««Խաղլացավ»»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title= «Խաղլացավ» |section = |previous = |next = |notes = |author=Ակսել Բակունց}} <div style="width: 50%; text-align:justify; text-in...»:
 
No edit summary
 
Տող 2. Տող 2.
|title= «Խաղլացավ»
|title= «Խաղլացավ»
|section =
|section =
|previous =
|previous =[[Մինա բիբին]]
|next =
|next = [[Զորբան]]
|notes =
|notes =
|author=Ակսել Բակունց}}
|author=Ակսել Բակունց}}

Ընթացիկ տարբերակը 12:23, 27 Հուլիսի 2019-ի դրությամբ

Մինա բիբին «Խաղլացավ»

Ակսել Բակունց

Զորբան

[ 88 ] [ 89 ] Այդպես օրեր են տևում, գիշեր-ցերեկ անընդհատ, մինչև հիվանդը կամ լավանում է, կամ մեռնում։ Պարից բեզարած, ջարդ ու փշուր մարմնով պառկում է անկողնում, դադարում է զուռնան, կանայք էլ չեն լալիս, և երբ հանգստի ժամը երկար է թվում, մեկը կանանցից մոտենում է հիվանդին, տեսնի՝ շնչո՞ւմ է դեռ...

* * *

− Հերու մեր գյուղում երեք հարս էին «խաղլացավով» հիվանդ... Մինն էլ երեխով էր, − պատմում էր ծանոթն իմ, փողոցի գերանին նստած, իսկ մի քիչ հեռու պատուհանը ներսից շորով ծածկված սենյակում զուռնան էր նվագում՝ միալար, ձանձրալի։

− Երկուսը լավացան, էն մինը երեխան փչացրեց, հիմի էլ ջան չունի...

Սովորաբար աշնանն են սկսում բժշկել, «որդը» ցուրտն ընկնելուն պես սկսում է շարժվել, վերքերն են դուրս գալիս։ Գյուղում պառավ կանայք կան, գիտեն, որ այդ «խաղալու ցավ» է։ Եվ ահա սկսում են պատրաստություն տեսնել, մոտիկ գյուղից զուռնա-դհոլ կանչել, երկու կամ երեք «դաստա», որ իրար փոխարինեն։

Ես չկարողացա ստուգել, թե ինչքան են ստանում զուռնաչին ու դհոլչին։ Խորհրդի նախագահի ասելով՝ օրական ութ ռուբլիով են պայմանավորվել։ Շատ սազանդար չի դիմանում, չի համաձայնվում նվագել, թեկուզ բարձր գնով։ Նոր սովորած զուռնաչիները միշտ էլ ուրախությամբ են համաձայնվում, սովորել կարող են, որովհետև նրանցից շնորհքով նվագ չի պահանջվում, այլ դարբնոցի փուքսի պես թոքեր։

− Օտարությունից ա եկել էս կնիկը, որ հրեն խաղում ա։ Քաղաքներում չեն կարողացել օգնություն անել... Ինչքան երևելի բժիշկների մոտ են տարել, բոլորն էլ ասել են, թե «չխոտկա» յա, բժիշկվիլ չի, հայրենիք տարեք... Հիմի էստեղ բժշկվում ա։

Երբ ես աչքիս տակով նայեցի խոսակցիս մազակալած դեմքին, ականջներին՝ մեջը մի֊մի մալանչ բուրդ,−չկարողացա իմանալ, հեգնո՞ւմ է, թե՞ համոզված է, որ «էստեղ բժշկվում ա...»։

«Խաղալու ցավ»-ով մեծ մասամբ կանայք են բռնվում, քիչ դեպքում՝ տղամարդիկ։ Այդ օրվա հիվանդն իր երկու որդուն զոհ էր տվել մի դժբախտ պատահարի, ցավից դարձել մտազբաղ, շատացել է հոգսը և «որդը սրտում բուն ա դրել»։ [ 90 ] − Ինքը ջահել ա, համա որ տեսնես, էն ճիպոտը քեզ օրինակ։ Մաշվա՜ծ, դեղնա՜ծ, սերկևիլի կճեպ։

Հարցրի նրան, թե ինչպես է հիվանդը դիմանում այդքան անասելի չարչարանքի, ինչպես է, որ շունչը չի տալիս։

− Տվող էլ ա լինում, առանց էդ չի... Դուր ա գալիս զուռնի հավեն, զուռնի ձենը ոսկորի մեջ ա մտնում, ոնց որ ջուրը պլտում ա, ինքն էլ էդ ցավից թռնում ա։

