«Հպարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
չ 1 տարբերակ
չ Robot: Automated text replacement (-Category:Armenian +Կատեգորիա:Գրիգոր Զոհրապ)
Տող 34. Տող 34.
''1908''
''1908''


[[Կատեգորիա:Գրիգոր Զոհրապ]]
[[Category:Armenian]]

23:42, 30 Նոյեմբերի 2007-ի տարբերակ

Գրիգոր Զոհրապ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Գրիգոր Զոհրապ

Ժամանակը թևես բռնած կը տանի.
Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր,
Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի,
Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր:

Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ,
Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ,
Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ,
Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ:

Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ,
Ինչպես բոլոր երազներուս ծերունի,
Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ,
Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի:

Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,
Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,
Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար,
Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի:


1908