որ Հայոց Մեծ լուսավորիչ Սուրբ Սահակը կնքեց իր մահկանացու կյանքը 439֊ի սեպտեմբերի 9-ին. Սուրբ Մեսրոպը, նորանից վեց ամիս հետո, այսինքն 440-ի փետրվարի 19-ին։ Ուստի 455-ին, երբ մեծ Վահանը վերադարձավ Պարսկաստանից և Աշուշայի տանը սննդակից և խաղակից եղավ Փարպեցու հետ, եթե այդ թվականին նաև քսան տարեկան պատանի ճանաչենք Փարպեցուն, որ չէ կարելի թույլ տալ բնավ, այնուամենայնիվ Մեծ Թարգմանչաց վախճանելու թվականներում Փարպեցին ավելի չէ լինում քան թե հինգ վեց տարեկան տղա։ Pայց այդ թվականներում չկար նա անգամ և այդքան. քսան տարեկան տղա չէր կարող եղած լինել նա, երբ խաղակից էր լինում Վահանին Աշուշայի տանը։ 440 թվականներում Փարպեցին կամ նո՛ր էր ծնած կամ շա՛տ շա՛տ երկու երեք տարեկան և այս կերպով 455-ին, 17—18 տարեկան։

Այսպես լինելով բանը, ո՞ւր կմնա Վարդանի ասելը, թե Փարպեցին գործակից է եղել Մեծ Թարգմանչաց Աստվածաշունչը երկրորդ անգամ թարգմանելիս, որ ինչպես հայտնի է Եփեսոսի ս. Ժողովից հետո եղավ