Իբր թե հենց առաջին օրը հիվանդը ջոկվում է։ Եթե զուռնի նվագը նրան դուր է գալիս, լալկան կանայք իրենց սուգով, երգերով կարողանում են նրա աչքից արցունք քամել, եթե խաղը կռներն է ընկնում, ուրեմն նա «խաղլացավ» ունի, պառավները ճիշտ դիագնոզ են դրել, զուռնաչուն և կռները կոտրատող տղամարդկանց է մնում բժշկել։

Հիվանդին ուտելիք քիչ են տալիս, մի կտոր չոր հաց, մի գավաթ ջուր։

− Պետք ա սոված մնա, որ էն «որդը» դուրս գա։

Առաջ «խաղլացավը» ավելի խայտառակ միջոցով են բժշկել։ Եղել է զուռնան, անվերջ քաշկռտուքը, կանանց շիվանը, բայց մխացող աթարն էլ է եղել, շան չորացած կղկղանքը մխացող աթարի վրա։

Ուշաթափ հիվանդը պառկելիս է եղել վերմակի տակ, գլուխը ծածկել են վերմակով և մխացող աթարը՝ որպես բուրվառ, վրան կնդրուկ՝ կղկղանք, վերմակի տակ դրել կնոջ քթի առաջ, մինչև շնչահեղձ, թունավորված հիվանդը ջղային ցնցումներ է արել, վերմակը դեն շպրտել, ծառս եղել, որպեսզի զուռնի տակ պարի երիցս նզովված «ջազբանդ...»։

Հիմա մխացող աթարը մոռացված է, բայց խաղալը մնում է, օր ու գիշեր, զուռնով, դհոլով, կիսամութ սենյակում, քաղցած, հյուծված հիվանդի խելագար ցատկումներով «խաղլացավը» մնում է դեռ մեր խուլ, յոթը սարի հետևում պահված գյուղերում, որպես «հայվանի ադաթ»։

− Էսօր տասներկու օր ա խաղում ա... Երեք դաստա սազանդար են կանչել, հլա «որդը» շարժվում ա...

Վեր կացանք, ծանոթ գեղականիս հետ անցանք շորով ծածկած պատուհանի առաջ։ Սենյակից լսվում էր զուոնի ձայնը միալար, ձանձրալի, դմբում էր դհոլը և անկարգ, մերթ թույլ, մերթ ուժեղ ոտնաձայներ էին լսվում սենյակից, ասես դագանակով խփում էին հատակի սալ-քարերին...

1925 [ 91 ]
ԶՈՐԲԱՆ

Տունը գյուղի ծայրին է, ճանապարհի կողքին։ Եթե գյուղը ման գաք, էլ ուրիշ ներկած դարբաս չեք ճարի։ Կապույտ ներկ միայն նրա հաստ ու ամուր դարբասի վրա կա։

Եվ եթե բաց են դռները, փողոցից կարելի է տեսնել բակն ու տան սրահը։

Բակում բացօթյա մի արհեստանոց կա։ Մեծ ու փոքր մուրճեր, սղոցներ, պայտարի գործիքներ, անիվների օղեր, սռնիներ, նոր քաշած տախտակների կույտ, կլպած գերաններ, որ չորանում են արևի տակ։

Ամեն օր մի քանի բանվոր է աշխատեցնում։ Մեկը ցեխապատ անում, նոր գոմի պատերը շարում, մյուսը քար է տաշում, իսկ ինքն էլ իր որդիների հետ լուսաբացից մինչև արևմուտ աշխատում է։

Իզուր չէ, որ գյուղում եթե մեկը լավ աշխատող է, ասում են՝

− Զորբա Օսեփի ճանկն ընկնի, մի շաբաթ էլ չի դիմանա։

Ինքն էլ է աշխատում և արհեստավորին շուտշուտ ձեն տալիս.

− Հը՛, քեզ մատաղ, օրը պրծավ, հա՜, շուտ արա, էս շարքն էլ պատի, իրիկունը արաղ կտամ։

Վարձը կալին է տալու ցորենով։ Իսկ մինչ այդ եղածից բաժին է հանում։ Եթե մի ծուռ գերան իրեն պետք չի, տալիս է արհեստավորին, տանի խանգարված կտուրի գերանը փոխի։ Կալին հաշվից դուրս է գալու։

Բակի անկյունում զինվորական մի խոհանոց կա՝ կաթսան ժանգոտած, խողովակը ծուռ։

Մորեխի տարին մի փութ կորեկով է առել։ Մտքում դրել է կաթսան հարմարեցնել արաղ քաշելու, իսկ մնացած երկաթեղենը ծախել։

Խոհանոցի մոտ ընկած է երկանիվ մի սայլ, կռիվներից մնացած։ Կարգի է բերել, ներկել և գործ է ածում, երբեմն էլ քրեհով տալիս։

Տան կից պարտեզն է, գյուղի ամենալավ պարտեզը, ծառերը շարեշար, զանազան տեսակի, պատվաստած։ Միայն նրա այգում կան պասվաստած ծառեր։

Պարտեզի մոտ բանջարանոցը, որի մի անկյունում մեղուների տասներկու արկղ կա կարգով շարած։

Պարտեզն ու բանջարանոցը բարձր ցեխապատով է պարսպած, փողոցից միայն ծառի վերի ճյուղերն են երևում։

Եթե մի հիվանդ մեղր ուզի կամ ձմեռը թթու խնձոր, Օսեփի ներկած դարբասն են ծեծելու։ [ 92 ] − Չկա,− կասի,− ի՜նչ էր, մի քանի խնձոր․− կամ ճանճը էս տարի օգուտ չտվավ,− և եթե լավ գին տաս, սպասիր տեսնեմ, կասի և մառանը կիջնի։

Ընդարձակ բակն ընկած է տան առաջ, որ չորս լուսավոր սենյակ ունի, փեղկերով, ապակած։ Սենյակներում գորգ ու կարպետ կա, պատերին խալի, երկու լավ մահճակալ, սպիտակ պղնձից ինքնաեռ, ափսեներ ու բաժակներ։

Օսեփն առաջ խանութպան էր, գյուղումն էր առուծախս անում։

Այն ժամանակից է պահել և պատերազմի տարիներում խալին ու սանդուղները լի պինդ թաքցրել մառանի մի անկյունում։

Խաղաղության հետ ամեն տարի նրա տունը լցվում է, պահածը դուրս է հանում և ավելացնում անընդհատ։

Գյուղում նրան «քոռ գայլ» են ասում։ Եվ եթե խոսքը վեր է գալիս Օսեփի վրա, մի ջահել վրա է բերում.

− Նրա ամբարում հլա ինչե՜ր կա...

* * *

Իսկ իրեն որ նայես, բամփես՝ տղի պես գետնին կփակչի. լղար՝ դարմանով պահած ձիու պես, այտոսկրները դուրս ընկած, կարճահասակ, կուզը մի քիչ դուրս ընկած։ Նայում ես դեմքին, ասես որդ կերած կարտոշկա լինի, աչքերը փոքրիկ, բզով ծակած, ունքերը կատարյալ բեղ, փափախի մազերից չի ջոկվում։

Բայց զորբա է։ Չորս ձի ունի, սեփական գութան, որ նոր է առել։ Եթե ուզենա, գութանը մենակ լծելու չափ եզներ ունի... բայց մենակ չի լծում։ Հարաքաշ է անում, եզանց մի ջուխտ էլ գոմում պահում։

Ձեռքից եկածը չի խնայում։ Ձեռքափող է տալիս, տոկոս առնում կամ գարնան սերմացու տալիս, կալին մեկին երկու ստանում։ Եթե գյուղում մեկը որոշում է մի ոչխար մորթել միսը ծախելու և եթե մենակ ուժը չի պատում, Օսեփը միշտ ընկերանում է, աժան պատահած ոչխարն առնում և մորթում։

Ականջին է հասնում, որ գյուղում մեկը ծախու գերան ունի կամ քարն է ծախում, ուժ չունի նոր շենք շինելու, Օսեփը աչքերը ճպճպացնելով գլխին կանգնած է, գինը նաղդ է տալիս։

Ինչպե՜ս էլ գիտե հարևանի թույլ կողմը։ Մի ուռի տեսնի, կկանգնի, աչքի պոչով կնայի, մտքում կհաշվի, թե քանի տախտակ դուրս կգա, և ծառի տիրոջ տեսնելիս կասի. [ 93 ] − Էն մարագիս ﬕ գերան ա պակաս, ծառդ ծախիր առնեմ:

Ծառը դեռ արմատի վրա Օսեփի սեփականն է, ﬕ տարի էլ կﬓա, երկու տարի էլ, ոչինչ, ավելի է հաստանում:

Կաշի է ծախում: Ձﬔռն էլ աղվեսի մորթի հավաքում, ծախում քաղաքում:

Զորբան հին ադաթի փեշից այնքան էլ կախված չի: Օսեփը առաջ էլ եկեղեցի չէր գնում:

Եվ եթե գյուղի կոմսոմոլն ընդունի, նա իր տղաներից ﬔկին կգրի նրանց շարքերում:

− Մենակ նալոգն ա, որ դժար ա, չենք դիմանում:

Տուրքն է և տուրքի հետ կապված ﬕ շարք խնդիրներ, որ ինչքան էլ զորբան գլխին զոռ է տալիս, չի հասկանում, թե ինչու է այդպես: Եվ իր մտքում որոշել է, թե՝ «ﬕջի մարդն է խառնակիչ»:

Քաղաքից գալիս են շնչագրելու, ապրանքի և հողի ցուցակ անելու: Օսեփն իրեն խեղճ է ցույց տալիս, նվազած ձայնով ասում.

− Ունեմ, կա, ինչու, ապրի էս կառավարությունը:

Եվ եթե վիճակագիրը ﬔկ-ﬔկ հարցնում է՝ ձի, եզ, կով, Օսեփը, նախ կմկմում է և պակաս գրել տալիս՝ ﬕ ձի, երկու էշ:

Բայց հետո տեսնում է, որ հարկաթերթի ﬔջ իր ասածը չեն գրել, այլ այն, ինչ ունի: Դրա համար էլ ասում է, թե ﬕջի մարդն է խառնակիչ:

Եթե ջահելները ժողովի ժամանակ նեղացնում են և ասում, թե՝

− Օսեփ ապեր, ունես տուր,− Օսեփը չարանում է, ձայնը երկինք բարձրացնում և սկսում պատﬔլ այն, ինչ հազար անգամ ասել է և լսողն էլ հազար անգամ իմացել, որ սուտ է ասում:

Ի՞նչ է ասում:

Որ աղքատը ծույլ է, ինքը օրնիբուն աշխատել է, որ խանութն իրեն օգուտ չի տվել, որ զուր են կարծում, թե ունևոր է, և վերջում էլ ասում.

— Մի սաղ գեղի չափ հարկ եմ տալիս կառավարության, էլ ի՞նչ եք ուզում:

Եթե այդ չասի, պիտի ասի, որ ﬕ քանի աղքատ տուն է պահում, իր արևի տակ են ապրում:

Օսեփի հարևան ﬕ քանի աղքատ տներ կան, որոնց կանայք նրա տանը բուրդ են լվանում, հաց թխում կամ ուրիշ գործ անում: Օսեփի հոտաղը ﬕշտ այդ տներից կլինի, մաճ քշողն էլ, տավար պահողն էլ:

Եթե ﬕ վռազ գործ լինի, Օսեփը ձեն է տալիս բակից, ﬔկն ու ﬔկին կանչում: [ 94 ] Աղքատ տներ են, որոնցից յուրաքանչյուրը մի եզ ունի կամ մի կով, երկու օրավար վար ունի, մի տուն լիքը ուտողներ։

Իրենց գործն անելուց հետո սրա-նրա համար աշխատում են, գլուխ պահում։

Օսեփը դրանց համար է ասում, թե իր արևի տակ են մեծանում. լսողն էլ գիտե, որ այդպես չէ։ Օսեփն է տզի պես փակչել նրանց և հացափոր աշխատեցնում։

− Բա խի՞ դողն ընկել էր ջանդ, որ ասում էին պայման կապի բատրակի հետ...

Այդ որ ասեին, Օսեփի ջանը իրոք որ դող էր ընկնում, վեր էր կենում, գեղամիջից հեռանում։

* * *

Գզիրը կտուրից ժողովի է կանչում։

Մեկ-մեկ հավաքվում են դպրոցի բակում և նստոտում պատի տակ, գետնին կամ քարերի վրա։

Ժողովը հարկի մասին է։

Քաղաքից եկած մի ընկեր այս տարվա մասին է խոսում, բացատրում է, թե ինչու է քիչ։

Ուշադիր լսում են, հետո հարցեր են տալիս։ Հարցնում են, թե էլի առաջվա պես պիտի հավաքե՞ն՝ հարուստից շատ, միջակից քիչ։

Օսեփն էլ է ժողովի եկել։ Նա ոչ մի ժողով բաց չի թողնում, ամենից առաջ է խոսում, աշխատում է ծուռ ու մուռ ճանապարհներով, առակներով իր մտքինն ասել, ուզածն իմանալ։ Եթե քաշվում է հարց տալ, մի ուրիշին է խնդրում, որ իմանա։

Եվ ամեն ժողովի, երբ խոսք է բացվում հարկի մասին, նա միշտ նույնն է ասում.

− Աղքատից էլ հարկ առեք, թող մի աբասի լինի, միայն առեք։

Առեք, ասում է, որովհետև աղքատը հարկ չտալով ծուլության է վարժվում, ամեն տեղ նրա խնդիրն առաջ են ընդունում։

Այդ մի յուրահատուկ տեսություն է նրա համար, որի ճշմարիտ լինելուն Օսեփը երբեք չի կասկածում։

Աղքատը դատարանին խնդիր տալիս դրոշմատուրք չի վճարում։ Դրա համար էլ աղքատները դատարանին շատ են դիմում և ճնշում ունևորին։ [ 95 ] Կամ թե աղքատ գյուղացին համոզված է, որ կառավարությունը հարուստից առնելու է իրեն տա, դրա համար էլ չի ուզում հարստանալ, սեփական տնտեսություն ստեղծել։

Մի խոսքով՝ մի ամբողջ տեսություն իր գործնական միակ առաջարկով, որ անում է Օսեփը ամեն ժողովի, երբ հարկի մասին է խոսք լինում։

− Մի աբասի էլ աղքատից առեք։

Մի անգամ էլ խորհրդի նախագահին Օսեփն աոաջարկել էր դիմում տալ կառավարության և իրավունք խնդրել գյուղի հարկը գյուղում բաժանելու։

− Հարյուր մանեթ չեն ուզում գյուղի՞ց, թող երկու հարյուր մանեթ ուզեն, մենակ թե մեզ ասեն՝ էդ երկու հարյուր մանեթը դուք ձեր մեջ փայ արեք։

Գյուղխորհրդի նախագահը ծիծաղել էր.

− Ուրիշ տեղ չասես, Օսեփ ապեր, թե չէ կբռնեն քեզ։

Եվ մինչև հիմա ուրիշ տեղ չի ասել, բայց մտքից էլ չի հանել։

* * *

Նախիրի գալը ժողովը ցրում է։ Բոլորը վռազում են տավարը տեղաց անելու։

Նախագահն իզուր է կանչում.

− Ժողովը դեռ պրծել չի. հարցեր կա՞...

Բայց նախիրը «հարց հարցոց» է գյուղի համար։

− Այ տղա, բա էսպես էլ ժողովո՜ւրդ,− թոնթորում է նախագահը, ինքն էլ իր տավարի մոտ գնում, որովհետև կտուրից արդեն ձեն են տալիս։

Գյուղի խոսք է, թե շինականի ապրուստի մասին նախրապանից հարցրու։ Նա լավ գիտե, թե ով ի՛նչ ապրանք ունի։

Նախրապանն է, որ նախիրը գյուղում ցրելուց հետո ժողովատեղին է եկել, մնացողներից մի բան իմանա։ Բայց բոլորը ցրվել են, ես եմ նստել քարին։

− Օսեփը շատ ա՞ զորբա,– հարցնում եմ նախրապանին։

− Բա հայտնի բան ա, որ զորբա յա։ Էն տավարն ո՛ւմն ա,− ասում է և կողքիս նստում, տրեխի թելը կապում։

− Թամահը շատ ա է՜, հենց էն ա բերանը բաց ման ա ածում, թե որ քյասիբի թիքան կուլ տա։ Բայց վե՞րջը փուչ ա նրա։

Եվ երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ վերջը փուչ է, նա ուսերը թոթվում է, հետո գրպանից թութունի քիսան հանում, լցնում չիբուխի կավե գլուխը, մթնում կայծաքարը պողպատին խփում և շրթունքները ծպպացնելով փստացնում։

− Դա մեզ լավ հայտնի յա նրա վերջի կյանքը... Օսեփը շունչը դինջ չի տալու...

Եվ առակ է ասում, թե ինչպես ագահ մի գյուղացու ասում են՝ լուսաբացից մինչև արևմուտք ոտով ինչքան գնաս, այդքան հող կտանք քեզ։ Մարդը գնում է, գնում, քանի արևմուտը մոտենում է, այնքան նա քայլերն է շտապեցնում։

Եվ մայրամուտի վերջին պահին ագահությունից բոյով մի մեկնվում է, որ իր պառկած տեղն էլ զավթի։

Նախրապանը առակն ավարտեց ու մահակն առավ, որ գնա։

Մեկ էլ նայեց ինձ և ասաց.

− Հենց էն պառկած տեղն ա մնալու իրան, զորբա Օսեփին...

1925